Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղատնտեսությունն ունի էքստենսիվ բնույթ։ Տերիտորիայի 43,2% գրավում են անտառներր, 23,5%՝ արոտավայրերը, 19,7%՝ վարելահողերը (մոտ 560 հզ. հա, որից 227,2 հզ. ոռոգելի է)։ Գյուղատնտեսական արտադրանքի 2/3 տալիս է երկրագործությունը։

Տրանսպորտի հիմնական տեսակն ավտոմոբիլայինն է։ Առաջին երկաթուղին կառուցվել է 1947-ին՝ Դուրեսը միացնելով Տիրանայի և էլբասանի հետ։ Երկաթուղիների երկարությունը 218 կմ է (1968)։ Գլխավոր նավահանգիստներն են Դուրեսը, Վլյորան։

Ա. արտահանում է քրոմի և երկաթ–նիկելի հանքաքար, սև պղինձ, նավթ, բնական բիտում, գյուղատնտեսական հումք (ծխախոտ, կաշի, բուրդ), մրգեր, անտառանյութ են։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, գլանվածք, տրանսպորտի միջոցներ, դեղորայք, լայն սպառման ապրանքներ։

Դրամական միավորը լեկն է։

VIII. Առողջապահությունը

1967-ին ծնունդը 1000 բնսւկչին 35,3, մահացությունը՝ 8,4 մարդ էր, 1965-ին երեխաների մահացությունը 1000 կենդանածիններից՝ 86,8, կյանքի միջին տևողությունը՝ 65 տարի։ Ա–ում բուժսպասարկումն անվճար է։ Կա 196 հիվանդանոցային հիմնարկ՝ 11,9 հզ. մահճակալով (1968), 1041 ամբուլատոր–պոլիկլինիկային հիմնարկ (1967), 106 ատամնաբուժական ամբուլատորիա, աշխատում է 1255 բժիշկ, 154 ատամնաբույժ, 500 բուժակ։ Բժիշկներ պատրաստում է Տիրանայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (տարեկան մոտ 100 շրջանավարտ)։

IX. Լուսավորությունը

Ա–ում 8-ամյա պարտադիր ուսուցում է։ 1967-ին նախադպրոցական հիմնարկներում կար շուրջ 26 հզ. սան։ 1967/68 ուս. տարում տարրական դպրոցներ է հաճախել 268,5 հզ., 8-ամյա՝ 177,1 հզ., 12-ամյա միջնակարգ՝ 19,9 հզ. աշակերտ, արհեստագործական դպրոցներ և ուսումնարաններ՝ 25,9 հզ. սովորող։ 1967/68 ուս. տարում բուհերում սովորել է 12,4 հզ. ուսանող։ Խոշորագույն գրադարաններն են՝ Ազգայինը (հիմնադրվել է 1922-ին), համալսարանինը՝ Տիրանայում։ Գլխավոր թանգարաններն են՝ Հնագիտականը (հիմնադրվել է 1948-ին), Ազգագրականը (1948), Ազգային–ազատագրական պայքարի թանգարանը (1949). բոլորը՝ Տիրանայում։

Տիրանա: Սկանդերբեգի հրապարակ:

X. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Ա–ում գիտական հիմնարկություններ և բարձրագույն ուս. հաստատություններ չկային։ Գիտական առաջին հիմնարկությունը՝ Գիտությունների ինստիտուտը, բացվել է 1947-ին. ունի 3 բաժանմունք՝ լեզվի և գրականության, պատմության, հասարակագիտության և տնտեսագիտության, բնական գիտությունների։ 1957-ին մանկավարժական, պոլիտեխնիկական, տնտեսագիտության, բժշկական, իրավաբանական ինստիտուտների և Գիտությունների ինստիտուտի միավորումով ստեղծվեց ուսումնական և գիտական միասնական կենտրոն՝ Տիրանայի պետական համալսարանը։

XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

1967-ին Ա–ում հրատարակվում էր ավելի քան 50 կենտրոնական թերթ, հանդես ևն։ Կարևորագույն թերթերն են՝ «Զերի ի պոպուլիտ» («Zëri i popullit», 1942-ից)՝ Ալբանիայի աշխատանքի կուսակցության Կենտկոմի օրգանը,. «Բաշկիմի» («Bashkimi», 1943-ից)՝ դեմոկրատական ճակատի օրգանը, «Պունա» («Puna», 1945-ից)՝ Ալբանիայի արհմիությունների կենտրոնական խորհրդի օրգանը, «Զերի ի ռինիսե» («Zëri i rinisë», 1952-ից)՝ Ա–ի Աշխատավոր երիտասարդության միության օրգանը։ Հանդեսներից են՝ «Ռուգա է պարտիսե» («Rruga e partisë», 1954-ից)՝ ԱԱԿ Կենտկոմի օրգանը, «Շկիպտարյա Է ռե» («Shqiptarja e re», 1943-ից)՝ Ալբանացի կանանց միության օրգանը, «Հոստենի» («Hosteni», 1945-ից)՝ Ա–ի Լրագրողների միության օրգանը, «Նենդորի» («Nendori», 1954-ից)՝ Ա–ի Գրողների և արվեստի աշխատողների միության օրգանը։ Ալբանական հեռագրական գործակալությունը հիմնադրվել է 1944-ին։ Գործում է «Ալբանիայի ռադիոհաղորդումներ և հեռուստատեսություն» պետական կազմակերպությունը։

Տիրանա: Համալսարանի շենքը:

XII. Գրականությունը

Ալբաներեն առաջին գրավոր հուշարձանը Պ. Էնգելիի «Մկրտության բանաձև»-ն է (1462)։ 1555-ին հրատարակվել է ալբաներեն առաջին գիրքը (Գ. Բուզուկու, «Մեշարի»)։ Ա–ի նոր գրականության հիմնադիրներից են. Ֆրաշերին («Սկանդերբեգի պատմությունը», 1898)։ Թուրքերի դեմ հայրենասիրական գաղափարների քարոզներով հանդես են եկել բանագետ Տ. Միտկոն, հրապարակախոս Ս. Ֆրաշերին, ռեալիստ բանաստեղծներ Ա. Չայուպին, Ն. Միեդան, արձակագիր Մ. Գրամենոն։ 1930–ական թթ. Ա–ի գրականության մեջ մուտք են գործել սոցիալական մոտիվները։ Երկրի ազատագրումից հետո Ա–ի գրականության հիմնական թեման շարունակում է մնալ ժողովրդական պատերազմը իտալա–գերմանական ֆաշիստների դեմ (Ֆ. Գյաթա, «Երգ պարտիզան Բենկոյի մասին», 1950, Դ. Շուտերիչի, «Ազատարարները», 1952–55)։ 50–60-ական թթ. վերջերին ստեղծվում են Ա–ի պատմության տարբեր դեպքեր նկարագրող գրքեր (Վ. Կոկոնայի «Կյանքի ալիքներում», 1961, Չու. Զոձայի «Մեռյալ գետը», 1965 վեպերը ևն)։

XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Ա–ի ճարտարապետական հնագույն հուշարձանները վերաբերում են մ. թ. ա. 1 հազարամյակին (խոշոր անմշակ քարերով շարված իլլիրիական ամրություններ ևն)։ Անտիկ շրջանից (սկսած մ. թ. ա. VII դարից) պահպանվել են պաշտպանական կառույցների, հասարակական և բնակելի տների հետքեր՝ հունական գաղութների (Բուտրինտ, Դուրես ևն) և հռոմեական քաղաքների (էլբասան ևն) տեղում։ Մահմեդականության տարածմանը զուգընթաց (XV–XVII դդ.) Ա–ի քաղաքներում երևան են գալիս պալատներ, ծածկած շուկաներ, մզկիթներ։ Մինչև XX դ. կեսերը Ա–ի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ ժամանակակից կառույցները 3–5 հարկանի տներ են պատշգամբներով։

Կերպարվեստը։ Ա–ի տերիտորիայում պահպանվել են բրոնզի դարի գեղարվեստական մշակույթի նմուշներ, անտիկ քանդակներ, խճանկարներ, խեցեղեն։ Միջնադարյան գեղանկարչության բարձրարվեստ գործերից են՝ Օնուֆրի Նեոկաստրացու, նրա որդի Նիկոլայի (XVI դ.), Դավիթ Սելենիցացու (XVIII դ.) որմնանկարները, Կոստանդին Շպատարակուի, եղբայրներ Աթանաս և Կոստանդին Կորչացիների (XVIII դ.) սրբապատկերները։ Աշխարհիկ գեղանկարչու–