վարչական շրջանի։ Ունի 8 քաղաք, 31 քտա։ Կենտրոնը՝ Բլագովեշչենսկ։
Բնությունը։ Ստանովոյ լշ–ից հվ. և նրան զուգահեռ ձգվում են Տակարինգրա և Ջագդի լշ–ները (1400–1600 մ)։ Հվ–արլ–ում՝ Ամուրի ձախափնյա մասում, Զեա–Բուրեայի հարթավայրն է, արլ–ում՝ Թուրանա, Յամ–Ալին լշ–ները։ Ունի ոսկու, ածխի, երկաթի, մարմարի հանքավայրեր։ Կլիմայի վրա ազդում են մուսոնները։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, ամառը՝ շոգ (հվ–ում), անձրևային։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 24,3°C, հուլիսինը՝ 17,6°C, տարեկան տեղումները՝ 450–900 մմ։ Գլխավոր գետը Ամուրն է՝ Զեա և Բուրեա վտակներով։ Գերակշռում են գորշ անտառային պոդզոլացած հողերը, հվ–ում՝ սևահողանման հողերը։ Տերիտորիայի 65% անտառածածկ է։
Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 825 հզ. մարդ (1972), հիմնականում՝ ռուսներ, ապրում են նաև ուկրաինացիներ, բելոռուսներ, էվենկներ, յակուտներ, թաթարներ և լատիշներ։ Միջին խտությունը՝ 1 կմ վրա 2,3 մարդ։ Քաղաքային բնակչությունը կազմում է 63%: Գլխ. քաղաքներն են Բլագովեշչենսկը, Զեան, Սվոբոդնին։
Տնտեսությունը։ Ա. մ. Հեռավոր Արևելքի գյուղատնտ. խոշորագույն շրջանն է։ Նրան բաժին է ընկնում ՌՍՖՍՀ սոյայի արտադրության 60%-ից ավելին։ Արդյունաբերության մեջ կարևոր նշանակություն ունեն սննդի արդ., ածխի և ոսկու արդյունահանումը, մեքենաշինությունը, անտառային արդ., փայտամթերումը։ Մեքենաշինակսւն և մետաղամշակման արդ–յան ձեռնարկություններն արտադրում են լեռնարդ. սարքավորումներ, գյուղատնտ. մեքենաներ, էլեկտրաշարժիչներ, շարժիչներ, վագոններ (Բլագովեշչենսկ, Ռայչիխինսկ, Սվոբոդնի)։ Նավաշինարաններ և նավանորոգման գործարաններ կան Բլագովեշչենսկում, Սվոբոդնիում։ Սննդարդյունաբերությունն ունի ալրաղաց, յուղի, մսի ձեռնարկություններ (Բլագովեշչենսկ, Բելոգորսկ, Սվոբոդնի)։ Գյուղատնտ. հիմնական շրջանը Զեա–Բուրեայի հարթավայրն է։ Ցանքատարածությունները կազմում են 1523 հզ. հա (1968)։ Մշակում են սոյա, հացահատիկ (գարնանացան ցորեն, վարսակ, գարի), եգիպտացորեն, բանջարանոցային կուլտուրաներ։ Զարգացած է անասնապահությունը։ Հս–ում զբաղվում են եղջերաբուծությամբ, գազանաբուծությամբ։ Երկաթուղիների երկ. 1423 կմ է։ Ա. մ–ի տերիտորիայով է անցնում Անդրսիբիրյան երկաթուղային մայրուղին։ Ամուր, Զեա, Սելեմջա և Բուրեա գետերը նավարկելի են։
ԱՄՈՒՐԻ ՆԻԿՈԼԱԵՎՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասում, նավահան գիստ Ամուրի ձախ ափին, գետաբերանից 80 կմ հեռու։ Ունի 30,1 հզ. բն. (1970)։ Կան նավաշինական, նավանորոգման և սննդի արդ–յան ձեռնարկություններ։ Գործում են բժշկ. և մանկավարժական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Ա. Ն. հիմնադրվել է 1850-ին՝ որպես ռազմավարչական բնակավայր։
ԱՄՈՒՐԻԿ (Fringilia coelebs), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկ. մինչե 17,5 սմ: Արուն խայտաբղետ է։ Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Ա. անտառային, երգող թռչուն է, ապրում է նաև պուրակներում՝ հաճախ մարդկանց բնակավայրերին մոտ։ Թուխս է նստում 1–2 անգամ՝ ամռանը։ Բույնը կլոր է, խնամքով հյուսված, նմանեցված ծառի կեղևին։ Սնվում է սերմերով, բույսերի կանաչ մասերով, միջատներով, թրթուրներով։ Ոչնչացնում է վնասատու միջատներին։ Հայաստանում տարածված է կովկասյան Ա., որը Երևանի շրջակա այգիներում երևում է հոկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը։
«ԱՄՖԻԲԻԱ», մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով (տանկ, գրահափոխադրիչ, ավտոմոբիլ, ինքնաթիռ)։ 1. Տանկ, զրահափոխադրիչ «Ա.»–ի լողունակությունն ապահովվում է հերմետացված իրանի անհրաժեշտ ջրատարողությամբ։ Ջրի վրայով շարժվում է թիապտուտակների, թրթուրավոր շղթաների (թրթուրավոր մեքենաների համար), ջրացայտի օգնությամբ։ 2. Ավտոմոբիլ «Ա.» (նկ.) օգտագործվում է ցամաքով և ջրով մարդիկ ե բեռներ փոխադրելու համար։ «Ա.» ունի բարձր անցունակության ավտոմոբիլի բոլոր ագրեգատները, իսկ ջրով շարժվելու համար՝ նավակի կամ կամրջանավի տիպի հերմետիկ թափք, թիապտուտակ, ջրաղեկ, ալիքները ետ մղող վահան են։ Այդպիսի ավտոմոբիլ «Ա.»–ի ջրի վրայով շարժվելու արագությունը 15–20 կմ/ժ է։ 3. Ինքնաթիռ «Ա.» թռչող նավակի ձև ունեցող հիդրոինքնաթիռ է, որն ունի նաև ցա մաքի վրա վայրէջք կատարելու շասսի։ 4. Օդասահնակ «Ա.», որի դահուկներով թափքը փոխարինված է նավակ–դահուկով՝ ոչ միայն ձյան, այլև ջրի ու սառույցի վրայով շարժվելու համար։
(նկ․) Ավտոմոբիլ «Ամֆիբիա»:
ԱՄՖԻԲԻԱՆԵՐ, ողնաշարավոր կենդանիների դաս։ Տես Երկկենցաղներ։
ԱՄՖԻԲՈԼԻՏ, մետամորֆային ապար, հոծ կամ թերթավոր, մուգ գույնի։ Բաղկացած է հոռնբլենդից կամ հոռնբլենդից ու պլագիոկլավից (դաշտասպաթային Ա.)։ Ունի հատիկավոր կառուցվածք։ Սովորաբար առաջանում է սիլիկահողի և ալկալիների ներբերման հետևանքով, միջին