- Հիմա մորս չարչարում են...
Բադին նայում է հեռացող ձիավորների ետևից
3
Գյուղի փողոցը։
Ձիավորները կտրել են նախիրի առաջը։ Նրանց ավագը հրամայում է․
- Բոլշևիկի տավարը ջոկիր...
Երկու ձիավոր նետվում են առաջ։ Գզիրը ցույց է տալիս, թե որ կովն է «բոլշևիկի»։ Ջոկում են։
10 Գնդակի նման մեջ է ընկնում Բադու մայրը, որ որդուն ուզեց դուրս քաշել ապստամբների շարքից։ Կախվում է իր կովի վզից, կանչելով՝
- Ամա՜ն, տունս քանդվեց...
Նրա ձեռքից կովը խլում են։
Կինը վազում է։
4
Պարուչիկ Ամիրջանովը նայում է մի կետի։ Կողքին նստած է մի սպա։
Խավարի միջից դուրս է գալիս Աթա ապերը։ Նրան կալանատեղից 20 են բերել։ Մի քիչ հեռու կանգնում է ուղեկցող պահակը։
Աթա ապերը գալիս է դանդաղ, նայում է Ամիրջանովին։
Նայեց և ճանաչեց նրան։
Ամիրջանովն ևս ճանաչեց նրան։
- Դու Մակիչի հայրն ե՞ս․․․
Աթա ապերը գլխով պատասխանում է «այո»։
- Ո՞ւր է Մակիչը․․․
Աթա ապերը լուռ է։ Ապա հանդարտ ասում է․
- Քո զինվորները բռնեցին նրան․․․
Ամիրջանովը ջղայնանում, բայց զսպում է։
30 - Ուրեմն դու չե՞ս լսել, որ նա փախել է․․․
Աթա ապերը իրոք որ չի լսել փախուստի լուրը։ Նա և′ ներքին ուրախություն է ապրում, լսելով որդու փախուստը, և′ միաժամանակ աշխատում է չմատնել իր ուրախությունը։