Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թթվության և հիմքային մագմատիկ ապարների, մասամբ նաև նստվածքային ապարների փոփոխումից։ ՀՍՍՀ–ում տարածված է Սևանա լճի ավազանում և Արարատի շրջանում։ Ա–ի սև տարատեսակն օգտագործվում է որպես դեկորատիվ քար։ Է. Մալխասյան

ԱՄՖԻԲՈԼՆԵՐ (<հուն. άμφίβολος – երկակի), ապար կազմող միներալների մեծ խումբ՝ մագնեզիումի, երկաթի, կալցիումի, ավելի քիչ՝ ալյումինի և ալկալիների սիլիկաթթվածնային միացություններ։ Ստրուկտուրայի հիմքն են կազմում տեսքի անվերջ շղթայական սիլիկատները՝ խմբի պարտադիր մասնակցությամբ։ Բյուրեղանում են մոնոկլինային կամ ռոմբային համակարգերում պրիզմատիկ, ասեղնաձև բյուրեղներով, երբեմն տալիս են թելավոր ագրեգատներ։ Բյուրեղաքիմիական հատկանիշներով Ա. լինում են՝ հողալկալային և ալկալային։ Գույնը տարբեր է՝ անգույնից մինչև սև (նայած երկաթի պարունակությանը)։ Սովորաբար հանդիպում են՝ սև, կանաչ, կապույտ և գորշ Ա.։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 2800–3460 կգ/մ։ Ծագմամբ լինում են մագմատիկ (հոռնբլենդ, արֆվեդսոնիտ, ռիբեկիտ) և մետամորֆային (ակտինոլիտ, գրյուներիտ, գլաուկոֆան)։ Ստացվում են նաև արհեստական ճանապարհով։ Ա–ի նուրբ թելավոր տեսակները կոչվում են ամֆիբոլասբեստ (տես Ասբեստ)։ Ա. առավելապես տարածված են հրային և մետամորֆային ապարներում։ Հաճախ հանդիսանում են երկրորդային միներալներ՝ տեղակալելով, օր., պիրոքսեններին։ Ա. քայքայվելով վերածվում են քլորիտի, էպիդոտի, երկաթի օքսիդի և կավահողի։ Ամֆիբոլասբեստը օգտագործվում է տեխնիկայում՝ որպես հրակայուն նյութ։ Է. Մալխասյան


ԱՄՖԻԲՐԱՔՈՍ (հուն. άμφίβραχυς, <άμφί – երկու կողմից + βραχύς – կարճ), տես Քողաղոտ։


ԱՄՖԻԹԱՏՐՈՆ (լատ. amphitheatrum, <հուն. άμφίθέατρον, άμφί – երկու կողմից + θέατρον – տեսլարան, հանդիսարան, թատրոն), 1. մոնումենտալ շինություն Հին Հռոմում՝ հրապարակային ներկայացումների (գլադիատորների մարտեր, գազանների հալածում, թատերականացված հանդիսություններ) համար։ Կառուցվածքով հիշեցնում էր հուն․ երկու պայտաձև թատրոնի միակցում, որտեղից և Ա. անվանումը։ Ա. Էլիպսաձև հատակագծով հսկա կառույց Էր, որի մեջտեղում գտնվում էր ասպարեզը։ Սրա շուրջը, որպես նստատեղեր, բարձրանում էին բազմաստիճան ու բացօթյա սանդղահարկերը, որոնք միմյանցից անջատված Էին անցուղիներով և երբեմն ավարտվում Էին ծածկված օղակաձև սյունաշարով։ Ա–ի կառուցվածքային հիմքը ունեցել է կամարների և սյուների բարդ համակարգ՝ թաղակապ ճեմասրահներով և սանդուղքներով։ Ասպարեզի տակ տեղադրվել են գազանների վանդակները և բեմական մեքենաները։ Մասամբ պահպանվել են Պոմպեյի 15 հզ. տեղանոց Ա. (մ. թ. ա 70-ական թթ.), ճարտարապետական առումով առավել կատարյալ, 50 հզ. տեղանոց, Հռոմի Կոլիզեումը (75–82 թթ.)։ Մեզ հասել են նաև Ա–ներ՝ Վերոնայում, Առլում, Նիմում և նախկին Հռոմեական կայսրության այլ քաղաքներում։ 2. ժամանակակից հանդիսասրահում՝ պարտերին հաջորդող սանդղեվանդներով բարձրացող նստատեղերի տարածամասը։ {{ՀՍՀ հեղ|Վ. Հարությունյան||

