Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է տված բազմանդամներից յուրաքանչյուրի վրա: Տես նաև Ամենամեծ ընդհանուր բաժանարար:

ԱՄԵՆԵՄՀԵԹ, Հին Եգիպտոսում XII դինաստիայի (Միջին թագավորություն) եգիպտական փարավոնների անունը.

Ամենեմհեթ I (իշխել է մ.թ.ա. մոտ 2000–1970-ին), դինաստիայի հիմնադիրը: Ձգտում էր թուլացնել տեղական նոմարքոսների (կառավարիչների) իշխանությունը: Արշավանքներ ձեռնարկեց դեպի Նուբիա, Լիբիա և Պաղեստին: Նրա օրոք Եգիպտոսի մայրաքաղաքը դարձավ Մեմփիսից ոչ հեռու գտնվող Իթթատուի ամրոցը:

Ամենեմհեթ II (իշխել է մ.թ.ա. 1934–1896-ին): Շարունակում էր տնտեսական ու ռազմական ներթափանցումը Արլ. Աֆրիկայի երկրները: Սպանվեց պալատական հեղաշրջման հետևանքով:

Ամենեմհեթ III (իշխել է մ.թ.ա. մոտ 1849–1801-ին): Նրա օրոք Եգիպտոսը ապրեց իր երկորդ ծագումը, երբ կառուցվեցին նոր տաճարներ, ընդլայնվեցին Սինայ թ–կղզու պղնձահանքերը, ծավալվեցին ոռոգիչ աշխատանքներ (հիմնականում Ֆայյումի օազիսում): Նշանավոր է Ա. III հոգեհանգստյան տաճարը Ֆայյումի մոտ (Հյուսիսային Եգիպտոս), որը հույները հետագայում անվանեցին «Լաբիրինթոս»:

Ամենեմհեթ IV (իշխել է մ.թ.ա. մոտ 1801–1792-ին):


ԱՄԵՆՀՈԹԵՊ, Հին Եգիպտոսում XVIII դինաստիայի չորս փարավոնների անունը.

Ամենհոթեպ I (իշխել է մ.թ.ա. մոտ 1545–1525-ին), դինաստիայի հիմնադիր Ահմոս I որդին: Մի քանի հաջող արշավանքներով Եգիպտոսի տիրապետությանը ենթարկեց Լիբիան և Նուբիան:

Ամենհոթեպ II (իշխել է մ. թ. ա. քերի օգնությամբ։ 1491–1465-ին), Թութմոս III որդին: Պատերազմներ է մղել Ասիայում` հասնելով մինչև Եփրատ գետն ու Միտաննի երկիրը: Ա. II թողած հուշարձանները փառաբանում են նրա հզորությունն ու քաջությունը:

Ամենհոթեպ III (իշխել է մ.թ.ա. 1455–1419-ին), Թութմոս IV որդին: Նրա խաղաղ ժամանակաշրջանում Եգիպտոսը գտնվում էր իր փառքի ու հզորության գագթնակետին, որի մասին վկայում են Էլ–Ամառնայի վավերագրերը: Ա. III օրոք կառուցվեցին Ամոն–Ռայի հոյակապ տաճարը Լուքսորում և Ա. III հոգեհանգստի տաճարը` թագավորի արձաններով («Մեմնոնի հսկաներ»):

Ամենհոթեպ IV, Էխնաթոն (իշխել է մ.թ.ա. 1419 – մոտ 1400-ին), Ա․ III որդին: Փորձեց թուլացնել Թեբեի Ամոն աստծո և տեղական պաշտանմունքների հետ սերտորեն կապված հին ավագանու և քրմերի ազդեցությունը, արգելեց Ամենի պաշտանմունքը և նոր պետ. կրոն հռչակեց Աթոն–Արև աստծո պաշտանմունքը (այստեղից էլ նրա Էխնաթոն` «Աթոնին օգտակար» մականունը): Ա. IV պետության մայրաքաղաքը դարձրեց Ախեթաթոնը (այժմ` Էլ–Ամառնա): Նրա օրոք Եգիպտոսն սկսեց կորցնել իր իշխանությունը Ասորիքում և Պաղեստինում:


ԱՄԵՆՀՈԹԵՊ ԿՐՏՍԵՐ, մ. թ. ա. XV դ. հին եգիպտացի ճարտարապետ, «փարավոնի բոլոր աշխատանքների պետ»: Լուքսորում կառուցել է Ամոն–Ռա աստծո տաճարը (Գորի և Սութի ճարտարապետ եղբայրների հետ), Կառնակում` Ամոն–Ռայի տաճարի գլխավոր դահլիճի կենտրոնական սյունաշարերը, տաճարներ ` Սոլեբում և Սեդեինգում, վերակառուցել է Մուտ աստվածուհու տաճարը Կառնակում:


«ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՒՅՑԸ», Թեոդիկ, հայերեն տարեգիրք։ Հիմնադրել են հրապարակագիր Թեոդիկը և նրա կինը՝ Արշակուհի Թեոդիկը, 1907-ին, Կ. Պոլսում։ Մինչև 1929 լույս է տեսել 19 գիրք, որից 1916–20 տարիները՝ մեկ գրքով։ «Ա. տ.»–ները մեծածավալ գրքեր են (296-ից մինչև 736 էջ)։ 1907–23-ին (Ա–Ժէ տարիները) հրատարակվել է Կ. Պոլսում, 1925-ին (ԺԹ տարին)՝ Վիեննայամ, 1926-ին (Ի տարին)՝ Վենետիկում, 1924-ին (ԺԸ տարին) և 1927–29-ին (ԻԱ–ԻԳ տարիները)՝ Փարիզում։ «Ա. տ.» պարունակում է տոմար, ժամանցի և գիտական նյութեր, հուշեր, ընտիր նամականի, հայագիտական, գրական–գեղարվեստական, բանասիրական, բանահյուսական, պատմա–հրապարակախոսական, արվեստագիտական հոդվածներ և վիճակագրություն։ «Ա. տ.»–ում հրապարակվել Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի և այլոց անտիպ ստեղծագործաթյունները, արժեքավոր նյութեր հայ և համաշխարհային արվեստի մասին։ Ուշագրավ են Գ. Զոհրապի, Սիրանույշի, Մ. Մնակյանի հոդվածները թատրոնի և դերասանի կոչման մասին, Կոմիտասի երաժշտագի տական մի շարք հոդվածներն ու դասախոսությունները, Գ. Ֆնտգլյանի «Շեքսպիրը և իր հնչյակները» (1914), ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերի «Հայ արվեստն ու ճարտարապետությունը» (1924) ընդարձակ ուսումնասիրությունները, հայ բեմի գործիչների, նկարիչների, կոմպոզիտորների, գրողների, թարգմանիչներին և ազգային–քադաքականգործիչների հազվագյուտ կենսագրականները և այլն։ Շատ նյաթեր լուսաբանում են հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի հարցերը, Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակույթային նվաճումները: Տպագրվել են արժեքավոր թարգմանություններ՝ անգլերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն և այլն գրականություններից: «Ա. տ.»-ի հատորները ամփոփում են վավերգրական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ լուսանկարներ: «Ա. տ.» կարևոր դեր է կատարել հայ մշակութային արժեքները ժողովրդականացնելու, աշխարհի տարբեր կողմերում ցրված հայ մտավորականության համախմբելու, 1920-ից հետո նաև սփյուռքահայությանը մայր հայրենքի՝ Խորհրդային Հայաստանի հետ կապելու գործում: «Ա. տ.» դասվում է հանրագիտարանային լավագույն հրատարակությունների շարքը: Մ. Ադանալյան

Նկարում` Ամեոբա


ԱՄԵՈԲԱՆԵՐ (Amoebina), արմատոտանիների դասի կարգ: Միաբջիջ, սովորաբար միկրոսկոպիկ չափի կենդանիներ են, որոնց տրամագիծը չի անցնում 50 մկմ-ից: Կան նահ «հսկա» Ա. (Pelomyxa-ի մեծությունը հասնում է մինչև 3 մմ): Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև և կմախք: Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ: Սնվում են բակտերիաաներով, մանր ջրիմուռներով, նախակենդանիներով։ Անբարենպաստ պայմաններում (ջրի, ջերմության, սննդանյութի անբավարարության ևն) դառնում են գնդաձև և պատենավորվում ամուր թաղանթով (ցիստով)։ Բարենպաստ պայմաններում այդ թաղանթը քայքայվում Է, և Ա. դուրս են գալիս։ Բազմանում են անսեռ ճանապարհով, կիսվելով։ Սեռական ճանապարհով բազմանում է միայն A. diploidea–ն։ Ա. ապրում են հիմնականում քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ։ Որոշ տեսակներ մակաբույծներ են (տես Ամեոբիազ)։ Ա. Մինասյան


ԱՄԵՈԲԻԱԶ, վարակական հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։ Ա. առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ա–ի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան է։ Վարակի հիմնական աղբյուրը Ա–ով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների