գնդերի, հետագայում ևս 150 մարդ՝ Անդրանիկի գնդի մեջ։ 1914-ի դեկտեմբերի 5-ին չեթենների մի խումբ խուզարկություն անցկացրեց Լուսհոնք գյուղում, դասալքության կեղծ մեղադրանքով ձերբակալեց 16 երիտասարդների։ 1915-ի մարտին բանտերից ազատ արձակված 500 քրեական հանցագործների ձեռքով կատարվեց Քսանթա, Քարավերակ, Խայեկ, Մալասա, Լուսհոնք գյուղերի թալանն ու ջարդը։ Բ-ի գրեթե բոլոր եկեղեցիները բռնագրավվեցին և վերածվեցին հիվանդանոցների ու մզկիթների, ձերբակալված բազմաթիվ մտավորականներ ու վաճառականներ կոտորվեցին բանտում։ Մայիսի 26-ին Բ. ժամանած թուրք և գերմ. սպաների հրամանով մինչև 27-ի առավոտը ոստիկանությունն ու զորքը շրջապատեցին գավառի 29 հայկական գյուղեր։ Ընդամենը մեկ ժամում իրականացվեց բռնագաղթը, որից զերծ մնացին թուրք, բանակի համար զորանոց կառուցող քսան վարպետների ընտանիքները միայն։ Գյուղական բնակչությունը երկու կարավանով, հինգօրյա տանջալից երթից հետո հասցվեց Ղարաղուլաղ դաշտը, որտեղ առանձնացվեցին բոլոր երիտասարդներն ու պատանիները և Այ-Տողան լ. ստորոտում, թուրք խուժանի մասնակցությամբ սրախողխող արվեցին։ Անարգանքից խուսափելու համար տասնյակ հայուհիներ իրենց նետեցին վարարած ճորոխը։ Մնացածները սրի քաշվեցին Երզնկա-ԿամախԽարբերդ բռնագաղթի ճանապարհին։ Հունիսի 3-ին տեղահանվեց և մահվան նույն երթուղով քշվեց քաղաքի հայությունը։ Թուրք ջարդարարները, առաջինը կարավանից առանձնացնելով 260 երիտասարդների, սպանեցին Սորտաններ կիրճում։ Տեղի առաջնորդ Անանիա Հազարապետյանը կայմակամի հրամանով կախաղան բարձրացվեց։ Քաղաքի տարագրվածների մեծ մասը սրի քաշվեց Դերջանի Կոտուր գ. մոտ և Երզնկայից ոչ հեռու՝ ԿամախԲողազի կիրճում։ Շատ կանայք իրենց երեխաների հետ նետվեցին Եփրատը։ Թուրք, զորքերում ծառայող մի խումբ բաբերդցի երիտասարդներ, լսելով տեղահանության լուրը, լուսհոնքցի Մաղաքիա Արսլանյանի ղեկավարությամբ կարողացել են փախչել և, իրենց շուրջը համախմբելով 60 երիտասարդների, վեց ամիս Բ-ի լեռներում արիաբար դիմադրել թուրք ջարդարարներին։ 1915-ի օգոստ. Խըրխզյաթաղի լ. ստորոտին տեղի ունեցած երկօրյա կատաղի մարտերից հետո ճեղքել են պաշարման օղակը և դուրս եկել ռուս, զորքերի գրաված ծովափնյա շրջանը։
1917-ին Մ. Արսլանյանի ջոկատը միացել է Անդրանիկին։ 1916-ի հունիսին ռուս, բանակը գրավել է Բ.։ Մազապուրծ եղած փոքրաթիվ բաբերդցիներից շատերը վերադարձել են իրենց բնակավայրերը։ Նրանց մեծ օգնություն է ցույց տվել արտակարգ լիազորություններով Բ-ի գավառապետ նշանակված Սեպուհը։ 1918-ին ռուս, բանակը հեռացվեց Բ-ից. թուրք, բանակի դեմ հանդիման մեն-մենակ մնաց միայն Սեպուհի 350 մարտիկից բաղկացած ջոկատը, որի ջանքերով հաջողվեց փրկել բաբերդցի գաղթականների վերջին փշրանքները (այդ թվում՝ 70 որբերի) և հասցնել արևելյան Հայաստան։
Գրականություն
Սրսլանյան Մ., Բարերդ և շրջակայքը. Փարիզ, 1954։
U. Մելքոնյան
ԲԱԲԿԵՆ ՍՅՈՒՆԻ (Փարյան Պետրոս) (1873, գ. Բինկյան (Ակնի գավառում)1896, Կ. Պոլիս), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել Է Կ. Պոլսի Կեդր. վարժարանը։ Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ։ 1896-ին հղացել է օսմ. բանկի գրավման գաղափարը (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896)։ Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կ. Պոլսի տարբեր շրջաններում։ 1896-ի օգոստ. 14-ին ներխուժել է բանկ՝ կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել է և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել։ Բ-ի զինված խումբը մտել է բանկ։
U. Ներսիսյան
ԲԱԲՇԵՆԻ ԿՌԻՎ 1898, տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Աղբյուր Աերոբի խմբի և թուրք, զինվորների միջև։ Բիթլիսից ոչ հեռու Բաբշեն գյուղում գտնվելիս ֆիդայիների խումբը (թվով 14, այլ տվյալներով՝ 16 հոգի) մատնությամբ պաշարվել к թուրք, զինվորների կողմից։ Սկսվել Է անհավասար մարտը։ Ֆիդայիները դիրքեր են գրավել գյուղի դիմացի բլուրների վրա և կազմակերպված դիմադրել։ Թուրքերին միացել են շրջակա գյուղերի քրդերը և Բիթլիսի խուժանը, գործի են դրել նաև թնդանոթ։ Կռիվը տևել է մինչև ուշ երեկո, թշնամին կորցրել է 70 մարդ։ Ֆիդայիները լեոան հակառակ կողմով հեռացել են։ Բ. կ. ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է։ Բ. կ-ից հետո Սհրոբը հեռացել է Խլաթից, որովհետև թուրք, կառավարությունը ամենուրեք հետապնդել է նրան և այդ պատրվակով սրի ու ավերածության ենթարկել հայկական գյուղերը։
U. Ներսիսյան
«ԲԱԶՄԱՎԵՊ», հայագիտական, հրապարակախոսական հանդես։ Լույս է տեսնում Վենետիկում, Մխիթարյանների միաբանությունում, 1843-ից։ Հիմնադիր-խմբագիր՝ Գ. Այվազովսկի։ սկզբնական շրջանում հրապարակել է բազմաբնույթ նյութեր՝ հայագիտ. ուսումնասիրություններ, համաշխարհային դասականների երկերի թարգմանություններ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և այլն։ XIX դ. 60-