Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տ․ Ա․ Շամիրիանյան հայտման, բեմական սուր նկարագծերի, մտահղացման թատերային մատուցման։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ է գրավում Շեքսպիրի «Ամառային գիշեր– վա երազը» (1944), ուր ռեժիսորը հասել է ձևի պարզության ու հստակության, գու– նեղ պատկերներով դրսևորել շեքսպիր– յան փիլիսոփայությունը։ Այլ բեմադրու– թյուններից են՝ Դուլակյանի «Ցասում» (1942), Մոլիերի -«Երևակայական հիվանդ» (1943), «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947), Գազազյանի «խաչատուր Աբովյան», Շայբոնի և Ղափլանյանի «Սու– վորովականներ» (երկուսն էլ՝ 1948), Ղափ– լանյանի «Ուսուցիչը» (1950)։ 1935-ից ըզ– բաղվել է մանկավարժությամբ։ 1944-ից դերասանի վարպետություն է դասավան– դել Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ում, 1949–-52-ին եղել է Հայկական թատերական ընկերության նախագահը։ Տեսարան «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆա– դնևի) պիեսի ներկայացումից (1947, Երևանի պտտանի հանդիսատեսի թատրոն), ոեժ․ Տ․ Շամիրխանյտն Հեղինակ է «Հետախույզներ» (Հ․ Ղափ– լանյանի հետ, բեմ․4 1949-ին) պիեսի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով։ Երկ․ Դերասանական արվեստի հիմունքնե– րը, Ե․, 1938։ Գրկ․ Զ ա ր և յ ա ն Գ․, Տիգրտն Շամիր– խանյան, Ե․, 1967։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Ա վ ա գ յ ա ն Խ․, Երեանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե․, 1973։ Ա․ Խաչիկյան

ՇԱՄԼՈՒԴ, քաղաքատիպ ավան ՀՍՍՀ Թու– մանյանի շրջանում, Վիրահայոց լեռների արլ․ մասում, շրջկենտրոնից 13 fyi/hu-արլ․։ Ավանը հայտնի է պղնձի հանքանյութի հանույթով (տես Շամչոսղի պղնձի հան– քավայր)։ Գործում է Ալավերդու կարի արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, մսուր–ման– կապարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Գյուղի շրջակայքում պահպանվել են դամ– բարաններ (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), խաչարձան (Բարձրյալ, XIII դ,)․ գյուղա– Շամլուղ տեղի (XY–XVII դդ․)։ Առաջին անգամ հիշատակվում է XVIII դ․ վերջում։ ՇԱաՈհԴԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Ախթալա երկա– թուղային կայարանից 8 կմ հս–արմ․։ Ընդ– միջումներով մշակվում է 1770-ից։ 1887– 1914-ին հանքավայրը շահագործել են ֆրանսիացիները։ Շ․ պ․ հ․ ծագումով մի– ջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հան– քավայր է և դասվում է հրաքարային ֆոր– մացիային։ Գտնվում է Ալավերդու ան– տիկլինալային ծալքի հս–արլ․ թևում, հան– քադաշտի տեղամասը հատվում է մինչ– հանքային լայնակի, հս–արլ–յան և հս– արմ–յան ուղղությունների խզումնային խախտումներով։ Հանքամարմինները վե– րին հորիզոններում ներկայացված են շտոկներով, ոսպնյակներով, բներով և տեղադրված են կերատոֆիրային հաստ– վածքում, ստորին հորիզոններում՝ երակ– ներով, շտոկվերկային զոնաներով, որոնք հարում են հրաբխային տուֆաբրեկչիա– ներին և պորֆիրիտներին։ Վերին հորի– զոնների հանքամարմինները համարյա լրիվ մշակված են։ Ամենամեծ շտոկի չա– Փերն ըստ տարածման 300 մ են, ըստ անկման՝ 150 մ, միջին հաստությունը՝ 7 մ։ Վերին և ստորին հորիզոնների հան– քամարմինների միջև դիտվում է անմի– ջական կապ․ վերին հորիզոնում տեղա– դրված հինգերորդ ոսպնյակը խորքում, հրաբխային բրեկչիաներում վերածվում է լայնակի երակի։ Հանքանյութերը կազմ– ված են պիրիտից, խալկոպիրիտից, սֆա– լերիտից, գալենիտից, տենանտիտից, բոռնիտից, քվարցից, բարիտից, գիպսից, անհիդրիտից, կարբոնատներից, հազվա– դեպ հանդիպում են բնածին ոսկի, ար– ծաթ, մարկա գիա, արգենտիտ, ստանին։ Հանքավայրի հեռանկարները կապված են նրա խոր հորիզոնների և թևերի ուսում– նասիրման հետ։ Գրկ․ Геология Армянской ССР, т․ 6, Ме– таллические полезные ископаемые, Е․, 1967; Хачатурян Э․ А․, Минералогия, гео– химия и генезис руд колчеданной форма– ции Армянской ССР, Е․, 1977․ է․ Խաչատրյան ՇԱՄհ»Ո1 Շամքոր, Շամկուր, Շ ա մ կ ի ր [1928–37, Աննինո (Աննեն– ֆելդ)], քաղաք (1944-ից), Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջանի վարչական կենտրոնը։ 20 հզ․ բն․ (1976)։ Գտնվում է Թբիլիսի– Եվլախ ավտոճանապարհի վրա։ Հին քա– ղաք է։ VII դ․ կեսերին գրավել են արաբ– ները, հետագայում անցել է Գանձակի Շադդադյան ամիրայությանը։ 1235-ին ավերել են մոնղոլ–թաթարները։tXYI– XVII դդ․ եղել է Կըզըլբաշների տիրապե– տության տակ։ 1803-ին միացել է Ռու– սաստանին։ Շ–ում կան կոնյակի, գինու գործարաններ, տեղական արդյունաբե– րության կոմբինատ, հայրենագիտական թանգարան։

