ԲԱԳԱՐԱՏ.- Չեմ գիտեր, հուսահատությունն արդեն քաղաքին ամեն կողմը տիրած Է, և հիմակըվնե կսկսին իրենց կորուստները լալ ամեն մարդ։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Ի՞նչ պիտի ըլլա մեր վիճակը։
ԲԱԳԱՐԱՏ.- Ամեն բան լմնցավ Անիի համար, այս ալ Հայաստանի մյուս հոյակապ քաղաքաց նման, որք ավերակ դարձան, անոնց ճակատագիրը կը կրե։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Միշտ սև մատնությու՜ն։
ԲԱԳԱՐԱՏ.- Տեսնենք այն վատը՝ Ապրսամ զորապեաը, որ իր հայրենիքը դավեց, պիտի գտնե՞ իր վարձքն ու հանգիստը. ո՛չ երբեք. նույնիսկ իր խիղճը պիտի խռովե միշտ զինքը և հալածե արյունարբու հրեշի մը պես, ինչվան որ հոգեսպառ գերեզման իջնե, ուր կը ծավալին արդեն դժոխոց բոցերն իր հոգին լափելու համար...
ԶԱՐՄՈՒՀԻ.- Մի՛ հուսահատիր, հա՛յր իմ, կը պատերազմինք դեռ թշնամյաց դեմ մինչև մեր արյան վերջին կաթիլը:
ԲԱԳԱՐԱՏ.- Անկարելի Է այդ, Զարմո՛ւհի։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Ինչո՞ւ, հա՛յր իմ։
ԲԱԳԱՐԱՏ.- Մենք ա՛լ չենք կրնար Պարսից ահեղ զորությանը դեմ դնել, մինչդեռ Ապրսամ սպարապետը զորաց մեծ մասն իրեն կող մը որսալով թշնամյաց կողմն անցած Է` այնպես համոզելով զիրենք, թե Անի երկար ատեն չէ կարող Պարսից զորությանը դիմադրել, և փոխանակ Պարսից ահեղ սրույն ճարակ ըլլալու, անոնց կողմն անցնելով կրնան գոնե կյանքեր ազատել։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Բայց, դարձյալ պետք է քաջալերել զինվորները