թի պիգմենտ՝ բետանիդին)։ Ա–ի կենսաբանական ֆունկցիան լրիվ պարզաբանված չէ, սակայն բույսերի կյանքում նրանք մեծ նշանակություն ունեն, ծաղիկները գունազարդվելով հեռվից տեսանելի են դառնում բույսերի փոշոտմանը նպաստող միջատներին ու թռչուններին։
ԱՆՏՎԵՐՊԵՆ (Antwerpen, ֆլամանդ. aen’t werf – նավաշինարանի մոտ, ֆրանսերեն Anvers), քաղաք Հյուսիսային Բելգիայում, Շելդա գետի և Ալբերտա ջրանցքի վրա, Անտվերպեն նահանգի կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվում է VII դ.։ 675,3 հզ. բն. (1967, արվարձաններով)։ Ծովային, օդային ուղիների և երկաթուղային միջազգային հանգույց է։ XIV–XVIII դդ. Ա. եղել է Արևմտյան Եվրոպայի ֆինանսա–առևտրական գլխավոր կենտրոններից։ Այժմ ևս Ա–ի արտաքին կապերը առաջատար դեր են խաղում։ Նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը 60 մլն. տ է (1967), որի մոտ 1/3-ը միջազգային տարանցիկ ապրանքներ են։ Արդյունաբերությունը հիմնականում աշխատում է բերովի հումքով (նավաշինություն, մեքենաշինություն, գունավոր մետաղաձուլություն, նավթավերամշակում, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, ալմաստների հղկում)։ Ա. Շելդայով բաժանված է երկու մասերի, որոնք իրար միացած են գետի տակ կառուցված թունելներով։ Շելդային է հարում Ա–ի գեղատեսիլ հին մասը, որտեղ բարձր արվեստով առանձնանում են՝ գոթական Օնզե–լիվե–Վրաուէկերկ մայր տաճարը (1352–1616), Աթեն դղյակը (վերակառուցվել է 1520–21), ուշ գոթական Սինթ–Յակոբսկերկ եկեղեցին (1491–1507), «Մսագործների տունը» – (1501–03) և այլ տներ. Գրոտե–մարկտ հրապարակում են ֆլամանդական վերածննդի հուշարձաններ՝ ռատուշան (1561–65, ճարտ. Կ. Ֆլորիս) և XVI դ. գիլդիական տները, բարոկկոյի ոճով են կառուցված Սինթ–Կարոլուս–Բոռոմեասկերկ եկեղեցին (161.4–21, ճարտ. Պ. Խյոյսենս), արքայական պալատը (1743–1745, ճարտ. Յա.Պ. Բաուրսխեյդտ)։ XX դ. կառուցվել են «Տորենգեբաու» բարձրահարկ շենքը (1930–31), օդակայանը (1931, ճարտ. Ա. Յասինսկի), Քիլ բնակելի կոմպլեքսները (1950–55, ճարտ. Ռ. Բրամ, Վ. Մարմանս, Ռ. Մաս), Լյուխտբալը (1955, ճարտ. Հ. վան Քյոյկ) ևն։ Ա–ում գործում են կոնսերվատորիա, առևտրի ինստ.։ Թանգարաններից են՝ Գեղեցիկ արվեստների արքայական թանգարանը (հիմն. 1810), տպագրիչներ Կ. Պլանտենի և Բ. Մորետուսի տունը (կառուցվել է 1576–80), Պ. Պ. Ռուբենսի տունը (կառուցվել է մոտ 1611–18)։
(նկ․) Անտվերպենի գլխավոր հրապարակը։
ԱՆՏՐԱՑԵՆ (<հուն. άνθαε – ածուխ), արոմատիկ ածխաջրածին՝ կոնդենսացած օղակներով։ Ա–ի անգույն, թիթեղաձև բյուրեղները հալվում են 216,6°C–ում, եռում 351°C–ում։ Ջրում չի լուծվում, քիչ է լուծվում օրգանական լուծիչներում։ Բյուրեղային վիճակում և լուծույթներում ունի թույլ մանուշակագույն ֆլուորեսցենցում։ Ա–ի մոլեկուլում ամենից ռեակցունակ են 9 և 10 («մեգո») ածխածինների ատոմները։ Ա–ին հատուկ են միացման (ջրածնի առաջին մոլեկուլի միացումը), օքսիդացման (անտրաքինոնի առաջացումը) և որոշ տեղակալման ռեակցիաներ (նիտրացում, հալոգենացում, սալֆացում)։ Ա. ստանում են քարածխային խեժի ծանր (270°C–ից 360°C) ֆրակցիայից («անտրացենային յուղ»)։ Ա. օգտագործվում է անտրաքինոն ստանալու համար։ Ա–ի ածանցյալները տարածված են բուսական և կենդանական աշխարհում։
ԱՆՏՐԱՑԻՏ (<հուն. άνθράκίιρ – ածխի տեսակ), առավել փոխակերպված (մետամորֆացված) հանածո–հումուսային ածուխ։ Գույնը՝ սև, հաճախ մոխրավուն երանգով, փայլը՝ ուժեղ, մետաղական։ Մանրադիտակի տակ բուսական մնացորդները զանազանվում են դժվարությամբ։ Ճենապակե թիթեղի վրա թողնում է թավշասև հետք։ Խտությունը՝ 1500–1700 կգ/մ³։ Կարծրությունը՝ 2,0–2,5։ Պարունակում է 93,5–97% ածխածին։ Ցնդող բաղադրիչները քիչ են։ Ջերմունակությունը՝ 8100–8350 կկալ/կգ։ Լավ էլեկտրահաղորդիչ է։ Այրվում է թույլ բոցով, համարյա առանց մոխրի, չի եռակալում, օդում ինքնայրում չի տալիս, չի փշրվում։ Օգտագործվում է որպես բարձրորակ էներգետիկական վառելանյութ և էլեկտրոդներ ու կիսահաղորդիչներ պատրաստելու համար։ Ա–ին բաժին է ընկնում ածուխների համաշխարհային պաշարների 3%: Ա. հանդիպում է մի շարք երկրաբանական ժամանակաշրջանների (դևոնից մինչե տրիաս) նստվածքներում։ Ա–ի մեծ պաշարներ կան ՍՍՀՄ–ում, Չինաստանում, ԱՄՆ–ում։
ԱՆՏՐԱՔԻՆՈՆ, , օրգանական միացություն, բաց դեղնագույն բյուրեղներ։ Հալման ջերմաստիճանը՝ 286°C, եռմանը՝ 379°C–ից 381°C։ Լուծվում է նիտրոբենզոլի, անիլինի, տաք տոլուոլի և սպիրտի մեջ։ Ստացվում է անտրացենի օքսիդացմամբ կամ ֆթալաթթվի անհիդրիդի և բենզոլի փոխազդմամբ։ Կայուն է ջերմության և քիմիական ազդեցությունների նկատմամբ։ Դժվարությամբ է մտնում տեղակալման ռեակցիայի մեջ։ Ա. անտրաքինոնային ներկանյաթերի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է նաև իբրև կատալիզատոր՝ մեծ թվով օրգանական նյութեր հիդրոսուլֆիտով հիմնային միջավայրում վերականգնելու դեպքում։
ԱՆՏՐԱՔԻՆՈՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐ, օրգանական ներկանյաթեր, որոնց հիմքում ընկած է անտրաքինոնը։ Ըստ իրենց ներկող հատկության, բաժանվում են չորս խմբի՝ ժանտանյութային, թթվային, հատուկ և կաբային։ ժանտանյութային ներկանյաթերից կարևորագույնը ալիզարինն է։ Թթվային և հատուկ խմբերի ներկերն ստացվում են ալիզարինի և անտրաքինոնի ածանցյալների սուլֆացումից. ջրում լուծելի են, բրդի և մետաքսի վրա առաջացնում են կապույտ և կանաչ գունավորումներ։ Կաբային խմբի ներկանյութերը հայտնի են իրենց բազմերանգությամբ։ Ա. ն–ին բնորոշ են պայծառությունը, լույսի և քիմիական ներգործությունների հանդեպ բարձր կայունությունը։ Օգտագործվում են տպագրական և այլ ներկերի ու լաքերի արտադրության համար։
ԱՆՏՐԱՔՆՈԶ, բույսերի սնկային հիվանդություն։ Հարուցիչներն են Gloeosporium Colletotrichum մակաբույծ սնկերը։ Ախտահարված բույսերի տերևների, ընձյուղների, պտուղների և այլ օրգանների վրա երևում են մուգ երիզով սահմանագծված բծեր, խոնավ, փոս ընկած խոցիկներ և նրանց հաջորդող հյուսվածքի փտում։ Առավելապես տարածված է խոնավ և զով շրջաններում։ Մեծ վնաս է հասցնում լոբուն, առվույտին, դդմազգիներին, խաղողի վազին, հատապտուղներին ևն։ Պայքարի միջոցներն են՝ ախտահարված բույսերի մնացորդների հավաքումը և այրումը, վարակված մասերի հեռացումը (խաղողի վազի), ճիշտ ցանքաշրջանառությունը, սրսկումը բորդոյան հեղուկով և պղնձի այլ միացություններով, փոշոտումը՝ ծծումբով։
ԱՆՏՐԵՊՐԵՆՅՈՐ (ֆրանս. entrepreneur – ձեռնարկու), մասնավոր հանդիսադիր ձեռնարկության (թատրոնի, կրկեսի ևն) տեր, վարձակալ, տնօրեն, նաև խմբի կազմակերպիչ։
ԱՆՏՐԵՍՈԼ (ֆրանս. entresol), միջահարկ, 1. հիմնական հարկի վերնամա–