Բայց էն ընկերներս ո՞ւր են գնացել -
Ո՞ւր են Անուշը, Սարոն ու Մոսին...
[Եվ ահա նորից ժըպտում են սըրտիս
Ինձ սիրող աչքերն, աչքերն հարազատ,
Եվ ահա նորից թռչում եմ իմ սիրած... 30
Եվ սիրտս առողջ և միտքըս ազատ]։
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
[Լեռան ուսերից ահա ճառագում,
Քրքում է թափում պայծառ առավոտ,
Ամպ ու <1 անընթ.> ելնում մութ-մութ ձորերից,
Բուրմունք են շընչում [մարգեր] ու արոտ։
Թնդում է ահա աղմուկը բինի 40
Ամպերի տակին-սարերի լանջին,
Եվ բոլորն ահա նորից կենդանի,
Կանգուն ապրում են աչքիս առաջին։
__________
25
Բայց ո՞ւր են, էլ ո՞ւր են օրերն-էն ընկերները, 27
Եվ ահա նորից ես մանուկ <....> 36
ա Բացվում է ահա պայծառ առավոտ, բ
Բացվում է ահա լեռան ուսերից
37-38 Եվ շնչում ես թարմությունը վաղորդյան,
Եվ բույր են շընչում մարգեր ու արոտ։
39-40 ա Եվ ահա անզուսպ աղմուկը բինի բ
Եվ ահա զվարթ <...> կյանքը բինի
Թնդում է-շարժվում մի սարի լանջին,