Սա հավանաբար ակնարկ է Խորեն Գալֆայանի «Հանգարան կամ Բառգիրք հանգաց հայկազյան լեզվի» գրքի մասին։ Այդ բառարանը հրատարարակվել է 1862 թ. Թեսդոսիայում։
|
Այս քառատողը Թումանյանը քաղել է Ստեփանոս Ագոնցի «Ճարտասանութիւն» գրքից (Վենետիկ, 1775, Էջ 57), իբրև անճաշակ բանաստեղծության և խրթին գրաբարի օրինակ։ Քառատողի աշխարհաբար թարգմանությունը.
|
164 Զևս — Գերագույն աստվածություն հին հունական դիցաբանության մեջ (համապատասխանում Է հայկական Արամազդին)։
265 Ապա ընկա հարուստ խանութ — Այս և հետագա տողերում (մինչև 280) խոսքը վերաբերում Է 1886 թ. Ներսիսյան դպրոցից հեռանալուց հետո վաճառական Սալամբեգյանի խանութում իբրև «դուքնի աշկերտ» ծառայելու փորձին, որից պատանի Թումանյանը անմիջապես հրաժարվել Է (տե՛ս Ա. Ինճիկյան, Էջ 181-183):
490 Հիշիր սոսկալի այն չար վիշապին — Այս և հաջորդ չորս տողերում պատմված Է հրեշավոր վիշապ Պիթոնի առասպելը: Պիթոնը հետապնդում Էր երգի աստված Ապոլլոնին, բայց ի վերջո սպանվեց նրա նետից։ Այդ հաղթանակի վայրում՝ Պառնաս լեռան ստորոտում, հիմնվեց Ապոլլոնի Դելփյան տաճարը։
ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ԵՐԿԵՐ
ԴԱՐՁ
(էջ 143)
Առաջին անգամ՝ ՈԻՀ 1, Էջ 298-303, սևագիր ինքնագրի հիման վրա: Տպագրվում Է նույն անավարտ և անթվակիր ինքնագրից (ԳԱԹ, ԹՖ № 10ա):
Գրված պետք Է լինի 1890 թվականին՝ մինչև հուլիս ամիսը։ Դրա համար հիմք Է տալիս հետևյալ փաստը։ 1890 թ. օգոստոսի 27-ին Ան. Աբովյանին գրած նամակում հիշատակվում Է նրան ուղղած ոտանավոր-նամակը (տե՛ս սույն հրատ. առաջին հատորը), իսկ վերջինիս մեջ Թումանյանը հայտնում Է, որ Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայի աշխատակիցները