(նկ․) Ասորեստանյան զինվորները կործանում են բերդաքաղաքը։ Աշուրբանիպալի Նինվեի պալատի բարձրաքանդակներից, Լոնդոն, Բրիտանական թանգարան։
ները ևն: Սրա օրոք Ա. անցել է պաշտպանողական պատերազմների՝ խաղաղ հարաբերություններ հաստատելով Ուրարտուի թազավոր Ռուսա Բ–ի հետ։
Աշխատուժի նկատմամբ Ա–ի ստրկատերերի ունեցած պահանջը լրացվել է պատերազմական գերիներով, որի շնորհիվ Ա–ի բնակչության զգալի մասը ազատ է մնացել ստրկացումից և համալրել բանակի շարքերը։ Ա–ի ավագանին չէր հոգում երկրի տնտ. բարգավաճման մասին։ Նրա եկամուտների հիմն․ աղբյուրը կողոպտչական պատերազմներն էին։ Երկրի արտադրողականությունը հետզհետե անկում է ապրել։ Հաճախ ստրուկներն սպանել են տերերին, փախել նրանցից։ Ա., որպես բազմազան ցեղերի ու ժողովուրդների բռնի միավորում, անկայուն էր, մշտապես հակված նվաճողական պատերազմների։
Մինչև մ. թ. ա. 670-ական թթ. Ա. դեռևս պահպանեյ է իր հզորությունը։ Մ. թ. ա. 671-ին Ա. գրավել է Մեմփիս քաղաքը և ամրացել Ստորին Եգիպտոսում։ Մ. թ. ա. 669-ին Ասարհադոնը Ա–ի գահը հանձնել է որդուն՝ Աշուրբանիպալին, իսկ Բաբելոնի գահը՝ մյուս որդուն՝ Շամաշումուկինին։ Մոտավորապես նույն ժամանակներում մարական ցեղերը, Մանայի թագավորության ու սկյութական ցեղերի օգնությամբ, թոթափել են Ա–ի լուծը և Սարաստանում (Մեդիայում) հիմնել անկախ թագավորություն։ Աշուրբանիպալը դժվարությամբ է ճնշել Շամաշումուկինի ապստամբությունը (մ. թ. ա. 653–652), որը, հենվելով քաղդեական ավագանու վրա և դաշնակցելով արամեացիների, Ելամի, հավանաբար նաև Մարաստանի ու Եգիպտոսի հետ, Բաբելոնը անկախ էր հռչակել։ Մ. թ. ա. 626-ին Բաբելոնի գահը խլել է քաղդեացի առաջնորդ Նաբոպալասարը։ Աշուրբանիպալի որդի Սինշարիշկուի կառավարման տարիներին (մ. թ. ա. 616–612) Ա. ստիպված դաշինք է կնքել Մանայի թագավորության, Ասորիքի և Եգիպտոսի հետ։ Մ. թ. ա. 615–614-ին Մանայի և Մեդիայի դաշնակից ուժերը, հետապնդելով Ա–ի խուճապահար զորքերին, գրավել և կործանել են Աշուր քաղաքը։ Շուտով Բաբելոնի Նաբոպալասար թագավորի բանակը շարժվել է Աշուր և նրա ավերակների վրա դաշինք կնքել Մեդիայի Կիաքսար թագավորի հետ։ Մ. թ. ա. 612-ի մայիսից դաշնակիցները պաշարել և հուլիսի վերջերին գրավել են Ա–ի մայրաքաղաք Նինվեն։ Ա–ի զորքի խղճուկ մնացորդները մ. թ. ա. 605-ին ջախջախվել են Կարքեմիշի մոտ։ Ա. որպես պետություն դադարել է գոյություն ունենալուց, իսկ բնակչությունը աստիճանաբար ձուլվել է Միջագետքի արամեացիներին։
Գրկ. Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրությունք, թրգմ. Հ. Սանտալճյան, Վնն., 1901։ Всеминая история, т. 1, М., 1955; Дьяконов И. М., Развитие земельных отношений в Ассирии, Л., 1949; Olmstead A. T. E., History of Assyria, N. Y., [1923]; Luckenbill D. D., Ancient record of Assyria and Babylonia, v. 1-2, Chicago, [1926–27]; Smith S., Early history of Assyria to 1000 B. C., L., 1928.
