ՏՈՒՆԳԱԼԵ, Տունգալա, Տյոնկելե, գյուղ Լեռնային Կիլիկիայում, Զեյթունի Անարոնի գավառում։ Համանուն գյուղախմբի (համայնքի) ամենանշանավոր բնակավայրն էր։ Համայնքում տակավին խաչակիրների ժամանակներից (XI – XIII դդ․) գոյություն ունեցող կաթոլիկ․ 3 վանքերից մեկը Տ–ում էր։ Հին հայկ․ բերդագյուղ S․ XX դ․ սկզբին ուներ մոտ 500 հայ բնակիչ (60 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով։ Գյուղում 1908-ին բացվել էր հայկ․ վարժարան։ Պահպանվել էին հին բերդի ավերակները։ Տ–ի հայերը բռնագաղթի են ենթարկվել 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏՈՒՆԳՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՆԱՔԱՐ, տես Երկնաքարեր։
ՏՈՒՆԴՈՒՍԿԱՅԻ ԱԾԽԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ, ՍՍՀՄ խոշորագույն ածխային ավազաններից։ Գտնվում է, հիմնականում, Կրասնոյարսկի երկրամասի տարածքում, մասամբ Ցակուտական ԻՍՍՀ–ում և ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում։ Մակերեսը ավելի քան 1 մլն կմ2 է։ Տ․ ա․ ա․ ձգվում է հս–ից հվ․ (Խատանգա գետից մինչև Տրանսսիբիրյան երկաթուղին) 1800 կմ և արմ–ից արլ․ (Ենիսեյի և Լենայի գետամեջ) 1150 կմ։ Տ․ ա․ ա․ գրավում է Միջին Սիբիրական սարահարթի զգալի մասը։ Ածխի ընդհանուր երկրբ․ պաշարները գնահատվում են 2345 մլրդ տ (մինչև 600 մ խորությունը)։ Ավազանի հս–արլ․ մասում առանձնացվում է առավել հետազոտված և յուրացված Նորիլսկի ածխաբեր շրջանը (մակերեսը՝ մոտ 60 հզ․ կմ2)։ Ավազանի ածխաբերությունը կապված է մասամբ քարածխային, իսկ հիմնականում՝ պերմի հասակի ցամաքային նստվածքների հետ: Տեկտոնական առումով ավազանը հարում է Սիբիրական պլատֆորմի արմ․ մասին։ Ածուխները հումուսային են, մոխրի 9–25% և ծծմբի 0,2–1,0% պարունակությամբ։ Հայտնի հանքավայրերի մեծ մասը գտնվում է բարդ բնական պայմաններով դժվարամատչելի շրջաններում։ Ածուխների պլանաչափ մշակումը սկսվել է Նորիլսկի շրջանում՝ 1935-ից։ Ածուխներն օգտագործվում են որպես էներգետիկ վառելիք։ Տ․ ա․ ա–ի տարած քում մշակվում են նաև պղինձ–նիկելի, գրաֆիտի, իսլանդական սպաթի, տարբեր շինանյութերի հանքավայրեր։ Ավազանի սահմաններում են տեղադրված Նորիլսկ, Միրնի քաղաքները։
ՏՈՒՆԳՈՒՍ–ՄԱՆՋՈՒՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, մանջուրա–տունգուսական, տունգուսական լեզուներ, ցեղակից լեզուների խումբ։ Խոսում են ՍՍՀՄ (Արլ․ Սիբիր, Հեռ․ Արևելք), ՉԺՀ (Հս–Արլ․ Չինաստան, Սինցզյան) և մասամբ՝ ՄԺՀ (Բարգի շրջան) տարածքներում ապրող էվենկները (տունգուսները), էվենները (լամուտները), նեգիդալները, օրոչները, ուդեհեները, օրոկները, ուլչերը, նանայները։ ՍՍՀՄ–ում Տ–մ․ լ–ով խոսում են մոտ 31,5 հզ․ մարդ (1979)։ Տ–մ․ լ․ թյուրք, և մոնղոլ, լեզուների հետ ունեն տիպա բանական ու նյութական ընդհանրություններ։ Տ–մ․ լ․ բնութագրվում են բառապաշարային–իմաստաբանական համակարգերի, քերականական կարգերի նշանակալի ընդհանրություններով, հնչույթային կազմի և հնչյունական հիմնական օրինա չափությունների նմանությամբ։ Եղել են Տ–մ․ լ–ի այլևայլ դասակարգումներ, առա վել տարածված է բաժանումը 2 ենթա խմբի՝ հս․ կամ սիբիրյան և հվ․ կամ ման– ջուրամերձամուրյան։ Մանջուրերենը առանձնակի լեզու է․ քերականությամբ մոտ է հվ․ ենթախմբի տարբեր լեզուների, իսկ բառապաշարով, մանավանդ բառա կազմությամբ ավելի շատ ընդհանրու թյուններ ունի հս․ ենթախմբի հետ։ Մանջուրերենին սերտորեն հարում է մեռած ջուրջեներենը․ սա հայտնի է գրավոր հուշարձաններով, որոնք միայն մասամբ են վերծանված (գրավոր է եղել XII – XVI դդ․)։ XX դ․ 30-ական թթ․ սկզբից գրավոր են դարձել (ռուս, այբուբենի հիման վրա) էվենկերենը, էվեներենը, նանայերենը։ Գրկ․ Цинциус В. И․, Сравнительная фонетика тунгусо-маньчжурских языков, Л․, 1949; Языки народов СССР, т․ 5, Л․, 1968․
ՏՈՒՆԳՈՒՍՆԵՐ, էվենկների անվանումը մինչև 1920–30-ական թթ․։
ՏՈՒՆԴՐԱՅԻՆ ԶՈՆԱՆԵՐ, մայրցամաքային բնական զոնաներ, գլխավորապես Հս․ կիսագնդում, արկտիկական և մերձարկտիկական գոտիներում։ Հվ․ կիսագնդում հանդիպում են ոչ մեծ տեղամասերով, Անտարկտիդայի մոտ գտնվող կղզիներում։ Հս․ կիսագնդում Տ․ զ․ տարածված են արկտիկական անապատների և անտառատունդրայի զոնաների միջև։ Ձըգվում են 300–500 կմ լայնությամբ շերտով՝ Եվրասիայի և Հս․ Ամերիկայի հս․ ափերի երկայնքով։ Տ․ զ–ում տարեկան ճառագայթային հաշվեկշիռը ցածր է (Հս․ կիսագնդի հս–ում՝ 7–8 կկալ/սմ2, հվ–ում՝ մինչև 20 կկալ/սմ2), հոկտեմբերից մինչև ապրիլ՝ բացասական; Ձմեոը տևում է 8–9 ամիս։ ՍՍՏՄ եվրոպ․ մասի Տ․ զ–ում հունվարի միջին ջերմաստիճանը –5°Շ–ից մինչև–10°Cէ, Սիբիրի հս–արլ–ում և Հեռ․ Արևելքում մինչև–50°С։ Զնածածկույթի տևողությունը հոկտեմբե րից հունիս է, հաստությունը՝ եվրոպ․ մասում 50–70 սմ, Արլ․ Սիբիրում և Կանադայում՝ 20–40 սմ։ Հաճախակի են բքերը։ Ամառը կարճ է՝ երկարատև բևեռային ցերեկով։ Դրական ջերմաստիճանով (երբեմն մինչև 10–15°С) ժամանակա շրջանը 2–3 ամիս է։ Ամառը օդի հարա բերական խոնավությունը բարձր է, հաճախակի են մառախուղները և մանրամաղ անձրևները։ Տարեկան տեղումներն աննշան են (հարթավայրերում 150–350 մմ, լեռներում՝ մինչև 500 մմ), բայց համարյա ամենուրեք գերազանցում են գոլորշիաց– մանը, որի պատճառով առաջանում են ճահիճներ։ Տ․ զ–ին բնորոշ են անտառազուրկ, նոսր մամռաքարաքոսային բուսածածկույթով, խիստ ճահճապատ լանդ շաֆտը, բազմամյա սառածությունը և վեգետացիոն կարճ ժամանակաշրջանը (50– 100 օր)։ Տ․ զ–ի սահմաններում գերակշռում են մերձծովյան դաշտավայրային հարթավայրերը։ Լեռները (Պայ Խոյի, Բիռանգայի, Կորյակական լեռնաշղթաները, Բաֆինի երկրի