Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ ժամանակ չէ, ինչ որ դա եկավ,
Եվ դուք լավ տեսաք, թե ինչեր արավ...

Ակնարկը, իրոք, շատ որոշակի է. բանաստեղծությունը գրված է 1884 թ․, իսկ Ալեքսանդր 3-րդը գահ էր բարձրացել դրանից մոտ երեք տարի առաջ (1881 թ.), և դրա համար էլ հեղինակն ասում է, որ «շատ ժամանակ չէ, ինձ որ դա եկավ»:

Բանաստեղծության բոլոր այլաբանական արտահայտությունների իրական իմաստն ակներև է. «կիզ-ապակու» օրինակով «կրակ ստանալը» և դաժան «ձմեռվա ճանկերից ազատվելը» այլ բան չի նշանակում, քան ժռղովրդին ճնշող բռնակալական ռեժիմի դեմ պայքարի ու նրանից ազատագրվելու գաղափարի արաբանական արտահայտություն:

Նմանատիպ մի գեղեցիկ այլաբանություն է նաև «Հիշողություն» վերնագրով բանաստեղծությունը, որն առերևույթ կարծեք պատկերում է իրական ծիծեռնակի սովորական կյանքը, երբ գարնանը վերադարձին՝ նա իր ավերված հին բույնն է նորոգում, հիշելով իր «առաջվան բույնը», «իր սնուցած ձագերին, որոնց՝ ճամփին հափշտակեց արյունարբու, թշնամին»:

Ակներև է, որ «Հիշողություն» անմեղ ու հասարակ վերնագիրը կրող հուզիչ քնարական այս բանաստեղծությունը մի խորիմաստ այլաբանություն է, որ ցայտուն պատկերավորությամբ, գեղարվեստական մեծ ընդհանրացումով անդրադարձնում է հայ ժողովրդի քաղաքական վիճակը բանաստեղծի ապրած ժամանակաշրջանում: «Հիշողությունը» գրված է հայ ժողովրդի կյանքի մի աղետալի իրադարձության՝ 1885 թվականին ցարական կառավարության հրահանգով հայկական դպրոցների փակման ծանր տպավորության տակ: Իր ժողովրդի կյանքով, նրա տառապանքով ու վշտով ապրող բանաստեղծը գտնում է բնության մի համանման պատկեր՝ բնավեր և իր սնուցած ձագերին կորցրած ծիծեռնակի օրինակը, որի անալոգիայով անդրադարձնում է իրական եղելությունը՝ չհանդիպելով ցարական գրաքննության արգելքին: Բայց դա հայրենասեր բանաստեղծի «հիշողությունն» է ոչ միայն մեկ տարի առաջ տեղի ունեցած աղետի մասին, այլև բանաստեղծական ավելի լայն ընդհանրացումով սա ակնարկում է հայ ժողովրդի պատմական բախտի ուղին, պատկերում՝ հայ ժողովրդի կյանքում բազմիցս կրկնված աղետները՝ այն լավատեսությամբ ու պատմական կենսատոկունությամբ, որով նա նորից ու նորից նորոգելով իր ավերված «բույնը»՝ հայրենիքը, շարունակել է ապրել, իը հարատև գոյության կենսաշունչ երգը երգելով:

Քաղաքական ու հայրենասիրական մոտիվների հետ միասին Աղայանի պոեզիայում հիմնական տեղ են գրավում նաև ժողովրդի սոցիալական վիճակը, մասնավորապես աշխատավոր գյուղացու և գեղջկուհու անմխիթար առօրյան պատկերող բանաստեղծությունները: Ահա օրինակ, «Ճախարակ»-ը (1882 թ.), որը ժողովրդական նույնանուն երգի գեղարվեստական մշակումն է:

«Ճախարակը» նախասովետական շրջանի հայ գեղջկուհու կիսաքաղց կյանքի ռեալիստական բանաստեղծական պատկերն է տալիս: Դա հայ գեղջկուհու աշխատանքային երգն է՝ համակված նրա վշտով ու տառապանքով: