Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

րի հետ բարեկամության և մշակութային կապի հայկ․ ընկերությունում (1946–51)։ 1963–71-ին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ում, 1966–71-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Ս–ի բանաստեղծությունները տպագրվել են 1942-ից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշկ․ հրտ․ 1966, ՀՍՍՀ պետ․ մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935-ին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղ․ ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ–Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Ս–ի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլ․ ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Ս․ իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Ե․ Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամեր․ (Ու․ Ուիտմեն), եվրոպ․ (Պ․ Էլյուար) և ռուս․ (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրություն առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Ս․ բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ճատագով։

Ս–ի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական– բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պ․ Դուրյանի, Հ․ Թումանյանի, Ե․ Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «ՍայաթՆովա» (1969) մենագրությունը, որտեղ Ս․ լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և, թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ, վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Ս–ի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Գրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ, Ս․ արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Ս–ի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտ․ շրշանառության մեջ։

Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Ս․ թարգմանել է Ա․ Միցկևիչի (պոեմներ), Ա․ Պուշկինի, Խ. Բոտևի, Մ․ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Ս․ Եսենինի, Վ․ Բրյուսովի, Ի․ Աբաշիձեի, Վ․ Մայակովսկու («Վարտիքավոր ամպ»-ը), Է․ Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժող․), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժող․) և այլ բանաստեղծների գործերից։ Ս–ի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուս․, ուկր․, լիտվերեն, վրաց․, ադրբ․, չեխ․, հունգ․ ևն։ Ս․ գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1–6, Ե․, 1972–76։ Երկ․, հ․ 1–3, Ե․, 1983։

Գրկ․ Հովսեփյան Ն․, Պարույր Սևակ․ Կենսամատենագիտություն, Ե․, 1968։ Պողոսյան Ա․, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե․, 1970։ Արիստակեսյան Ա․, Պարույր Սևակ, Ե․, 1974։ Ս․ Աղաբաբյան

Նկարում` Պ․ Սևակ

Նկարում` Ռ․ Սևակ

ՍԵՎԱԿ Ռուբեն [Չիլինկիրյան Ռուբեն Հով– հաննեսի, 15․2․1885, գ․ Սիլիվրի (Կ․ Պոլ– սի մոտ)–26․8․1915, Մեծ եղեռնի զոհ], հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Սովո– րել է ծննդավայրի Ասքանազյան նախա– կրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամեր․ վարժարանում (մինչև 1901-ը)։ Ավարտել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժա– րանը (1905), Լոգանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1911)։ 1911 –14-ին աշխատել է Լոգանի հիվանդանոցներից մեկում։ 1915-ին վերադարձել է Կ․ Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեշ էին նաև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Ս–ի առաշին բանաստեղծությունը («Բա– ժանման խոսքեր») տպագրվել է 1905-ին, «Մասիս» հանդեսում (№ 24)։ 1910-ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հա– յերը* խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ․ Ս–ի գործերը ցրված են մնացել պարբե– րականների էջերում («Մասիս», «Բյու– զանդիոն», «Ոստան», «Արևելյան մամուլ», «Գեղունի», «Բազմավեպ», «Արագած», «Վերածնունդ», «Ամենուն տարեցույցը», «Ամենուն տարեգիրքը» ևն)։ Ս–ի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկ․ նեոռոմանտիզմ բնութա– գրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտա– ծողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ․ սկզբի արևմտահայ գրա– կան շարժման մեջ։ Ս․ գրել է սիրո, բնու– թյան, սոցիալական, ազգային–հայրենա– սիրական թեմաներով։ Սմցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը» (1907), «Կարմիր դրոշակը» (1909) բանա– ստեղծություններում և «Այս դանակը» (1909), «Թրւսպադուրները» (1910), «Փո– ղոց ավլողը» (1911У, «Մարդերգություն» (1909) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լա– վագույն ու ինքնատիպ գործերից են։ Ար– մատական դեմոկրատիզմի դիրքերից բա–