Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


պատերի լորձաթաղանթում և բազմանում։ Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։ Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։ Վ. Խաչոյան

ԱՄԵՐԻԿԱ, աշխարհամաս Արևմտյան կիսագնդում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կազմված է Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքներից ու նրանց հարակից կղզիներից։ Տարած. 42,5 մլն. կմ2 է, բնակչությունը՝ 479 մլն. մարդ (1967)։ Հայտնագործել է Ք. Կոլումբոսը 14921503-ին։ Կոչվել է Ամերիգո Վեսպուչիի անվամբ։ Մինչև եվրոպացիների մուտքը Ա. բնակեցված էր բազմաթիվ հնդկացի ցեղերով և ժողովուրդներով, հյուսիսում՝ էսկիմոսներով։ Եվրոպացիների տիրապետության հաստատման շրջանում բնիկների զգալի մասը ոչնչացվեց բռնությունների, գաղութարարների բերած հիվանդությունների, անմարդկային շահագործման հետևանքով։ Ա–ի ժամանակակից բնակչությունը կազմված է եվրոպացի վերաբնակիչների և որպես ստրուկներ այնտեղ տարված աֆրիկացիների հետնորդներից, նրանց խառն ամուսնությունից ծնված սերունդներից, բնիկ հնդկացի բնակչության մնացորդներից։ Ա–ի մասին տես նաև առանձին պետությունների վերաբերյալ հոդվածներում։


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ստեղծվել է 1943-ի վերջերին, Նյու Յորքում՝ հակաֆաշիստական պայքար կազմակերպելու, ՍՍՀՍ–ին և Սովետական Հայաստանին զորավիգ կանգնելու մպատակով: Ա. ա. խ. ամերիկահայ առաջադիմական շրջանները միավորող համագաղութային աոաջին կազմակերպությունն էր, որի մեջ մտան Ամերիկահայ առաջադիմական միությունը, հնչակյանները, ռամկավարները (մինչև 1950) և հայրենակցական միությունները։ Ա. ա. խ–ի նախաձեռնությամբ 1947-ին Նյու Յորքում հրավիրվեց Հայկական կոնգրես։ (Տես Հայկական համաշխարհային կոնգրես


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հայ մշակութային կազմակերպություն ԱՄՆ–ում։ Հիմնադրվել Է 1938-ին ՀՕԿ–ի, Պետական հայ Կարմիր խաչի և Ամերիկայի հայ աշխատավորական միության համատեղ ժողովի որոշմամբ։ Ա. ա. մ. մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի հայաշատ վայրերում։ Ամեն տարի տեղի է ունենում միության համագումար, որն ընտրում է կենտրոնական վարչություն։ Միության ծրագրում խնդիր է դրված, զարգացնել քաղաքացիական կապերն ամերիկյան ժողովրդի հետ, հանրությանը ծանոթացնել Սովետական Հայաստանի իրագործումներին, ամրապնդել մշակութային կապերը մայր հայրենիքի հետ, աշխատել հանուն խաղաղության ու դեմոկրատիայի։


«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ ՏԱՐԵԳԻՐՔ», հանրագիտական հրատարակություն։ Լույս է տեսել 1925–26-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Կազմել է Հ. Խաշմանյանը։ «Ա. հ. տ.» հայ հասարակական կյանքի, մասնավորապես՝ ամերիկահայ գաղութի կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին նվիրված հոդվածների հետ միասին զգալի տեղ է հատկացրել հայտարարություններին ու ռեկլամներին, աշխատել է ԱՄՆ գաղթած հայերին ծանոթացնել երկրի վարք ու բարքին։ «Խորհրդային Հայաստանը 1925-ին» ընդարձակ հոդվածում (2-րդ գիրք) պատկերված են հայ ժողովրդի ազգային ու սոցիալական վերածնության առաջին նվաճումները։ «Ա. հ. տ.» տվյալներ է պարունակում առանձին ամերիկահայ հայրենակցական ընկերությունների ու միությունների գործունեության մասին։ Հոդվածներ են նվիրված նկարիչներ Հ. Փուշմանին և Հ. Ալխազյանին, քանդակագործ Հ. Գյուրջյանին, ռումինական ականավոր փիլիսոփա, ծագումով հայ Վասիլ Գոնտային և մշակույթի ուրիշ նշանավոր գործիչների։


