իր վերելքի երգը, իսկ այդ ծիծաղելի
ասպետը կարծում էր, թե դա ե՛ս եմ
երգում»... Էդգար Պո
Внеред, мента, мои верный вол!...
ВАЛЕРИЙ БРЮСОВ
I
Ինչպես ճամփորդ մի, որ խորդուբորդ
Ուղիներով է բարձրանում վեր,—
Այդպես ելել ես մի առավոտ
Եվ ընկել ուղի մի ահավոր, 5
Մի ուղի դժվար ու անչափ վե՛հ։
Տարել է ուղին քո խորդուբորդ
Քեզ դեպի անհաս բարձրություններ,
Եվ անձրևն է մերթ քեզ թրջել հորդ,
Եվ երկինքն է մերթ գլխիդ ձյունել։— 10
Դու մաքառել ես, ընկել հաճախ,
Քսել երեսըդ քարերին մերկ,
Ու չարչարել ես քեզ չարաչար,
Բայց կրկի՛ն, կրկի՛ն ձգտել ես վե՛ր։