Աղջամուղջը նայում է աչքիս
Այսօր խստաբարո, զգա՛ստ։
Առավոտը շուտով կբացվի,
Եվ սիրտս խնդություն կզգա։ 5
Ինչ լա՜վ է՛ բարձրանալ կանուխ
Եվ տեսնել, ճեղքելով մառախուղը,
Թե ո՜նց է ձգվելով բարձրանում
Ծխնելույզի ծուխը։—
Զգալ, որ հո՛գսն է արթնանում, 10
Որ ուղի՛ պիտի դեռ գնաս,
Մի ուղի, որ վեր է դեռ տանում,
Մի ճանապարհ անհաս...
Դու այդպե՛ս բացվեցիր գլխիս,
Իմ վերջի՛ն հասունություն... 15
Դժվարին է հիմա իմ ուղին —
Եվ գնում եմ ահա ես արթուն։
Դիմացից հո՜գսն է նայում,—
Հարկավոր է երկա՜ր մաքառել,
Որ գործը լինի մնայուն, 20
Ինչպես միջօրեի արև։—