հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել Հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունքը ողբերգությանց վերածելով, որք միշտ միակերպութենե վրիպած չեն, վասնզի նյութոց հարուստ աղբյուրներ չունին և հետևաբար ունկնդիր թատերասերներու տաղտկալի կրնան ըլլալ իրենց միակերպ և անընդհատ ներկայացումներովը:
Որչափ որ կարելի է, սույն թատերախաղիս լեզուն թատերական կամ պարզ ըրի:
Իմ այս թատերախաղը տեսարանի վրա հանդիսացնելե առաջ տպագրության տալուս վրա գուցե զարմանան ոմանք, սակայն այս մասին այնպիսի պատճառներ կան, զորս լուսաբանելու համար հատուկ ժամանակի կսպասեմ):
Իրավ է որ սույն թատերախաղը Վիքթոր Հյուկոյի ԷՌ- ՆԱՆԻ թատերահանդեսին պես չի պիտի հեղափոխե հասարակության գաղափարքն ու զգացմունքը), սակայն և այնպես սորա և փոշիները թոթվելով գրադարակեն դուրս հանելով թերևս դույզն ծառայություն մ’ըրած համարիմ:
Աներկբա եմ, որ փուշեր չի պիտի պսակեն սույն հանդուգն և միանգամայն դողդոջ քայլափոխս, և այն ակամա թերությանց նկատմամբ, որք հարկավ սպրդած են երկասիրությանս մեջ՝ ներողամտություն և. հետևաբար քաջալերություն գտնելով, պիտի փութամ հուսալից նորանոր քերթությանց ձեռնարկել և այս գրական արհեստը քիչ շատ կատարելագործելու աշխատիլ: