Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դական ապստամբությունները Միլանում, Գալիցիայում, Հորվաթիայում ևն)։ Ապրիլին կառավարությունը հրապարակեց հակադեմոկրատական սահմանադրություն, որով ոայիւստագը կազմվում էր երկու պալատից՝ արիստոկրատական սենատից (որի մի մասը նշանակվում էր կայսեր կողմից) և դեպուտատների պալատից։ Ժողովրդական լայն զանգվածները զրկվում էին ըևտրակւսն իրավունքից։ Մայիսի 15-ին և 26-ին Վիեննայում նորից տեղի ունեցան ժողովրդական զինված ելույթներ։ Կառավարությունը ստիպված վերացրեց վերին պալատը և մեղմացրեց ընտրական օրենքը։ Հուլիսի 22-ին Վիեննայում բացվեց ռայխստագի նստաշրջանը, որտեղ գերակշռում էին չափավոր–լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները։ Ռայխստագը սեպտ. 7-ին հրապարակեց օրենք գյուղացիների անձնական պարհակները առանց հետգնման վերացնելու մասին։ Կոռն ու բահրան վերացվում էին միայն հետգնման միջոցով։ Ավստրիական հեղափոխության գագաթնակետը հանդիսացավ Հոկտեմբերյան ապստամբությունը Վիեննայում, երբ ժողովուրդը փակեց հեղափոխական Հունգարիայի դեմ ուղարկվող կայսերական զորքերի ճանապարհը։ Հոկտ. 31-ին հակահեղափոխության ուժերը ֆելդմարշալ Վինդիշգրեցի գլխավորությամբ ճնշեցին ապստամբությունը։ Բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտություն կրեց։ Ֆրանց Իոսիֆ I կայսրը, որը 1848-ի դեկտեմբերին փոխարինեց Ֆերդինանդ I, հռչակեց հետադիմական նոր սահմանադրություն (1849, մարտ)։ Բացարձակապետական կարգերը Ավստրիայում վերականգնվեցին։ Սակայն, գյուղացիների ֆեոդայական պարհակների վերացումը պայմաններ ստեղծեց երկրի կապիտալիստական զարգացւքան համար։

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ (քաղաքատնտեսության մեջ), բուրժուական քաղաքատնտեսության սուբյեկտիվ–հոգեբանական ուղղություն, գռեհիկ քաղաքատնտեսության տարատեսակ։ Ա. դ–ի հիմնադիրները՝ Կ. Մենգերը, Է. Բյոմ–Բավերկը, Ֆ. Վիգերը, ապրում էին Ավստրիայում (այստեղից՝ «Ա. դ.» անվանումը)։ Ա. դ. ձևավորվել է XIX դ. 80-ական թթ.։ Նպատակ ուներ պայքարել Մարքսի տնտեսագիտական ուսմունքի, հատկապես արժեքի աշխատանքային տեսության դեմ։ Ա. դ–ի տեսաբանները արժեքի աղբյուրը համարում էին ոչ թե աշխատանքը, այլ բարիքի օգտակարությունը։ Ապրանքի արժեքը նրանք որոշում էին ապրանքի «սահմանային օգտակարությամբ»՝ նկատի ունենալով տվյայ ապրանքի պաշարի այն միավորը, որ բավարարում է անհատի նվազագույն պահանջմունքները։ Ձգտելով սքողել կապիտալիզմի շահագործողական բնույթը՝ Ա. դ. հավելյալ արժեքի մարքսյան տեսությանը հակադրեց սեփական գռեհիկ տեսությունները։ Բյոմ–Բավերկը հավելյալ արժեքի կամ շահույթի առաջացումը բացատրում էր նրանով, որ առկա բարիքներն ավելի մեծւսրժեք են, քան դրանց արտադրողաբար սպառումից ստացված բարիքները։ Արտադրության պրոցեսից ստացված ավելցուկը համարվում է սուբյեկտիվ կատեգորիա և անկախ է հայտարարվում բանվորի շահագործման իրողությունից։ Ա. դ–ի շատ կողմնակիցներ որդեգրել են «արտադրողական կապիտալի» տեսությունը, որի համաձայն կապիտալիստի եկամուտը վարձ է՝ արդյունքների արտադրության մեջ կապիտալի մասնակցության համար։ Ա. դ–ի արդի հետևորդները բուրժուական տնտեսագետների առավել հետադիմական խմբավորումներից են։ Ա. դ–ի արժեքի տեսությանը այս կամ այն չափով հարել են հայ տնտեսագետներ։ Մխիթարյան միաբան Տ. Թնկրյանը ապրանքի օգտակարությանը նշում է որպես նրա արժեքային մեծությունը պայմանավորող գործոն։ Գր. Արծրանին և Ռ. Պերպերյանը արժեքի հակասական բնութագրումներով ևս տուրք են տվել այդ սուբյեկտիվ տեսությանը։ Ա. Արասխանյանը պնդում էր, որ արժեքի մեծությունը պայմանավորված է մարդու պահանջմունքը բավարարելու աստիճանով։ Ա. դ–ի արժեքի տեսության հետևողական պաշտպան էր լիբերալ–բուրժուական տնտեսագետ Մ. Բունիաթյանը։ Ն. Թովմասյան


ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Ավստրիական Հաբսբուրգների տիրույթները, որոնց համար 1740–48-ին եվրոպական պետությունևերի միջև մղվեցին պատերազմներ։ Ավստրիական կայսր Կարլոս VI մահից (1740) հետո նրա կայսրության մեջ մտնող երկրները ժառանգեց դուստրը՝ Մարիա Թերեզան։ Ա. ժ–յան նկատմամբ հավակնություններով հանդես եկան մի շարք եվրոպական պետություններ։ Սկսվեց պատերազմ, որին մասնակցում էր նրանց մեծ մասը. Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Իսպանիան, Սարդինիան կամենում էին բաժանել Ա. ժ.։ Ավստրիային պաշտպանում էին Անգլիան և Նիդերլանդիան՝ Ֆրանսիայի առևտրական մրցակիցները, և Ռուսաստաևը, որն անհանգըստացսւծ էր Պրուսիսւյի հզորացումից։ Երկու խմբավորումների միջև պատերազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, ինչպես նաև գաղութներում՝ Ամերիկայում ու Հնդկաստանում։ Ախենի հաշտությամբ (1748) Հաբսբուրգները ցահպանեցին իրենց տիրույթների զգալի մասը (ճանաչվեցին Մարիա Թերեզայի իրավունքները), բայց կորցրին իտալական տիրույթների մի մասը և գրեթե ամբողջ Սիլեզիան, որն անցավ Պրուսիային։


ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), Ավստրիայի բանվոր դասակարգի առաջավոր ջոկատը, որի գաղափարախոսությունը մսւրքս–լենինյան տեսությանն է։ Հիմնադրվել է 1918-ի նոյեմբ. 3-ին, սոցիալ–դեմոկրատական կուսակցության ձախ խմբի, «Սոցիալիստական ուսանողների ազատ միավորման» առաջադեմ ներկայացուցիչների և Ռուսաստանից վերադարձած հեղափոխականացած զինվորների («ինտերնացիոնալիստների») միավորումով՝ Հաբսբուրգների կայսրության անկամից հետո երկրռւմ ծայր առած հեղափոխության վերելքի պայմաններում։ 1919-ի մարտին ԱԿԿ մասնակցել է Կոմինտերնի կազմավորմանը։ 1920-ի օգոստոսից հրատարակվել է «(Ռոտե ֆահնե» («Rote Vahne») թերթը, որը փակվել է 1938-ի մայիսին՝ Դոլֆուսի պրոֆաշիստական կառավարության կողմից։ ԱԿԿ անցել է խոր ընդհատակ՝ շարունակելով պայքարը հանուն Ավստրիայի բանվոր դասակարգի շահերի։ Հիտլերյան օկուպացիայի տարիներին կոմունիստները արիաբար մարտնչել են ֆաշիզմի դեմ՝ պաշտպանելով ավստրիական ժողովրդի ազգային շահերը։ Հազարավոր կոմունիստներ, այդ թվում ԱԿԿ Կենտկոմի 12 անդամներ զոհվել են նացիստական զնդաններում և համակենտրոնացման ճամբարներում։ 1945-ի մայիսից գործում է լեգալ պայմաններում՝ հրապարակորեն հանդես գալով բանվոր դասակարգի գործողությունների միասնության օգտին։ Պառլամենտական ընտրություններում հաճախ միասնական ճակատով հանդես է եկել սոցիալիստների հետ։ Ունեցել է 20 համագումար, մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհըրդակցություններին։ Կուսակցությունը կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի հիման վրա, ունի ինչպես արտադրական, այնպես էլ տերիտորիալ կազմակերպություններ։ Բարձրագույն օրգանը համագումարն է (գումարվում է չորս տարին մեկ անգամ), համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում կուսակցության գործունեությունը գլխավորում է Կենտկոմը։ ԱԿԿ շարքերում 1965-ին կար 36,4 հզ. կոմունիստ։ Կուսակցության նախագահն է Ֆրանց Մուրին, պատվավոր նախագահը՝ Ցոհսւն Կոպելինգը (1924-ից՝ ԱԿԿ գլխավոր քարտուղար)։ Կենտրոնական օրգանն է «Ֆոլկսշտիմե» («Volksstimme») թերթը, տեսական օրգանը՝ «Վեգ ունդ ցիլ» («Weg und Ziel») ամսագիրը։ Հրատարակում է 6 մարզային թերթ և թերթեր ու ամսագրեր կանանց և երիտասարդության համար։


ԱՎՍՏՐԻԱՑԻՆԵՐ, ազգ, Ավստրիայի հիմնական բնակչությունը (ավելի բան 95%)։ Բնակչության ընդհանուր թիվը Ավստրիայում՝ մոտ 7,5 մլն. (1973)։ 2 մլն–ից ավելի ապրում են Իտալիայում (Հարավային Տիրոլ), ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Գրական լեզուն գերմաներենն է։ Ա. մեծամասնությամբ կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ։ Ավստրիական ժողովուրդը կազմավորվել է գերմանական ցեղերի (բավարացիներ, ալեմաններ, սվեբներ) հիման վրա, որոնք խառնվել են սլավոնների և ավելի վազ ռոմանականացված բնակչության հետ (կելտեր, ռետեր, իլլիրիացիներ)։ Ա–ի մշակույթի ձևավորման վրա ներգործել են Ավստրիայի վաղ պատմամշակութային և տնտեսական կապերը ինչպես Մերձդանուբյան, այնպես էլ Ապենինյան թերակղզու երկրների հետ։ Ա–ի 70% բնակվում են քաղաքներում։ Գյուղի բնակչության հիմնական ցբաղմունքն է լեռնային անասնապահությունը և երկրագործությունը։ Նյութական և հոգևոր մշակույթում (բնակարան, տարազ, կենցաղ, երգ, պար ևն) պահպանվում են տեղային առանձնահատկություններ։ Հարուստ է ժողովրդական ստեղծագործությունը։

Գրկ. Пристер Е., Краткая история Австрии, пер. с нем., М., 1952; Народы зарубежной Европы, т. 1, М., 1964.