Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էն սըրահում, լուսավորված
Բյուրեղյա թանկ ջահերով՝
Հայրենիքի ազատանին
30 Հավաքվել է խընջույքի,
Տոն է տոնում, տո՜ն հաղթության
Իր հավատի ու զենքի…

Ու փափկասուն տիկինները
Հանդիսավոր ընթացքով
35 Ճեմ են առնում, աչք են ածում,
Սեր են թափում հայացքով։
Պարիկները պար են պարում
Ու դոփում են համարձակ,
Ու թընդում են մեծ սըրահում
40 Երգ ու նըվագ ներդաշնակ…

«Վո՜ւյ…», «վո՜ւյ…», բուն էր, վայեց ահա…
Մութն է։ Ու ես գըլխիկոր
Էն ավերակ քաղքի վըրա
Կանգնած, ինչպես մի բեկոր…

249