Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՎՍՏՐՈ–ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1879, ստորագրվել է հոկտ. 7-ին, Վիեննայում, գերմանական դեսպան Ռեյմսի և Ավստրո–Հունգարիայի արտաքին գործերի մինիստր Դ. Անդրաշիի կողմից։ Գերմանիան պարտավորվում էր պաշտպանել Ավստրո–Հունգարիսւյին Ռուսաստանի ուղղակի հարձակման դեպքում (հոդվ. 1), սակայն հրաժարվում էր աջակցել նրա քաղաքականությանը Բալկաններում (հոդվ. 2)։ Պայմանագիրը կնքվեց 5 տարով, քանիցս նորոգվեց, փաստորեն հիմք ծառայեց Եռյակ միության ստեղծման համար։


ԱՎՍՏՐՈ–ՀՈՒՆԳԱՐԻԱ, Ավստրոհունգարական միապետություն, դուալիստական պետություն, որը ստեղծվեց 1867-ին՝ Ավստրիայի և Հունգարիայի իշխող դասակարգերի համաձայնությամբ՝ Ավստրիական կայսրության (Հաբսբուրգների միապետության) փոխակերպման հետևանքով։ Հաբսբուրգների միապետությունը Լեյտ գետով բաժանվում էր երկու մասի՝ Ավստրիական կայսրության կամ Ցիսլեյտանիայի (բուն Ավստրիա, Չեխիա, Մորավիա, Սիլեզիսւ, Իստրիա, Դալմաթիա, Բուկովինա, Կրայնա, Գալիցիա ևն) և Հունգարական թագավորաթյան կամ Տրանսլեյտանիայի (բուն Հունգարիսւ, Սլովակիա, Հորվաթիա, Տրանսիլվանիա ևն)։ Հունգարիան, ինչպես և Ավստրիան, ճանաչվում էր որպես պետության սուվերեն մաս։ Ավստրիայի կայսրը միաժամանակ Հունգարիայի թագավորն էր։ Նրա իշխանությունը ձևականորեն սահմանափակված էր Ավստրիայում ռեյխսրատով, Հունգարիայում՝ սեյմով։ Համակայսերական կառավարության ֆունկցիաները սահմանափակված էին ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական հարցերով։ Ընդհանուր ծախսերի ֆինանսավորման համար Ավստրիան պետք է մուծեր միջոցների 70%, Հունգարիան՝ 30%։

Ստեղծելով Ա–Հ., Հաբսբուրգները ձգտում էին օգտագործել հունգարական խոշոր հողատերերի և ավստրիական բուրժուազիայի միությունը՝ ճնշելու ազգային–ազատագրական և դեմոկրատական շարժումներր կայսրության ներսում, վերացնելու Հունգարիսւյի լրիվ անջատման վտանգը, փոխզիջում ձեռք բերելու ավստրիական բուրժուազիայի հետ՝ նրան տալով սահմանադրական որոշ իրավունքներ։ 1918-ի վերջին, առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության և Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ ուժեղացած բանվորական և ազգային–ազատագրական շարժման պայմաններում, Ա–Հ. քայքայվեց։ Նրա ավերակների վրա առաջացան նոր, անկախ պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Տերիտորիայի մի մասը մտավ Հարավսլավիայի, Ռումինիայի և Լեհաստանի կազմի մեջ։


ԱՎՍՏՐՈՄԱՐՔՍԻԶՄ, ավստրիական սոցիալ–դեմոկրատիայի մեջ XX դարի սկզբին ձևավորված հոսանք, որի պարագլուխներն էին Կ. Ռենները, Օ. Բաուերը, Մ. Ադլերը, Ռ. Հիլֆերդինգը, Ֆ. Ադլերը։ Երկու համաշխարհային պատերազմների միջև րնկած ժամանակաշրջանի քաղաքական գրականության մեջ ավստրոմարքսիստական են կոչել ավստրիական ս–դ. կուսակցությունն ամբողջությամբ։ Ա–ին, ինչպես և ավստրիական ս–դ–ին հատուկ էին այն ժամանակվա արևմտաեվրոպական ս–դ. կուսակցություններին բնորոշ ռեֆորմիստական գծերը։ Ա. ամենատարբեր քաղաքական և գիտական հայացքների

(նկ․) ԱՎՍՏՐՈ ՀՈԻՆԳԱՐԻԱՆ XX դ․ ՍԿԶԲԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԼՈԻԾՈԻՄԸ