Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ական թթ-ից դարձել է գիտական պարբերական, տպագրել հայ և օտար ուսումնասիրողների գործերը, նպաստել հայագիտության զարգացմանը։ XIX դ.վերջին և XX դ. սկզբին հրապարակել Է զգալի թվով հոդվածներ հայկական հարցի և հայերի ցեղասպանության վերաբերյալ։ «Հայ հանճար» (1916), «Ջարդերու քաղաքականության վերջը U պատժելու ժամը» (1919), «Աճապարե նք, պահանջը ստիպողական է» (1919), «Քաղաքակրթություն, զուգակից բարբարոսություն» (1920). «Դիվանագիտության դիմակները» (1920), «Խաբվեցանք… բայց պետք չէ վհատինք» (1922) և այլն հոդվածներում արտացոլված են հայ ժողովրդին հուզող, հայկական հարցի հետ կապված իրադարձությունները։ Այդ տարիներին «Բ.» տպագրել է նաև հայ բանաստեղծների (Արսեն Երկաթ. Միհրան Շեխիկյան, Սիմոն Երեմյան, Մենասեր, Դանիել Վարուժան և ուրիշներ) ստեղծագործությունները ցեղասպանության վերաբերյալ։

Այժմ «Բ », գիտական գործերից զատ, հրապարակում է նաև հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանող նյութեր, հակահարված տալիս այդ շահերը ոտնահարելու փորձերին։

Ս. Շտիկյան

ԲԱԹՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1918, Հաշտության և բարեկամ ու թյան պայմանագիր Օսմանյան կայսերական կառավար ության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել Է հունիսի 4-ին, Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ա. Խատիսյանը, Հ. Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմ, գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում {տես Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918)։

Դեռևս 1918-ի մայիսի 14-ին, թուրք, պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել ԱլեքսանդրապոլՋուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրք, զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. ժորդանիան և գերմ. գեներալ ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոն, ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում Հայաստանն իրեն հռչակեց անկախ (մայիսի 28-ին) և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Բ. պ. բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում Էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը. Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ 10 հազար կմ2 տարածությամբ։ 4րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմ, օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրք. զինված խմբերի կազմավորում։ 6-10-րդ հոդվածներն հիմնականում ուղղված էին Հայաստանում մահմեդական բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բ. պ-ին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմ, ուժերի անհապաղ զորացրման և այլնի վերաբերյալ։ Թուրք, կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմ, կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրք, զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրք, կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։

Բ. պ. Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ Էր ընկնում Թուրքիայից։ Բ. պ., սակայն, երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բ. պ-ից։ 1918-ի դեկտ. սկզբին թուրք, զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919-ի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972։

Գ. Գալոյան

ԲԱԼԱԲԵԽ ԿԱՐԱՊԵՏ (" , գ. Ուրտափ (Խլաթի շրջանում)-1915, Բիթլիս), ազգային-ազատսգրական շարժման գոր