Ահա վառվեց վարդ առավոտ,
Ցնցուղ զարկեց աշխարհին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Բույր են խնկում անմահական։
Ամպն ու ծուխը խառնած իրար,
Վեր են ելնում հանդարտ, խաղաղ. 140
Հազար ձայներ <1 անընթ.> հեշտաբար,
Հազար <2 անընթ.>
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա -
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
9
Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած
__________
134-135 տողերի փոխարեն՝ ա
Ահա վառվեց վարդ առավոտ, բ
Ահա ծաղկեց վարդ առավոտ, ա
Ցընցուղ զարկեց սարին, ձորին, բ
Ժըպտաց քարին, սարին, ձորին, գ
Պայծառ ժըպտաց սարին, ձորին, դ
Ժըպտաց պայծառ սարին, ձորին, ե
Վառ վարդ թափեց սարին, ձորին, զ
Վարդ է թափում սարին, ձորին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ 137
ա Բուրում վերև ու աշխարհին: բ
Խընկում բույրով գարնանային։
138-140 Ամպն ու ծուխը իրար խառնած,
Վեր Է ելնում սարից, ձորից,
Ահա զարթնեցին ձայները սարի 143
Սահում ժամերն անո՜ւշ, անո՛ւշ. 146
Ու հանգիստ նանի սըրտի մեջ հանկարծ 147
ա Ձեն տըվավ թաքուն մի մութը կասկած, բ
Ձեն տըվավ թաքուն չարախոս կասկած.