երկրորդ հնգամյակի պլանների հաջող կատարումը։ Համագումարի ընտրած ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի կազմում ընտրվել են՝ Ռ. Ախունդովը, Դ. Բունիաթզադեն, Ա. Գուլոյանը,Ե. Կվանտալիանին, Մ. Լևանդովսկին, Դ. Մուսարեկովը, Ֆ. Մախարաձեն, Ս. Մարտիկյանը, Գ. Ստուրուան, Ս. Տեր–Գաբրիելյանը, Մ. Տորոշելիձեն, Ն. Նարիմանովը, Ա. Խանջյանը, Ս. Էֆենդիևը և ուրիշներ։
Գրկ. VII съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, [Тифлис], 1934.
ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ, Անղրկովկասյան հանրապետությունների էներգահամակարգերի միավորում՝ միացված բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով։ Ստեղծվել է 1960-ին։
Միացյալ էներգահամակարգերի, այդ թվում Ա. Ա. մ. է–ի ստեղծման նպատակը առանձին էներգահամակարգերի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն է սպառողներին։ Ա. մ. է–ի ռեժիմները որոշվում են միացյալ դիսպետչերական կենտրոնում (Թբիլիսի), որն իրացնում է առանձին էներգահամակարգերի դիսպետչերական կետերի կառավարումը և, մասնավորապես, պլանավորում ու վերահսկում գլխավոր էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրակայանների ռեժիմները։ Ադրբեջանական, Վրացական և Հայկական ՍՍՀ–ների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխադարձ հաղորդումն ապահովվում է Թբիլիսի–Աղստաֆա (96,7 կմ), Աթարբեկյան–Աղստաֆա (105,5 կմ) և Մինգեչաուր–Աղստաֆա (152 կմ) 330 կվ լարման միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով, որոնք միանում են Աղստաֆայի (Ադրբ. ՍՍՀ) հոսանքափոխարկման կայանում՝ կազմելով, այսպես կոչված, եռաճյուղ աստղ (նկ. 1)։ Ա. մ. է–ի էլեկտրաէներգիան ադրբեջանական էներգահամակարգից հաղորդվում է հայկականին (նկ. 2) և վրացականին։ Հայաստան հաղորդվող էլեկտրաէներգիայի հզորությունը առանձին ժամանակահատվածներում հասնում է 300 հզ. կվտ–ի, որը կազմում է Սևան–Հրազդան կասկադի բոլոր էլեկտրակայանների հզորության կեսից ավելին։ Հետագայում Ա. մ. է. 500 կվ լարման էլեկտրահաղորդման գծերով կմիացվի հյուսիս–կովկասյան միացյալ էներգահամակարգին և կկազմի ՍՍՀՄ ու Եվրոպայի սոցիալիստական երկրների կազմակերպվող միացյալ էներգահամակարգի կովկասյան բաժանմունքը։
ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԱՍՖՍՀ), տես Անդրկովկասյան Ֆեդերացիա։
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, Անդրկովկասի հակահեղափոխական բուրժուա–ազգայնական կառավարություն:
Կազմվել է 1917-ի նոյեմբ. 15(28)–ին, Թիֆլիսում, մենշևիկների, էսեռների, մուսավաթականների, դաշնակցականների, սոցիալ–ֆեդերալիստների և նրանց պաշտպանող սովետների ու արհմիությունների ներկայացուցիչների խորհրդակցությունում, Անտանտի երկրների աջակցությամբ (այդ ուղղությամբ զգալի գործունեություն ծավալեց Թիֆլիսի ամերիկյան հյուպատոս Ֆ. Սմիթը)։ Ա. կ–ի նախագահն էր մենշևիկ Ե. Գեգեչկորին, կոմիսարները՝ մենշևիկ Ա. Չխենկելին (ներքին գործերի), էսեռ Դ. Դոնսկոյը (ռազմական և ռազմածովային), էսեռ Ա. Ներուչևը (հողագործության), մուսավաթական (նախկին կադետ) Մ. Ջաֆարովը (առևտրի և արդյունաբերության), դաշնակցական Հ. Օհանջանյանը (հանրային խնամատարության), դաշնակցական Խ. Կարճիկյանը (ֆինանսների)։ Ա. կ–ի ստեղծումով դադարեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ) գործունեությունը։ Ա. կ–ում ներկայացված կուսակցությունները հակադիր միտումներ էին դրսևորում։ Մուսավաթականները հակվում էին դեպի Թուրքիան, վրաց. ֆեդերալիստները և մենշևիկները ձգտում էին Վրաստանի անկախությանը, դաշնակցականները ցանկանում էին Անտանտի հաղթանակը պատերազմում, որպեսզի ստանային Արևմտյան Հայաստանը։ Անդրկովկասում սոցիալիստական հեղափոխության դեմ մղվող պայքարում Ա.