Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերությունքն զավակացն իրենց վարժուհվույն հետ։ Տղայոց դաստիարակ մի պետք էր, զայն շնորհեց անոնց, ուստի առավելն հոգալու հարկ չէր համարեր։

Մայրեր կան որք կը կարծեն իրենց պարտականությունը կատարած լինել երբ որդվոցն նյութական պետքերը հոգացած են։ Տիկին Աբգարյանի աղջիկները միշտ լավ զարդարված էին, արժանավոր շքով շրջագայության կերթային, ահա դաստիարակ մ՚ալ իրենց, ի՞նչ կրնար գործվիլ առավել քան զայս՝ ըստ տիկին Աբգայանի։ Բայց եթե հարկ լիներ այն տիկնոջ սրտին խորը թափանցել գուցե հաստատվեր թե բոլոր այդ նյութական խնամքը ցուցամոլության հետևանք էին՝ և ոչ թե մայրենի սիրո։

Բայց Ներսեսի հետազոտող նայվածքը շուտ թափանցեց օրիորդին բարոյական հանգամանաց, որով ապահովվեցավ թե յուր սիրած քնքուշ էակներն արժանավոր ձեռաց հանձնված էին։ Մեծ էր շնորհաց ներգործությունն Արաքսիայի մեր երիտասարդին վրա, նամանավանդ կը սաստկանար այն օր քան զօր անոր բարոյական և մտավորական ձրիցն առավելությամբը։

Թեև երիտասարղն ոչ այնչափ հաճախ կերթար մանկանց սենյակն որպես հանցելումն այլևայլ անախորժ ենթադրությանց տեղի չտալու համար, սակայն ամեն առթե օգուտ կը քաղեը վարժուհվույն հետ տեսնվելու, և անոր թե իմաստալից խոսակցությամբն և թե պարկեշտ ներկայությամբը կենդանանալու։ Թվեր Ներսեսի թե զյուր մայր կը գտներ վերստին, և թե օրիորդին մոտենալ փափագելով յուր անցյալ օրերուն հիշատակը կը նորոգեր։

Միթե ոք կրնա՞ միշտ ուսումնասիրել ծագումն յուր զգացմանց։ Ինչ որ Ներսեսի համար սրբազան հիշատակի կենդանությունը կը թվեր, ոչ այլ ինչ էր բայց պարզապես նորածիլ սիրո սկզբնավորությունը։

ԳԼՈԻԽ ԺԳ.

Շաբաթները բավական դյուրասահ կանցնեին մեր վարժուհվույն համար։ Եթե յուր ծնողացը հեռավորության դառնությունը, կամ անոնց երկուքի հարաբերությանց մասին