լեռները ևն) միջին բարձրության մեկուսի զանգվածներ են՝ հնագույն սառցադաշտերի հետքերով։ Ռելիեֆի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել սառցապատումները, բևեռային ծո- վերի բազմաթիվ տրանսգրեսիաները, ժամանակակից սառցութային պրոցեսները։ Լայն տարածում ունեն բրածո սառույցները, մակասառցաջրերը, հիդրոլակոլիթները։ Բազմամյա սառած գետնի հզորությունը Արլ․ Սիբիրի հս․ մասում 600 մ է, Ալյասկայի հս–ում՝ 300–400 մ, Եվրոպայի հս–արլ–ում՝ 20–60 մ։ Տ․ զ–ի խիստ կլիմայով է պայմանավորված նրա օրգ․ աշխարհի աղքատությունը։ Տ․ զ–ում հաշվվում է 200–300 տեսակ ծաղկավոր բույս, մոտ 800 տեսակ մամուռ ու քարաքոս։ Բուսածածկույթը նոսր է։ Բնորոշ են սփռվող տեսակները։ Գետահովիտներում հանդիպում են թփուտներ։ Կենդանիներից տարածված են սպիտակ և տունդրային կաքավները, հս․ եղջերուն, գայլը, լեմինգը, բևեռաղվեսը։ Հանդիպում է ոչխարացուլ։ Ամռանը բնակալում են բազմաթիվ ջրլող թռչուններ։ Շատ կան մոծակներ, այլ արյունածծիչներ և անողնաշարավորներ։ Բնակչության հիմնական զբաղմունքներն են եղջերվաբուծությունը, ձկնորսությունն ու որսորդությունը։
ՏՈՒՇ (գերմ․ Tusche), սև ներկ, որն ի տարբերություն մյուսների, ժամանակի ընթացքում չի կորցնում սև գույնը։ Օգտագործվում է գծագրելու, նկարելու, գրելու համար։ Չինաստանում կիրառվել է վաղ ժամանակներում նաև թղթագալարների վրա գեղանկարելիս, ապա տարածվել Կորեայում, Ճապոնիայում, իսկ XV – XVII դդ․՝ Եվրոպայում։ Տ․ պատրաստվում է մրից։ Հեղուկ Տ–ից բացի կա նաև պինդ, սալիկների ձևով Տ․ (չոր Տ․), որ կարելի է բացել ջրով։ Տ․ են անվանում նաև սև Տ–ին համանման, քարածխային ներկանյութերից ստացվող գունավոր ներկերը:
ՏՈՒՇՊԱ, Տոսպ, Տոսպավան, Վանաոսպ, Վանն Տոսպա, հնագույն քաղաք Վանա լճի արլ․ ափին։ Հիմնադրել է Սարդարի Աարքան, մ․ թ․ ա ․ 827–825-ին՝ այն դարձնելով Արարատյան (Ուրարտու) թագավորության կենտրոնն ու ռազմ, գլխավոր հենակայանը՝ ընդդեմ Ասորեստանի։ Նորակերտ բերդաքաղաքը կոչվել է Տուշպուեա դիցուհու (արեգակի և արդարության աստված Շիվինիի կինը) անունով։ Սարդուրի Ա–ի հաջորդները, մասնավորապես Իշպուինին և Մինուան, Տ–ում ծավալել են շինարար, աշխատանքներ (տաճարներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ ևն), կառուցել ջրանցք (տես Մենաայի ջրանցք)։ ժողովուրդը Տ․ կրճատ անվանել է նաև Վան՝ քաղաքի իմաստ ունեցող «վան» մասնիկը վերածելով հատուկ անվան։ Ուշ միջնադարում և հատկապես նոր Ժամանակներում Տ․ անվանումը մատնվել է մոռացության և պահպանվել է տարածված Վան անվանումով։ Մ․ Կաավաչյան
ՏՈՒՇՐԱՏՏԱ, Միտաննիի թագավոր մ․ թ․ ա․ XIV դ․ կեսին։ Գահ է բարձրացել գահի հավակնորդներին պարտության մատնելուց հետո։ Ընդարձակել է պետության սահմանները։Միտաննիական առառաջին պատերազմի ընթացքում