ՇԱԱՒՈՐԻ ԳէՊ&ԵՐ 1918, Կովկասյան ռազմաճակատից Ռուսաստան վերադար– ձող զինվորների ջարդ հունվարի 9– 12-ին։ Կազմակերպել էր Անդրկովկասյան կոմիսարիատը, մասնավորապես, երկ– րամասում մենշևիզմի պարագլուխներ Ն․ ժորդանիան, Ե․ Գեգեչկորին, Ա․ Չխեն– կելին և ուրիշներ։ Հոկտեմբերյան հեղա– փոխության հաղթանակից հետո անդրկով– կասյան ռեակցիան ձգտում էր երկրա– մասն անջատել Սովետական Ռուսաստա– նից և ազգային զորամասերը (ռազմա– ճակատ մեկնեց միայն հայկ․ զորքի մի մասը) զինելու պատրվակով (իբր Թուր– քիայի հարձակումից պաշտպանվելու նը– պատակով) զինաթափում էր հեղափոխու– թյան կողմն անցած Կովկասյան բանակի զինվորներին և հաշվեհարդար տեսնում նրանց հետ։ Շամխորում կոտորածը իրա– կանացրին այնտեղ^ ուղարկված զրահա– գնացքի հրամանատար Աբխազավան, մահմեդական ազգային կոմիտեն, հա– կահեղափոխական տարրերից կազմված «վայրի դիվիզիան», որի գլուխ կանգնած էին Ասլան բեգ Սաֆիքյուրդսկին, իշ– խան Մաղալովը, Իաւդուդան բեգ Ի աս մա– մեդովը և այլք* Հեղափոխական զինվոր– ների ջարդը հավանության արժանացավ նաև դաշնակցականների կողմից։ Զոհ– վեց մոտ 1000 զինվոր, հրոսակները զավ– թեցին 12 հրանոթ, 70 գնդացիր, շուրջ 15 հզ․ հրացան։ Շամխորի ողբերգությանը հաջորդեց զինվորների ջարդը Ելիզավետ– պոլում։ Այս դեպքերը հետապնդում էին նաև այլ նպատակ, շեղել աշխատավոր գյուղացիության ուշադրությունը ծավալ– վող ագրարային շարժումներից։ Բոլշևիկ– ները բացահայտեցին Շ․ դ–ի իսկական պատճառները, Կովկասի գործերի արտա– կարգ կոմիսար Մ․ Շահումյանը հանդես եկավ դեպքերի մեղավորների անողոք քննադատությամբ։ Գրկ․ Շահումյան Ստ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 4, Ե․, 1978։ Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ ոևոլյուցիան և սովետական իշխանու– թյան հաղթանակը Հայաստանում․ Փաստա– թղթերի U նյութերի ժող․, Ե․, 1960, էջ 167– 168․ 170–173; Մ և I ի ք յ ա ն Հ․ Ս․, Հոկտեմ– բերյան հեղափոխությունը և Կովկասյան բա– նակը, Ե․, 1970, էջ 551–555։ Հ․ Մեչիքյան

ՇԱՄԻՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1826 (Շ ա մ– քռրի ճակաաամարա 1826), ռուս–պարսկական պատերազմի (1826– 1828) խոշոր ճակատամարտերից։ Տեղի է ունեցել սեպտ․ 3(15)-ին, Շամքոր գյուղի մոտ (այժմ՝ ք․ Շամխոր, Ադրբ․ ՍՍՀ–ում), Շամխորչայ գետի ափին։ Պարսկ․ զորքը (40 հզ․ մարդ), գահաժառանգ Աբբաս Միրզայի հրամանատարությամբ ներխու–