Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


I


Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն

վայրկյան դու ա՛յլ ես.

Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան

դու ա յլ ես․

Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով—

նա սնում է գալիքը,

Եվ այսպես — տևում ես դու երկար,— ու ամե՛ն

վայրկյան դու ա՜յլ ես։



II


Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը․
Բայց հոգին քո — խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։



III


Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես` մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է — ու անթարթ է։



IV


Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան — այն չէ՛․