Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5


Այն Լոռու ձորն է - ուր որ ամեհի
Ժայռերն անդունդից վերև բարձրացած:
Ասես անճոռնի հըսկաներ հին-հին,
[Ծաթերա քարի էն հարսի նըման]
Քարեր են կըտրել զըրույցի ժամին
Դեմուդեմ կանգնած անվերջ դարերով
Նայում են իրար հին մարդկանց սիրով,
Խորունկ այրերի խորշերը խավար
100 Իրենց անատամ քյավթառ բերաններ,
Հավիտյան բացած պատմում են անլուռ,
Թե ինչ են տեսել դարերից ի վեր։
Թե ինչպես եկան սրով, կրակով հոռոմն ու պարսիկ,
Թաթարն ու տաճիկ անցան գնացին արյունոտ փառքով։

Իր հին ափ երբ միտքբ բերելով
Ափսոսում կարծես օրերն անցյալի
Ու գոռում գիժ-գիժ
-Վա՜շ-վի՜շշ… վա՜շ-վի՜շշ…
____________

93-94 ժայռերն ելած անդունդից <. . . . >
Ինչպես անճոռնի հըսկաներ հին-հին,
96 Ժայռեր են կտրել զըրույցի ժամին.
97 ա Ու անշարժ կանգնած իրար հանդիման,
բ Ու անշարժ կանգնած անվերջ դարերով
գ Անփոփոխ, անվերջ քարացած սիրով
98 ա Նայում են իրար կույր հայացքներով,
բ Նայում են իրար անվերջ դարերով,
99-102 տողերը երկու կողմից առնված են փակագծերի մեջ:
99 ա Ու խոր այրերի սև խոռոչները
ա Խորունկ այրերի խոռոչները մութ
100 Նրանց անատամ քյավթառ բերաններ,
101 ա Հավիտյան բացած պատմում են գաղտնի
բ Հավիտյան բացած պատմելու համար
104 Թաթարն ու տաճիկ ու անցան իրենց արյունոտ փառքով
106-107 Ափսոսում Էն լավ օրերն անցյալի
Ու թնդում գիժ-գիժ