Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊՈԵՏԻՆ

(«Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում…»)

(էջ 138)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1893, № 9, էջ 1329, այնուհետև՝ ԵԺ I, 113:

Արտատպվում է Մճ-ից։


ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

(«Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ…»)

(էջ 139, 453)

Գրված է 1893 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում և թվագրել՝ «1894»։

Առաջին անգամ «Այվազովսկու ծովանկարի առաջ» վերնագրով, տպագրվել է Մճ, 1893, № 9, էջ 1348, այնուհետև՝ Դ (11-րդ ոտանավոր), Դփ, էջ 23, ԲԹ, էջ 25 (այստեղ ևս թվագրված է՝ «1894»), ԲԲ, էջ 38, ապա՝ ԵԺ I, 107։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։

ԹԸԱ, անձնական իրերի ֆոնդ, № 451 պահվում է ԲԹ-ի՝ Մխիթար Տեր-Անդրեասյանին հեղինակի նվիրած օրինակը, որի 25-րդ էջում, հայերեն բնագրից ներքև, կա Վալերի Բրյուսովի թարգմանությունը՝ նրա իսկ ձեռագրով, թվագրված՝ «Баку, 1916 (9/1)»:

Այժմ դժվար է կռահել, թե Այվազովսկու ո՛ր կտավը նկատի ունի Թումանյանը։ Ավելի հավանական է թվում, թե բանաստեղծությունը գրվել է 1870-ական թթ., այսպես կոչված, «Կապույտ ծովանկարներից» կամ 1880—1890-ական թթ. «Արծաթավուն ծովանկարներից» որևէ մեկի կամ մի քանիսի տպավորության տակ։


ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ

(«Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր…»)
(էջ 140, 453)

Գրված է 1893 թ.։

ԳԹ Թֆ № 9 (լրացուցիչ) պահվում է մեկ ինքնագիր-պատառիկ ոտանավորի վերջին հատվածը։ Նույն տեղում, № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի