Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճյուղերը 1946-ին մասնակցել են ի նպաստ հայրենադարձության կատարված հանգանակությանը, զգալի ներդրում են կատարել սփյուռքի մշակութային օջախների պահպանման ասպարեզում։ ՀԲԸՄ–ի 8 պարբերականներից 4-ը լույս է տեսնում (1972) ԱՄՆ–ում։ Մշակութային մասսայական կազմակերպություններից են Ամերիկահայ առաջադիմական միությունը, Թեքեյան մշակութային միությունը, համազգային մշակութային միությունը, «Սևան» թատերական ե մշակութային միությունը, Նյու Յորքի, Դետրոյտի, Ֆիլադելֆիայի մշակութային միությունները, «Հայ գրականության բարեկամներու միությունը», «Հայք» կինոընկերությունը։

Դեռևս XIX դ. վերջերին ԱՄՆ–ում կազմակերպվել են հայրենակցական միություններ՝ միավորելով Արևմտյան Հայաստանի միևնույն քաղաքից, շրջանից կամ գավառից գաղթած հայրենակիցներին։ Նրանց գործունեության ասպարեզը լայն է (կրթական գործ, նյութական օժանդակություն կարիքավոր հայրենակիցներին, մշակութային կապեր Սովետական Հայաստանի հետ ևն)։ Առաջին հայրենակցականները՝ «Հյուսեյնիկի ուսումնասիրաց»–ը, «Քեսրիկի երկսեռ ուսումնասիրաց»–ը, հիմնադրվել են 1888-ին։ Առաջիններից են նաև «Բալու Պաղին գյուղի ուսումնասիրաց ընկերություն»–ը, «Մորենիկի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1890), «Խարրերդի Փերչենճ գյուղի ուսումնասիրաց ընկերություն»–ը «Դատեմի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1891), «Արաբկիրի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1900), «Մալաթիո կրթասիրաց ընկերություն»–ը (1904) ևն։ Միություններ ստեղծվեցին նաև՝ Սեբաստիայի, Խարբերդի, Տիգրանակերտի, Բալուի, Քղիի, Կյուրինի, Էվերեկի, Սուրսուրի, Թոմարզայի, Չոմախլուի, Կովաանի, Հաղթի, Կեմերեկի, Բռաբերդի, Պարտիզակի, Քոթնիի, Խոռոխոնի, Դավրայի, Իսթանոսի, Գոչ–Հիսարի, Խույլու–Թլկատինի, Մեղրեի, Եղեգիի, Վարդաթիլի և այլ քաղաքների ու գյուղերի անուններով։ 1970-ական թթ. գործում են վերանվանված, միավորված ու նորակազմ շուրջ 100 հայրենակցական միություններ։ Նրանց զգալի մասը նվիրատվություններով մասնակցել է Սովետական Հայաստանում հայրենի բնակավայրերի անուններով (Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Խարբերդ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Բալահովիտ ևն) ավանների կառուցմանը։

Ամերիկահայ եկեղեցին առաջնորդություն է ստացել 1898-ին։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո դաշնակցականները մեծ ջանքեր գործադրեցին այն իրենց ազդեցությանը ենթարկելու, հակասովետական պրոպագանդի գործիք դարձնելու նպատակով։ Դրան հետևողականորեն դիմադրում էր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանը՝ աշխատելով միաժամանակ կանխել եկեղեցու պառակտումը։ Սակայն դաշնակցականները ստեղծեցին առանձին եկեղեցական մարմին (1933), որը 1957–ին կապվեց Կիլիկիայի կաթողիկոսության (Անթիլիաս) հետ։ Ամերիկահայ եկեղեցին բաժանված է Արևելյան (կենտրոնը Նյու Յորքում) և Արևմտյան կամ Կալիֆոռնիայի (կենտրոնը Լոս Անջելեսում) թեմերի։ Հավատացյալների գերակշռող մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Կան նաև ավետարանականներ ու կաթոլիկներ։ 1966-ից Ամերիկահայոց առաջնորդն է արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը։ 1968-ին ավարտվեց Նյու Յորքի Ս. Վարդան Մայր տաճարի շինությունը, որին կից են «Կյալլսւպի Կյուլպենկյան» մշակութային կենտրոնը և «Հայկ և Ալիս Դավուգճյան» հանդիսասրահը։ 1972-ին ԱՄՆ–ում գործում էր շուրջ 130 հայկ. եկե– ղեցի։ Նրանց հովանավորությամբ ԱՄՆ–ում ծայր առավ հայկ. դպրոցներ բացելու շարժումը։ 1972-ին գործում էին մոտ 80 կիրակնօրյա և 6 ամենօրյա դպրոց (վերջիններից 3-ը՝ Լոս Անջելեսում, մյուսները՝ Դետրոյտամ, Ուոթերթաունում և Ֆիլադելֆիայում)։

Նկարում` Մեծ եղեռնի նահատակների հուշարձանը Մոնթեքլոյում (Կալիֆոռնիա), ճարտ. Հ․Աղպապյան։