ԱՄԵՐԻԿԱ–ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1846–48, ԱՄՆ–ի զավթողական պատերազմը Մեքսիկայի դեմ։ 1835-ին Տեքսասում (Մեքսիկա) բնակվող ամերիկյան պլանտատորները, ԱՄՆ–ի աջակցությամբ, խռովություն բարձրացրին և 1836-ին Տեքսասը հռչակեցին «անկախ պետություն»։ 1845-ին այն միացվեց ԱՄՆ–ին, թեև մեքսիկական կառավարությունը մինչ այդ նախազգուշացրել էր, որ դա կդիտի որպես պատերազմ Մեքսիկայի դեմ։ ԱՄՆ 1846-ի մայիսի 13-ին պատերազմ հայտարարեց Մեքսիկային։ Ամերիկյան զորքերը գրավեցին Կալիֆոռնիան, Վերակրուսը, մայրաքաղաք Մեխիկոն։ 1848-ի փետրվարի 2-ին Գուադալուպե–Հիդալգոյում կնքվեց հաշտության պայմանագիր։ Մեքսիկան կորցրեց իր տերիտորիայի կեսից ավելին (Տեքսասը, Նոր Մեքսիկան, Վերին Կալիֆոռնիան և Արիզոնայի մի մասը)։


«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ» («The voice of America»), ԱՄՆ–ի կառավարության ռադիոհաղորդումները արտասահմանի համար (1942-ից)։ Մտնում է ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալության մեջ։ 1970-ին հաղորդումներ է տվել 38 լեզուներով, շաբաթական մոտ 850 ժամ՝ 109 հաղորդիչների միջոցով, որոնցից 68 գտնվում է արտասահմանում։ Ամենահզոր վերահաղորդիչ կայանները տեղադրված են Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում, Հունաստանում, Մարոկկոյում, Լիբերիայում, Տաիլանդում, Հարավային Վիետնամում, Ֆիլիպիններում, Ցեյլոնում, Օկինավա կղզում (Ճապոնիա)։ Հաղորդումները կազմված են լուրերից, միջազգային կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից, երաժշտական և գրական ծրագրերից։ «Ա. ձ.» իր աշխատանքների մեջ հաճախ ներգրավում է վտարանդիների և հայրենիքը լքած անձանց այն երկրներից, որոնց համար տրվում են հաղորդումները։ «Ա. ձ.»–ի ռադիոհաղորդումները ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ ուղղված ամերիկյան իմպերիալիստական պրոպագանդի բաղկացուցիչ մասն են։


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (United States of America), ԱՄՆ (USA)։

Բովանդակություն
I. Ընդհանուր տեղեկություններ • 282
II. Պետական կարգը • •282
III. Բնությունը . • • • 284
IV. Բնակչությունը 285
V. Պատմական ակնարկ 285
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները • 290
VII. Տնտեսա–աշխարհագրակսւն ակնարկ •290
VIII. Զինված ուժերը 296
IX. Առողջապահությունը 296
X. Լուսավորությունը 296
XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները 296
XII. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը • 301
XIII. Գրականությունը 302
XIV. ճարտարապետությունը և կերպարվեստը • 303
XV. Երաժշտությունը 306
XVI. Թատրոնը 308
XVII. Կինոն 308
XVIII. Հայերը ԱՄՆ–ում 310

I. Ընդհանուր տեղեկություններ ԱՄՆ–ը պետություն է Հյուսիսային Ամերիկայում։ Տարած. 9.363.400 կմ2։ Բն. 210.194.312 մարդ (1 հունվ. 1973)։ Սահմանակից է Կանադային և Մեքսիկային, ՍՍՀՄ–ից բաժանված է Բերինգի նեղուցով։ Ունի 50 նահանգ և մեկ ֆեդերալ օկրուգ։ Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն։ ԱՄՆ–ը գաղութային տերություն Է։ Նրան են պատկանում Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները Վեստ Ինդիայում, Սամոան ա Գուամը՝ Խաղաղ օվկիանոսում։ 1903-ից «վարձակալում է» Պանամայի ջրանցքի գոտին՝ Պանամայում։ 1947-ին ՄԱԿ–ը ժամանակավորապես ԱՍՆ–ին է հանձնել Կարոլինյան, Մարիանյան և Մարշալյան կղզիների խնամակալությունը։

II. Պետական կարգը

ԱՄՆ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1787-ին (ուժի մեջ է մտել 1789-ին)։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է, որը (փոխ–պրեզիդենտի հետ միասին) ընտրվում է 4 տարով, անուղղակի (երկաստիճան) ընտրությունների միջոցով։ Պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի թեկնածություններն առաջադրվում են կուսակցական համագումարներում։ Այնուհետև յուրաքանչյուր նահանգ ընտրում է այնքան ընտրող, որքան ներկայացուցիչ ունի կոնգրեսում։ Տվյալ նահանգում քվեների մեծամասնությունը շահած կուսակցությունը իրավունք է ստանում