Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատակիչները, հատկապես արաբ, և մոնղոլ, արշավանքների ժամանակ։

Հայաստանի որոշ Ա–ներ՝ խոսրովի, Դիլիջանի, օգտագործվում են որպես գելավայրեր։ Խոսրովի Ա–ում պահպանվում են արջեր, երկսմբակավոր կենդանիներ, անգղներ, իսկ ծառատեսակներից՝ վայրի տանձենու 25 տեսակ, գիհուտներ են։ Դիլիջանի արգելավայրում ապրում են կովկասյան ու բծավոր եղջերուներ և վարազներ։ Ա–ները միաժամանակ առողջարանային նշանակություն ունեն։ Սաղարթավոր և փշատերև Ա–ների շնորհիվ Դիլիջանը կարևոր առողջարան է թոքերի հիվանդությունների բուժման համար, Գյուլագարակի, Աղավնաձորի մանկական առողջարանները նպաստում են երեխաների օրգանիզմի ընդհանուր ամրապնդմանը։

ՀՍՍՀ Ա–ների ծառատեսակներից արժեքավոր փայտանյութ են հիմնականում կաղնին և հաճարենին։ Ա–ում ապրում են զանազան գազաններ (լուսան, արջ, վարազ, կզաքիս) ու թռչուններ (բվեճներ, կեռնեխներ, երաշտահավեր, անտառային ճայեր)։ Հողի էրոզիայի դեմ պայքարելու նպատակով ՀՍՍՀ–ում յուրաքանչյուր տարի գյուղատնտ. արտադրության համար, ոչ պիտանի հողերի լեռնալանջերին, ավազուտների վրա կատարվում է 6–7 հզ. հա Ա–ի տնկում և ցանք։ Հիմնադրված են շուրջ 60 հզ. հա արհեստական Ա–ներ։ Հայկ. ՍՍՀ VIII գումարման Գերագույն սովետի V սեսիան 1973-ի մայիսի 24-ի «Հայկ. ՍՍՀ բնության պահպանության հետագա բարելավման և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների մասին» որոշման մեջ նշում է, որ պետք է ճիշտ օգտագործել հանրապետության Ա–ներն ու անտառատնկարկները, ապահովել դրանց հետագա բարելավումը, կենդանական ու բուսական աշխարհի պահպանությունը։

Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Հայաստանի անտառները, Ե., 1960։ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե., 1971, գլուխ 10։ Тахтаджян А. Л., К истории развития растительности Армении, Труды Ботанического института АН Армянской ССР, в.4, 1946, с. 51-107; Даль С. К., Животный мир Армянской ССР, т. 1, Е., 1954, с. 51-69.

ԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1. բուսաբուծության ճյուղ։ Ա–յան խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութ ստանալու, ջրային ռեժիմը կարգավորելու, հողը հողմահարումից և էրոզիայից պաշտպանելու համար։ 2. Գիտություն անտառի կյանքի, այնտեղ կատարվող կենսաբանական պրոցեսների և անտառակազմավորմանը մասնակցող կենսաձևերի փոխազդեցության մասին։ Անտառատնկումները լինում են միատարր (միայն մեկ տեսակից կազմված) և խառը (մի քանի տեսակներից կազմված)։ Ըստ տարիքի, լինում են միահասակ (երբ ծառերը հասակային միևնույն դասից են) և տարահասակ (երկու և ավելի հասակային դասերից)։ Ըստ ձևի լինում են պարզ (միահարկ) և բարդ (բազմահարկ)։ Առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերատար տեսակներ։ Ըստ հասունացման աստիճանի, անտառները լինում են՝ մատղաշ, ձողանային, հասունացող, հասուն և գերհասուն։ Անտառազուրկ տարածություններում անտառների աճեցումը կատարվում է արհեստական ցանքի, տնկման, երբեմն էլ՝ կտրոնների (ուռի, բարդի, սոսի ևն) միջոցով, մնացած դեպքերում՝ բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով)։ Լեռնային պայմաններում հողապաշտպանման և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը,բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են անտառահատումներ, ձողանային և հասունացող ծառուտներում՝ միջանկյալ օգտագործման, խնամքի և սանիտարական հատումներ, հասունացած ծառուտներում՝ հատումներ անտառօգտագործման համար։ ՀԱՍՀ-ում, ողողման պրոցեսներից խուսափելու համար, արգելվում են համատարած հատումները։ Կատարվում են աստիճանական, խմբային ընտրովի, կամավոր ընտրովի հատումներ, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը նոսր ծառուտներում, ուր բացակայում է սերմնային բնական վերականգնումը։ Ցածրարժեք և շիվային ծագում ունեցող անտառներում կատարվում են վերակառուցման հատումներ՝ այն զուգակցելով բնական վերականգնմանն օժանդակող միջոցառումներով և արհեստական անտառատնկմամբ։ Հ. Դանիելյան


ԱՆՏԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ուսմունք անտառի մասին, բուսաբանության ճյուղ։ Ուսումնասիրում է անտառների աճման և զարգացման կենսաբանական գործոնները և դրանց փոխադարձ կապը միջավայրի հետ։ Ա., ելնելով ժողովրդա–տնտեսական պահանջներից, մշակում է անտառների օգտագործման ու վերարտադրության հարցերը՝ հենվելով բույսերի անատոմիայի, Ֆիզիոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանության, օդերևութաբանության, հողագիտության և գիտության այլ ճյուղերի վրա։


ԱՆՏԱՌԱՄՈՒՏ (մինչև 1948՝ Քոլագերան),գյուղ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, Բազումի լեռնաշղթայի Վահագնիի լեռնաբազուկի և Փոցխասարի միջև, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևելք։ 499 բն. (1970), հայեր։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ։ Ա. ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղը հիմնադրվել է 1870-ին։


ԱՆՏԱՌԱՅԳԻՆԵՐ, պտղատու ծառերով անտառային տեղամաս։ Համալիր տնտեսություն է։ Տալիս է պտուղներ և փայտանյութ։ Ունի ջրահավաք, հակաէրոզիոն և հիգիենիկ նշանակություն։ Այն տեղամասում, ուր աճում են վայրի պտղատու ծառեր (տանձենի, խնձորենի, ընկուզենի, սալորենի, կեռասենի, բալենի, զկեռենի ևն), աճման լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով, կատարվում է ծառերի նոսրացում, ապա՝ փոփոխակներով պատվաստում։

ՀՍՍՀ–ում տարածված վայրի պտղատու ծառերի շուրջ 126 տեսակներից Ա–ում օգտագործվում են 52-ը։ Պաշտպանական անտառաշերտերում Ա. ստեղծվում են արհեստական տնկումների միջոցով։ ՀՍՍՀ–ում այդպիսի Ա–ում մեծ տեղ է հատկացվում ընկուզենուն, տխիլենուն, ծիրանենուն, հոնենուն, հաղարջենուն, բալենուն և հնդավորներին։ ՀՍՍՀ–ում կան մոտ 10 հզ. հա Ա–ներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Շամշադինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Երևանի, Հրազդանի, Ղափանի անտառատնտեսություններում, պետական արգելանոցներում։


ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, բնափայտի և կահույքի արդյունաբերությունը ղեկավարող ՛պետական կառավարման մարմին։ Ստեղծվել է 1937-ին։ 1924-ից գոյություն է ունեցել իբրև Անտառվարչություն, 1925-ից՝ Հայանտառտրեստ, 1932-ից՝ ՍՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն։ 1937-ից՝ ՀՍՍՀ Անտառարդյունաբերության ժողկոմատ, 1947-ից՝ Անտառային արդյունաբերության մինիստրություն, 1953-ի ապրիլի 17-ից՝ Անտառային և թղթի արդյունաբերության մինիստրություն, 1954-ի մայիսից՝ Անտառային սւրդյուևաբերության մինիստրություն։ 1957–65-ը՝ ՀՍՍՀ ժողտնտխորհին կից Անտառային, թղթի և փայտամշակման արդյունաբերության վարչություն, 1965-ից՝ Անտառային, ցելյուլոզի–թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրություն։ 1968-ից ՍՍՀՄ ցելյուլոզի–թղթի արդյունաբերության մինիստրություն կազմակերպելու կապակցությամբ ՀՍՍՀ հիշյալ մինիստրության ցելյուլոզի–թղթի արդյունաբերության ֆունկցիաները հանձնվեցին ընդհանուր միութենական մինիստրությանը։ Ա. և փ. ա. մ. աշխատանքներ է տանում անտառափայտի հայթայթման ու մշակման, կահույքի ֆաբրիկաների ծավալման, արտադրանքի որակի բարելավման. նոր արտադրատեսակների ստեղծման և արդյունաբերության մեջ նորագույն տեխնիկայի արմատավորման ուղղությամբ։ Անտառային արդյունաբերության ժողկոմ են աշխատել՝ Բ. Ներսիսյանը (1937–1938), Գ. Գևորգյանը (1938-40), Լ. Հովսեփյանը (1940–45), Ս. Մինասբեկովը (1945–46)։ Անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստր են աշխատել՝ Ս. Մինասբեկովը (1947–53), Բ. Ներսիսյանը (1953–57), Լ. Երգնկյանը (1965–73)։ 1973-ից մինիստր է Ա. Ստեփանյանը։


ԱՆՏԱՌԱՅԻՆ ԶՈՆԱ, բարեխառն գոտու անտառային զոնա, բարեխառն գոտու հիմնական բնական զոնաներից մեկը։ Բնութագրվում է փշատերև և տերևաթափ սաղարթավոր անտառներով, ցուրտ, ձնային ձմեռներով և տաք ամառներով (միջին ջերմաստիճանը՝ 10°C–ից 20°C), խոնավության ավելցուկով և մակերեսայիև ջրերի առատությամբ։ Հողառաջացման հիմևական տիպը պոդզոլայիև և ճահճային է։ Բացի անտառներից լայն տարածում ունեն մարգագետիններն ու ճահիճները։ Ա. զ. ընդգրկում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտու հս. մասը մինչև տունդրայի զոնան, ինչպես նաև Հարավային