Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՇԽԵՆ։

Դու ի՞նչ գիտես, հայր.
Թե տխուր էին մտածմունքներս։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Մի՞թե չեմ տեսնում քո դեմքի վերա։

ԱՇԽԵՆ։

Ո՛չ, իմ հայրիկս։ Ի՞նչպես կարող է
Իմ խեղճ ուղեղս եղբորս մասին
Տխուր մտածել, քանի որ սիրտս
Անհուն բերկրանքով ամեն մի րոպե,
Ամեն մի վայրկյան նրա վերադարձի
Մոտալուտ ժամն է ավետիս տալիս
                 (առանձին)
Աստված իմ, որպես ծանր է խաբելը...

ՍՏԵՓԱՆՈՍ։

Եվ քո սիրտը քեզ չէ խաբում, որդիս.—
Եղբայրդ արդեն վերադարձել է։

ԱՇԽԵՆ։

Իրա՞վ ես ասում...

ՍՏԵՓԱՆՈՍ։

Այո, աղջիկս, վերադարձել է։
Ազատյանն այժմ, մի փոքր առաջ,
Այստեղ էր, ինձ մոտ և ուրախալի
Այդ ավետիքը նա հաղորդեց ինձ։