Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1914



ՔԱՋ ԿԻՎԻՎԸ

Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ,—
5 Կի՛-վի՜վ, Կի՛-վի՜վ…

Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին—
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։

10 Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Լագլագի դեմ արշավեցին։
Թևին արավ Լագլագն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
15 Ճահճի միջին, առվի եզրին
Մի հատ ոտիս կանգնած էսպես՝
Քաջ Կիվիվի ջըրվորն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Ագռավի դեմ արշավեցին։
20 Թևին արավ Ագռավն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ծառի ծերին, սարին, քարին―

266