Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Գ

ՎԱՐԴ (առանձին)

Քունն արտևանացս վրա կը ծանրանա... Երեք օր է որ աչքս չեմ գոցած... Ա՜հ, հոս քիչ մը նիրհեմ... գուցե երազիս մեջ տեսնեմ Շուշանս և կարոտս առնում... Շուշա՜ն, մի՛ մոռնար զիս բնավ... (ծառին կրթնած քնանալու կըլլա, իսկույն հետևյալ երգը կը լսվի՝ զոր մտախոհ և ապշած մտիկ կընե):

ՍԻՐԵՐԳ

Ա՛հ, արշալույս քաղցրածավալ,
Ցողե՛ յերկիր ցող և նըշույլ,
Տես յանտառին9 նսեմաստվեր
Լսվին թըռչնոց քաղցր երգեր:

Արի, զարթի՛ր, դու, վա՛րդ փութով,
Յանտաոս, հովիտս Արարատյան10,
Օ՜ն, սիրտ ի սիրտ և թև ի թև
Մինչ երեկո առցունք մեք ման:

Համբույր հազար հողմույն ընդդեմ,
Եվ անդանոր սգել11 զսեր
Ի շուրթն ի սիրտ և ի հոգի
Ուխտել ըզսեր հավերժական:

Այս ե՞րգը... այս ձա՞յնը... պիտի հիշեմ ես, կը դողամ... սիրտս կը տրոփե... Այո՛, Շուշանա ձայնն է... Բայց ո՞ւր եմ ես... Երկի՞նքն եմ եթե ոչ երկրի վրա...