կ–ի գործիչները համերաշխ էին։ Ա. կ. վարում էր Անդրկովկասը Սովետական Ռուսաստանից անջատելու քաղաքականություն, ձգտում էր պահպանել ու ամրապնդել շահագործող դասակարգերի տիրապետությունը երկրամասում։ Ա. կ. հրաժարվեց ճանաչել Վ. Ի. Լենինի գլխավորած ժողկոմսովետը, պայքար ծավալեց սովետական իշխանության դեմ՝ համագործակցելով Հյուսիսային Կովկասի հակահեղափոխական ուժերի հետ (Կալեդին, Կոռնիլով, Կարաուլով ևն)։ Ա. կ–ի հրամանով փակվեցին բոլշևիկյան թերթերը՝ «Կավկազսկի ոաբոչի»,«Բրձոլա», «Բանվորի կռիվը», կարգադրվեց ձերբակալել Ս. Շահումյանին։ Ա. կ–ի ներքին քաղաքականությունն ընդգծված հակահեղափոխական էր։ 1917-ի նոյեմբ. 18-ին Ա. կ, հրապարակեց դեկրետ «Ութժամյա աշխատանքային օրվա մասին», դեկտ. 16-ին՝ «Կանոնադրություն հողի մասին»։ ժողովրդի վիճակը չփոխվեց. հողը մնաց կալվածատերերին, խաներին ու բեգերին, չլուծվեցին սոցիալական և ազգային հարցերը։ Երկրամասում տիրող անիշխանության հետևանքով ուժեղացան ազգամիջյան ընդհարումները։ 1918-ի փետր. 10(23)–ին, Անդրկովկասյան սեյմի բացման օրը, Ա. կ–ի հրամանով Թիֆլիսի Ալեքսանդրյան այգում գնդակոծվեց աշխատավորների խաղաղ ցույցը (տես Ալեքսանդրյան այգու դեպքեր 1918), բուռն զայրույթ առաջացնելով Անդրկովկասի ժողովուրդների և Կովկասյան բանակի զինվորների մեջ, որին հետևեցին քաղաքական գործադուլներ և ցույցեր։ Հեղափոխականորեն տրամադրված զինվորների աջակցությունից բոլշևիկներին զրկելու նպատակով և ազգային զորամասերը զինելու պատրվակով՝ Ա. կ. 1918-ի սկզբին օտարերկրյա իմպերիալիստների հավանությամբ և խանա–բեզական բանդաների ուժերով կազմակերպեց Կովկասյան ռազմաճակատից Ռուսաստան վերադարձող զինվորների ջարդ (տես՝ Շամխորի դեպքեր 1918)։ Ա. կ–ի անմիաբանությունն ու անզորությունը դրսևորվեց ևաև արտաքիև քաղաքականության ասպարեզում։ 1917-ի դեկտ. 5-ին, Երզնկայում կնքվեց զինադադար Ա. կ–ի և Թուրքիայի միջև։ Անդրկովկասի հակահեղափոխական ուժերը դրանով ցանկանում էին ազատվել Կովկասյան բանակի հեղափոխականորեն տրամադրված զինվորներից, ամրապնդել իրենց դիրքերը ու ճնշել հեղափոխական շարժումները երկրամասում։ Օգտվելով Ա. կ–ի ներքին տարանջատվածությունից՝ թուրքերը 1918-ի հունվարի վերջին, խախտելով Երզնկայի զինադադարը, գրեթե անարգել գրավեցին Մամախաթունը, Երզնկան, մոտեցան Էրզրումին։ Ա. կ. ի վիճակի չէր կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Ռուսական բանակի հեռանալուց հետո ռազմաճակատի պաշտպանության ողջ ծանրությունը փաստորեն մնաց հայերի վրա։ Հայոց ազգային խորհուրդն սկսեց զբաղվել հայկական զորքի կազմակերպմամբ, որը մեն–մենակ կանգնեց թուրքական ուժերի դեմ։ Այս պայմաններում 1918-ի մարտի 26-ին Անդրկովկասյան սեյմը վերացրեց Ա. կ., և գործադիր իշխաևություևև անցավ Անդրկովկասի ժամանակ. առավարությանը։
Գրկ. Շահումյան Ս., Նոր իշխանության կազմակերպումը Կովկասում, Երկ., հ. 3, Ե., 1958։ Նույնի, Գործերի դրությունը Կովկասում, նույն տեղում։ Նույնի, Սեյմի քաղաքականության և Անդրկովկասի դրության մասին, նույն տեղում։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967, էջ 19–40։ Борьян М. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М.-Л. - 1928; Кадышев А. Б., Интервенция и гражданская война в Закавказье, М., 1960.
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵ (Օզակոմ), Ռուսաստաևի բուրժուական ժամանակավոր կառավարության Անդրկովկասի երկրամասային մարմինը։ Ստեղծվել է 1917-ի մարտի 9(22)–ին, Թիֆլիսում, IV Պետական դումայի Կովկասի
ներկայացուցիչներից. Վ. Խառլամով (նախագահ, կադետ), Մ. Ջաֆարով (կադետ, հետագայում՝ մուսավաթական), Ա. Չխեևկելի (մենշևիկ), Կ. Աբաշիձե (սոցիալ–ֆեդերալիստ)։ Օզակոմի հայ ներկայացա–