ցուցաբերած ծառայությունների համար Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արլ․ թեմի Առաջնորդարանը 1992-ին Հ-ին շնորհել է Տարվա հայը (Armenian of the Year) պատվ․ տիտղոսը։ ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվ․ բժշկ․ համալսարանի պատվ․ դ-ր (1997)։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Իլյա Հաբեթի (28․1․1925, Ստեփանավան - 26․7․1989, Երևան), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1970), պրոֆ․ (1972)։ Ավարտել է ԵԲԻ (1953)։ 1963-ից աշխատել է նույն ինստ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1972-ից՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի պրոֆ․, 1976-89-ին՝ Ք․Պետրոսյանի անվ․ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն, միաժամանակ՝ հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի գիտ․ ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են ոսկրային հյուսվածքի վերականգնման հարցերի ուսումնասիրությանը։ ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների գիտ․ ընկերության նախագահ (1976-89-ին)։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Լիանա Սամվելի (ծ․ 26․7․ 1941, Երևան), լեզվաբան, հայագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1988)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1963)։ 1974-81-ին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստ-ի գիտ-քարտուղար, 1981-86-ին՝ տիպաբան-զուգադր․ հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-90-ին՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, 1990-95-ին՝ փոխտնօրեն։ Զբաղվում է գրաբարի, միջին հայ-ի, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի տիպաբանության հարցերով, ինչպես նաև հանրալեզվաբ․ որոշ խնդիրներով։ Հ․ գրել է «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1975, համահեղինակ), «Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում» (1982), «Գրաբարի բառակազմությունը» (1987) և այլ աշխատություններ։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հայկ Ալեքսանդրի [19․1․ 1891, գ․ Բաշկադըքլար (Կարսի մարզում) - 1937], ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913-ից։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՍՊՀ բժշկ․ ֆակ-ում։ 1914-18-ի առաջին համաշխ․ պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-20)։ 1921-ին գործուղվել է Հայաստան, 1922-ին՝ նշանակվել Հայկ․ հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-27-ին Կովկասյան բանակի քաղ․ վարչության պետի տեղակալ։ 1927-ին ընտրվել է ՀԿ(բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928-ին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ․ վարչության պետի տեղակալ։ 1929-37-ին՝ կարմիր բանակի գլխ․ քաղ․ վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հրանտ Սարգսի [10․2․1919, գ․ Բյուրական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 10․12․1987, Երևան], նկարիչ։ ՀԽՍՀ վաստ․ նկարիչ (1970)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵԳԻ (1950)։ 1964-87-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում։ Ստեղծագործել է թեմատիկ կոմպոզիցիոն պատկերի, դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի ժանրերում։ Լավագույն աշխատանքներից են՝ «Մեծ տան մայրը» (1959), «Հայրեր և որդիներ» (1965), «Աղավնաձոր» (1965), «Հնձվորները» (1980), «Հողը և մարդը» (1983), «Կժերով նատյուրմորտ» (1987) ևն։ Անհատ․ ցուցահանդես է ունեցել Երևանում (1969)։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Մանուկ Կարապետի [18․10․1918, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) - 15․1․1984, Երևան], նկարիչ։ ՀԽՍՀ վաստ․ նկարիչ (1963)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի գեղարդ․ տեխնիկումը (1938), ԵԳԻ (1950), նույն թվականից՝ ինստ-ի դասախոս, 1967-ից՝ ԵԳԹԻ պրոռեկտոր, 1976-ից՝ պրոֆեսորի պաշտոնակատար։ Ստեղծագործել է հիմնականում հաստոցային գրաֆիկայի բնագավառում։ Աշխատանքներից են՝ «Բանջարանոց» (1956), «Նորքի ճանապարհը» (1958), «Ալավերդի» (1962), «Երևանը երեկոյան» (1967)։ 1952-ից մասնակցել է հանրապետ․ և միութ․ ցուցահանդեսների։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Նինա Հովհաննեսի (14․4․ 1915, Բաքու - 19․11․1977, Ստեփանակերտ), դերասանուհի։ Ադրբ․ ԽՍՀ ժող․