(նկ․) Ամֆիթատրոն։ Վերևում՝ Առլի ամֆիթատրոնը (Հարավային Ֆրանսիա)։ Օգտագործվել է ցլամարտի համար։ Տեղավորել է 26000 հանդիսատես։ Ներքևում՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի ամֆիթատրոնը։


ԱՄՖԻՄԻՔՍԻՍ (<հուն. άμφί – երկու կողմից + μιζις – խառնում), սեռական պրոցեսի սովորական եղանակ, երբ տեղի է ունենում իգական և արական սեռական բջիջների կորիզների միաձուլում։


ԱՄՖԻՊՐՈՍՏԻԼ (հուն, άμφιπρόστηλος, <άμφί – երկու կողմից + πρόστηλος – առջևի կողմից սյուներ ունեցող), ուղղանկյուն հատակագծով հին հունական տաճարի տիպ, որի լայնակի երկու ճակատներում կային նախասրահներ (սովորաբար՝ չորսական սյուներով)։ Ա–ի երկայնական պատերը սովորաբար կառուցվում էին հարթ քարերով։ Հայտնի Ա. է Աթենքի Ակրոպոլիսում Կալիկրատեսի կառուցած (մ. թ. ա, V դ.) Նիկեի տաճարը։

(նկ․) Ամֆիպրոստիլ։


ԱՄՖՈՏԵՐՈՒԹՅՈՒՆ (<հուն.άμφότερος – և՛ մեկը, և՛ մյուսը), որոշ քիմիական միացությունների՝ ամֆոլիտների, երկդիմի հատկություն։ Նայած պայմաններին՝ հանդես են բերում կա՛մ թթուների, կա՛մ հիմքերի հատկություններ։ Եթե միջավայրը հիմնային Է, ապա ամֆոտեր միացությունները դիսոցվում են որպես թթուներ, իսկ եթե միջավայրը թթվային Է՝ որպես հիմքեր։ Չեզոք միջավայրում նրանք միաժամանակ առաջացնում են և՛ ջրածին, և՛ հիդրօքսիլ իոններ։ Բնորոշ ամֆուիտ է ջուրը՝ ։ Ամֆոտեր են նաև ալյումինի, գալիումի, ցինկի, քրոմի և այլ տարրերի հիդրօքսիդները. օր. ալյումինի հիդրօքսիդը դիսոցվում է այսպես՝

թթվային միջավայրոմ հիմնայն միջավայրում
հիմք է թթու է

Ամֆոտեր են նաև թթվային և հիմնային խմբեր պարունսւկող օրգանական միացությունները (ամինաթթուներ ևն)։ Հաճախ ամֆոտեր են անվանվում նաև այն տարրերը և նրանց օքսիդները, որոնք առաջացնում են ամֆոտեր միացություններ։ Ա. Խանամիրովա


ԱՄՖՈՐԱ (լատ. amphora, < հուն. άμφορεύς, άμφι – երկու կողմից + φέρω – տանում եմ), անտիկ անոթ՝ բարձր, ուռուցիկ, դեպի ներքև սեղմվող իրանով, նեղ վզով և վերձիգ զույգ կանթով։ Պատրաստվել է կավից, երբեմն՝ մետաղից, հաճախ նկարազարդվել (տես Սափորանկարչություն)։ Ա–ներն օգտագործվել եև գինի ու ձեթ պահելու և տեղափոխելու համար։ Ունեցել են որոշակի տարողություն, ծառայել որպես չափաման։ Նրանց մի մասը կրում են ստեղծման տեղը և տարողությունը նշող դաջեր։ Երբեմն օգտագործել են որպես խրախճանքի սափոր։ Բարձրարվեստ են արխաիկ ու դասական շրջանների վարպետներ Էքսեկիասի, Ամասիսի, Անդոկիդեսի, Դուրիսի, Պոլիգնոտոս I կերտած Ա–ները։ Ա–ներ են գտնվել նաև Հայաստանի պեղավայրերից։ Ա. Քալանթարյան

(նկ․) Սև ֆիգուրներով հունական ամֆորա (խնջույքասափոր)։ Մ. թ. ա. VI դ.։


ԱՅԱԴՈՒ, Աիդունի, երկրամաս։ Հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սարգոն II (մ. թ. ա. 722–705) արձանագրություններում, մ. թ. ա. 714-ին Ուրարտու