Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։


V


Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց, հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հա՛ր դու լինում ես— ու տևում ես։



VI


Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար․
Մշտապես մեռնում է— ու հար է․
Մշտապես ու հար—անկատար։



VII


Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով— չկա։



VIII


Այս գետը,— նայի՛ր․— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ։
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։



IX


էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը․
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։