Ու նրանց ոտքում տուտն ոլորելով 110
Սուրում է փրփրուն Դև-Բեդը* մոլի,
<....> հազար այրերից, ծերպերից
<....> քաջքերը հըտպիտ ձայներով
Ծաղրում ծերուկի գոռոցն ահռելի
<....> հառաչքին արձագանք տալի
Ու խընդում գիժ-գիժ
Վա՜շ֊վի՜շ, վա՜շ-վի՛՛շ…
[Ու նա, մոլեգնած դիվական հուրքից,
Փընչացնում է խոր անդունդի խորքից,
Փրփուր է ցայտում անզուսպ երախով, 120
Խելագար ոստնում քարերի գըլխով,
Ու ոռնում գիժ֊գիժ
Վա՜շ-վի՜շ, վա՜շ֊վի՜շ...
Ճընշում վայրենի զայրույթն ահագին
Անհաշտ քրթմնջում ծառերի տակին։
Իսկ լուսնի շողերն երբ ձորն են մըտնում,
Դողալով խաղում ջըրերի վրա,
Դյութական փայլով գիշերվա մըթնում
Փայլակին տալով ոլորվում է նա]։
Ահռելի ձոր է։ Ամեն բան այնտեղ 130
Եվ կենդանի է, և մութն ու ահեղ։
—————————
109
ա Նրանց արանքում <. . . .>
բ Ու նրանց ոտքում պոչն ոլորելով 110
Սուրում է գոռում Դև֊Բեդը մոլի
Դեբեդ գետն է, որ առասպելի մեչ Դև֊Բեդ է հիշվում:
113
Ծաղրում են նրա գոռոցն ահռելի,
118—119 Փընչացնում է մութ անդունդի խորքից.
Փրփուր է թըքում անզուսպ երախով, 123
Զսպում վայրենի զայրույթն ահագին 124
Անհաշտ թոնթորում ծառերի տակին։ 128
Փայլակին տալով շողշողում է նա։