ԱՍՈՐԵՐԵՆ, արամեերենի բարբառներից մեկը, որ մ. թ. ա. II դ. դարձել է գրական լեզվի հիմք։ Տարածված է եղել Միջագետքի հս–արլ–ում։ Ասորական սկզբնական գիրը՝ էստրանգելոն, որ ծագել է արամեականից (պալմիրյանի միջնորդությամբ), V դ. հետո հանդես է գալիս երկու տարատեսակով՝ արմ. կամ յակուբյան և արլ. կամ նեստորյան։
Ասորական գրականության, առավելապես քրիստոնեական–դավանաբանական գրականության ծաղկման շրջանն ընդգրկում է III–VII դդ.։ VIII դ. սկսած Ա. իր դիրքերը զիջում է արաբերենին՝ կենդանի խոսքի և նույնիսկ գրականության մեջ աստիճանաբար արտամղվելով նրա կողմից։ XIII դ. հետո դարձել է միայն կրոնական ծիսակատարությունների լեզու։ Ա. ասելով այժմ հասկանում են արամեերենի կենդանի բարբառները (խոսողների թիվը՝ շուրջ 300.000), որոնք տարածված են Իրանում, Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Սովետական Միությունում (հատկապես՝ Կովկասում)։ Հայտնի են Թուր–Աբղինի («Թորի» կամ «Թորանի») և Ուրմիայի բարբառները, որոնցից երկրորդի հիման վրա XIX դ. 40-ական թթ. սկսել է կազմավորվել ժամանակակից գրական Ա.։ Օգտագործվում է ասորական գիրը։ Ասորական ժամանակակից բարբառները բնութագրվում են կրկնակ բաղաձայնների պարզեցման, կոկորդայինների ու երախայինների կորստի, բայի ժամանակային խոնարհման զարգացման միտումներով ևն։ Հայերենը երկար ժամանակ շփման մեջ է եղել Ա–ի հետ։ Հայաստանում մինչև հայ գրերի գյուտը տարածված են եղել ասորատառ դպրոցներ, իսկ հետո նկատվել է Ա–ի գրական ազդեցությունը։ Ա–ից հայերենի կատարած փոխառությունների թիվը 200-ից անցնում է, որոնցից են՝ առնետ, աքսոր, զույգ, խանութ, խավիծ, ծրար, կաթսա, կողով, հաշիվ, ձեթ, ղեկ, մանգաղ, շղթա, շուկա, քարոզ ևն։
Գրկ. Юшманов Н. В., Ассирийский язык и его письмо, в кн. Письменность и революция, сб. I, М.-Л., 1933; Церетели К. Г., Современный ассирийский язык, М., 1964.
ԱՍՈՐԻՆԵՐ (ինքնանվանումը՝ ատուրայի), ազգություն։ Արամեացիների սերունդներն են։ Հևում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Հյուսիս–Արևմտյան Իրանում։ Այժմ բնակվում են, գլխավորապես, Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՍՆ–ում։ ՍՍՀՄ–ում ապրում են 24 հզ. Ա., այդ թվում ՀՍՍՀ–ում՝ 5544 (1970)։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Հավատացյալ Ա. քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ա. Ուրմիա լճի արևմտյան ափից տեղավւոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (ՀՍՍՀ Արտաշատի շրջ.)։ Հետագայում Կույլասարի Ա–ի մի մասը վերաբնակվեց Դվին–Ասորի (Վերին Դվին) և Արզնի գյուղերում։ Ա. ապրում են նաև Հոկտեմբերյանի շրջ. Նոր Արտագերս (նախկին՝ Մեծ Շահրիար) գյուղում։ Ա–ի վերջին արտագաղթը տեղի ունեցավ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ ևն։ Ա. են սովետական գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Միության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։
Գրկ. Народы Передней Азии, М., 1957; Народы Кавказа, т. 2, М., 1962.
ԱՍՈՐԻՔ (հուն, Ασσυρία, Συρία, հնագույն երկիր Մերձավոր Արևելքում։ Արմ–ից սահմանակից էր Միջերկրական ծովին ու Փյունիկիային, արլ. կողմից, Եփրատ գետով՝ Միջագետքին ու Բաբելոնին, հվ–ից՝ Անապատային Արաբիային ու Հրեաստանին, հս–ից՝ Կիփկիային ու Կոմագենեին։ Բաժանվում էր Հյուսիսային կամ Վերին և Հարավային կամ Ստորին երկրամասերի։ Ա. եղել է քարավանային հնագույն ուղիների հանգույց, որտեղ դարերի ընթացքում բախվել ու միախառնվել են զանազան ցեղեր ու ժողովուրդներ: Մ. թ. ա III–II հազարամյակներում Ա–ում , մասնավորապես Որոնտես գետի արգասաբեր հովտում, Դամասկոսի ու Պալմիրայի օազիսներում, գերիշխել են խուրրի–սուբարյան և ամովրհական ցեղերը, որոնք մ. թ. ա. II հազարամյակի սկզբին անցան դասակարգային հասարակարգի։ Ա–ում գոյացան մի շարք քաղաքներ ու քաղաք–պետություններ (Ալալախ, Ամուռու, Դամասկոս, Խալպա ևն)՝ միմյանցից անկախ արքայիկների գլխավորությամբ։ Ենթարկվելով հզոր հարևանների (հիքսոսներ, Միտանի, Բաբելոն, Եգիպտոս, խեթեր ևն) նվաճումնե–