Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ ո՞ւր ես գնում,— ետևիցս կանչեց քեռի Խեչանը,— բա ի՞նչ ես ասում․․․

— Բան չեմ ասում։

— Գնո՞ւմ ես․․․

— Հա՛։

— Էլ մետրիկեն չես տեսնի՞լ․․․

— Չէ՛, չեմ կարող։

Էս պատմությունից հետո քեռի Խեչանը գնացել էր գյուղումը պատմել, թե իր տեղը նեղ էր, եկել էր քաղաք՝ ինձ խնդրել, որ օգնեմ, իսկ ես ասել էի՝ չեմ կարող, ու ոչ նրա խոսքին էի ականջ դրել, ոչ երեսին էի մտիկ արել։