Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Տերությունը[1] թքեց[2], ես երեսս դեմ արի, տերությունը թքեց, ես երեսս դեմ արի, պահեցի, ասի մին կըլի, երկու կըլի, մինչև ո՞ր օրը ես ձեր լրբությունները պահեմ․․․

– (Գրագրին).– Ա՛րի, գրի որ[3] գեղովի րազբոյնիկներ են։

– Խի՞ ես մեզ տնաքանդ անում, գլավին ջան․ մենք ի՞նչ ենք արել։

Տ<ԱՆՈԻՏԵՐ>.– Դուք ինչ եք արել, շանորդի, տես ո՞նց[4] ա խոսում։ Ադա, (գզրին) տուր Էդ շանորդուն, բռնի տար տուն գցի։ (Գզիրը ճիպոտով ծեծելով տանում է)։

Տանատերի տանը թաքուն, գիշերային խորհուրդ։

– Դու Էն ասա, տանուտեր, հո դրան կկորցնեն։

– Անպատճառ։

– Որ կկորցնեն, հեշտ ա։

– Կալն ու մարագը քեզ, Փիլոս, գոմը՝ Գևոյին, տունը՝ Մարտիրոսին, ֆողերն Էլ Էս ա մեր գլավնին ենք տալիս, գոմահանդն Էլ ես եմ վեր ունում, ախպեր, տեղ չունեմ ապրանքս պահեմ։

Ա՛յ տղա, խոմ կկորցնե՞ն։

– <Ասում են> ճանճ կրակելը՝ կատրեժ ա։

– Տղե՛րք, Էդ ի՞նչ մեծ բան ա Էլել։

ՍԱՏ<ԱՆԱՆՑ> ՍԻՄՈՆ․– Բա հենց գիտես ես բեհուդա բան եմ բռնո՞ւմ։

– Ախպե՛ր, մի ասիք ոչ, թե բաս էդ ո՞նց ա էլել։

– Ոնց պտի ըլիլ, էդ մեռած Արութինը (Սատ<անանց Սիմոնի> տղեն) գնացել ա մեղրը կտրել, մուլը փեթակի միջին թեղ արել, դուրս եկել, էն ա կրակ ա ընկել, գնացել։

[5]Դրա տունը քանդվի։

– Բա էդ խի՞ ես, էդ խեղճ[6], թրջված լալոշի յախեն բռնում․ խի՞ պտի մի օր․․․ (պատմում է, թե ինչպես իրան վիրավորել է)։

  1. [երեսիս]
  2. թքեց[ի]
  3. [սաղ]
  4. [ինչ]
  5. [Տունս քանդես]
  6. [նաչար]