Հայ իրականության մեջ ծավալված իրադարձությունները արտացոլում են գտել ամերիկահայ գաղութում։ XIX դ. 90-ական թթ. այնտեղ սկսել են գործել հայ քաղաքական կուսակցությունները։ 1890-ին վուսթերում հիմնվել է հնչակյան կուսակցության մասնաճյուղ։ «Վերակազմյալ հնչակյան» անունն ընդունելուց (1898). հետո ԱՄՆ–ի հայ գաղութը դարձավ նրանց գործունեության հիմնական վայրերից մեկը։ 1895–96-ին այդտեղ սկսեցին երևալ դաշնակցականները։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ԱՄՆ–ում գործող հայ քաղաքական կուսակցությունները (հնչակյան, վերակազմյալ-հնչակյան, ռամկավար, դաշնակցական) ստեղծեցին «Միջկուսակցական խորհուրդ», որը հետագայում վերանվանվեց որպես «Ազգային պաշտպանության Ամերիկայի հանձնախումբ»։ Այն խնդիր է դրել օժանդակել կամավորական շարժմանը և նպաստել Հայկական հարցի լուծմանը։ Նույն նպատակն էր հետապնդում նաև «Հայ ազգային միություն Ամերիկայի» կազմակերպությունը, որ ստեղծվեց 1917-ի ապրիլին այդ կուսակցությունների, հայ եկեղեցու և Բարեգործական միության ներկայացուցիչների մասնակցությամբ : Նրպնց գործունեությունը նպաստեց հայկական հարցի պրոպագանդմանը; 1919-ի մարտին ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին ներկայացվեց երկու խնդրագիր, որպեսզի նա Փարիզի խաղաղության կոնֆերանսում նպաստի Հայկական հարցի լուծմանը։ Որպես պատրվակ օգտագործելով Հայկական հարցը՝ Վիլսոնը ձգտում էր իրականացնել ամերիկյան իմպերիալիզմի ծավալապաշտական ձգտումները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Սակայն Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ ծավալված ազգային–ազատագրական շարժումները և իմպերիալիստական տերությունների միջև սուր հակասությունները ամերիկյան կառավարող շրջաններին ստիպեցին հրաժարվել այդ պլաններից (1920-ի հունիսի 1-ին ԱՄՆ–ի Սենատը, 52 ձայնով ընդդեմ 23-ի, ընդունեց Հայաստանի մանդատը մերժելա բանաձև)։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո փոխվեցին ԱՄՆ–ում հայ քաղաքական կուսակցությունների միջև պայքարի ձևերն ու բովանդակությունը։ Ներկուսակցական և միջկուսակցական պայքարի հիմնական առանցքը դարձավ գաղութի հետագա ճակատագրի և Սովետական Միության ու Սովետական Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցը։ Դաշնակցությունը ԱՄՆ–ում և սփյուռքահայ մյուս գաղութներում միշտ հանդես է եկել որպես սովետական իշխանության ու սոցիալիստական կարգերի թշնամի՝ ջանալով պառակտել գաղութը, եկեղեցին, հայրենակցական և այլ կազմակերպությունները։

1920-ական թթ. սկզբին, Սովետական Հայաստանի ազդեցությամբ ամերիկահայ գաղութում աշխուժացավ հայ բանվորական կազմակերպությունների գործունեությունը։ Դեռևս 1906-ին ստեղծվեց «ԱՄՆ–ի սոցիալիստական հայ կազմակերպու թյուն»: Ավելի ուշ կազմակերպվեց ԱՄՆ–ի բանվորական կուսակցության հայկական հատված՝ հայ մարքսիստների խմբի (Արամ Զարդարյան, Հայկ Ադամյան, Խ. Քյոսայան) նախաձեռնությամբ, որ հրատարակում էր «Գործավոր» թերթը։ 1922-ին Նյու Յորքում հիմնադրվեց Հայ-բանվորական կուսակցությունը («Բանվոր» օրգանով), որը, որպես ազգային հատված, մտավ Ամերիկայի բանվորական կուսակցության մեջ։ Վերջինիս անվանափոխությունից հետո այն մինչև 1943-ը եղել է ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության հայկական հատվածը՝ «Նոր աշխարհ», ապա «Բանվոր» օրգաններով (տես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցություն

1938-ին հիմնադրվեց Ամերիկահայ առաջադիմական միությունը, որի շարքերում երկարատև գործել են Արամ Զարդարյանը, Կարապետ Սիտալը, Պատրիկ Սելյանը, Օգսեն Սարյանը, Մարտիկ Մարտենցը, Ալբերտ Ճանճիկյանը, Միհրդատ Թիրյաքյանը, Վահան.Ղազարյանը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցել է 18,5 հզ. հայ), սովետական բանակի փայլուն հաղթանակների շնորհիվ առաջացած ընդհանուր ոգևորության պայմաններում, սփյուռքի գաղութներում սկսեցին ստեղծվել «Հայ ազգային խորհուրդներ»։ Առաջիններից մեկը և ամենաազդեցիկը կազմվեց ԱՄՆ–ում՝ «Ամերիկահայ ազգային խորհուրդ» անունով, որի նախաձեռնությամբ 1947-ի ապրիլի 30-ին Նյու Յորքում