Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

նաստեղծը բացահայաել է բուրժ․ հասա– րակության խոցերը, ցույց տվել աշխատա– վոր մարդու սոց․ ողբերգությունը և ընդ– վըզումը՝ փայփայելով «զրկված մարդկու– թյան բարի երազը»՝ ազատ ու արդար աշխարհի մասին։ Ս–ի ազգային–հայրենա– սիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան շարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր» (1909), «Ով իմ հայրենիքս» (1909), «Հա– յաստան» (1909) և այլ քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ․ Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի, ող– բերգական ճակատագրի թեման։ Ս․ առա– վելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Այդպիսին է մնում անգամ «Մարդերգություն» և «Թրուպադուրները» պոեմներում։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Ս․ ըս– տեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք («Երգ երգոց», 1908, «Գինով սեր», 1908, «Եկուր», 1911, «Ինչո՞ւ», 1911, «Սիրո և մահվան երգը», 1912 են), որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խո– րությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությու– նը, տաղաչափական արվեստի բազմա– զանությունը, երաժշտականությունը։ Ս–ի արձակ գործերը, ժանրային իմաս– տով, բազմազան են՝ հոդվածներ, պատմ– վածքներ, հանրամատչելի զրույցներ, քնարական խորհրդածություններ։ 1911 – 1914-ին հիվանդանոցում աշխատելիս բա– նաստեղծն ականատես է եղել մարդկա– յին բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետեում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913) գրքի պատմվածքների հիմքում, դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղի– նակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամ– բողջ սարսափը՝ ատելություն ու նող– կանք առաջացնելով դրանց նկատմամբ («Ապրիլը հաղթել է», 1913, «Կռունկը», 1913, «Ահավոր տարակույսը», 1914, «Հարսերուն գաղտնիքը», 1914 են)։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Ս․ արեմտահայ գրականու– թյան պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։ Թարգ– մանել է Լըկոնտ դը Լիլի, Հ․ Հայնեի բա– նաստեղծություններից։ Երկ․ Րժիշկին գիրքեն փրցված էջեր և քերթ– վածներ, Փարիզ, 1946։ Կարմիր գիրքը․ Սիրո գիրքը․ Ցրիվ քերթվածներ, Երուսաղեմ, 1944։ Երկ․, Ե․, 1955։ Երկ․, Ե․, 1981։ Գրկ․ Հաաիայան Գ․, Ռուբեն Սեակ, Ե․, 1959։ Ջրբաշյան է․, Ռուբեն Սեակ, •Ե․, 1966։ Կիրակոսյան Վ․, Ռուբեն Սեակ, 1972։ Վ․ Կիրակոսրսն

ՍԵՎԱԿ, Պարույր Սեակ (մինչե 1984-ը՝ այգեպտղաբուծական IV սովե– տական տնտեսություն)։ Գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջանում, Ուրծի լեռնաշղթայի հվ–արմ․ լանջին, շրջկենտրոնից 40 կԱ հս–արլ․։ Ս․ է կոչվել ի պատիվ սովետա– հայ բանաստեղծ Պ․ Սեվակի,։ Գյուղի սո– վետական տնտեսությունը հիմնվել է 1978-ին։ Տնտեսության հիմնական ուղղու– թյունը այգեգործությունն ու պտղաբուծու– թյունն է։ Գործում են մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բուժկետ, կինոկետ, ճաշարան։ Սկսվել է գյուղի վերակառու– ցումը, որը ըստ հատակագծի պետք է ունենա 14 փողոց, 262 տուֆակերտ ա– Պարույր Սեակ ռանձնատներ (2400 բնակչի համար), 2 մանկապարտեզ, միջնակարգ դպրոց, կուլ– տուրայի տուն, առետրի կենտրոն, հյու– րանոց, կինոթատրոն։ Գյուղի տարածքում կա մարմար։

ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, ստեղծվել է Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1971-ի սեպտ․ 8-ի որոշմամբ, ՀՄՍՀ Արա– րատի շրջանի Աովետաշեն (նախկին՝ Չա– նախչի) գյուղում, Պ․ Սևակի ծննդավայ– րում, նորակառույց իր տանը և այգուն կից։ Բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի ընդարձակ սրահում, առանձին են– թաբաժիններով, ցուցադրված են բանաս– Սևակի տուն–թանգարանում աեղծի կյանքի և գրական գործունեու– թյան տարբեր փուլերին վերաբերող ցու– ցանմուշներ (անձնական իրեր, վավերա– գրեր, գրառումներ, առանձին ձեռագրե– րի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ են)։ Ցուցանմուշ– ների (որոնք համալրվում են) ընդհանուր թիվը հասնում է շուրշ 700-ի։ Ս․ տ–թ–ում կատարվում է գիտ․ աշխատանք, կազմա– կերպվում են սեակյան պոեզիայի օրեր և ընթերցումներ, ունկնդրվում են Պ․ Սևա– կի բանաստեղծությունների ձայնագրու– թյունները՝ իր իսկ ընթերցմամբ։ Թանգա– րանային արժեք ունի նաև հայրական տունը, որտեղ ծնվել է Պ․ Սևակը։ Թան– գարանի բակում է բանաստեղծի գերեզ– մանը։ Ե․ Մաշուբյան ՍԵՎ1&ԿՆ, հնավայր ՀՍՍՀ Անիի շրջանի Շիրակավան գյուղից հվ․, Ախուրյան գե– տի 1ւ դրա Սևակն վտակի միախառնման տեղում։ 1977-ից պեղում է ՀՍՍՀ ԴԱ հնա– գիտության և ազգագրության ինստ–ի գիտ․ արշավախումբը։ Ա․ գտնվում է երկու, այսս[ես կոչված՝ վերին ու ստորին սանդ– ղավանդերի վրա, ունի ավելի քան 5 հա տարսսծք, որից պեղված է մոտ 1,5 հա՛․ Ատո]փն սանդղավանդի մի մասը մնացել է Ախուրյանի ջրամբարի հատակում։ Բնա– կավայրն ընդմիջումներով գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ II–մ․ թ, III դդ․։ Վերին սանդղավանդում բացվել է փոքր սրբա– րան՝ երկու կիսակլոր որմնասյուների առշէ․ դրված, ատտիկյան խարսխի նման– վող զոհասեղանով և անկյունի օջախով։ Արբսրակի շուրշը հայտնաբերված կա– րասային թաղումներով որոշ դամբարան– ներում գտնվել են շների կմախքներ (հա– վանաբար ունեցել են ծիսական նշանա– կություն)։ Ստորին սանդղավանդում պեղ– Սևակն, հեթանոսական տաճարի ավերակ– ները ՜ սյուների 4 խարիսխներով (մ․ թ․ ա․ I դ․) վել են բնակելի համալիրներ՝ բոլորաձև խարիսխներ ունեցող սյուներով։ Ստորին շերտից գտնված արտաշեսյան սահմա– նաքարերի տեսքով աշտարակաձև քա– րակոթողը հիմք է տալիս ենթադրելու, որ բնակավայրը հիմնադրվել է մ․ թ․ ա․ II դ սկզբին՝ Հայոց Արտաշես Ա թագա– վորի օրոք։ Մ․ թ․ ա․ I–մ․ թ․ I դդ․ սրբա– րանն ընդլայնվելով վերածվել է մեծա– ծավալ շինհամալիրի։ Արբարանի շենքե– րում հայտնաբերվել են քարե ֆալուս, կտեիս, մարդու գլուխ և սիրտ պատկերող քանդակներ։ Շինությունների մի խումբ ծառայել է բնակելի ու արտադրական կա– րիքների համար։ Արբարանի դիմաց, արլ․ կողմում, գտնվում է գետաքարերով սա– լարկված հրապարակը՝ զոհաբերության մնացորդներ (կենդանիների ոսկորներ, մոխքւր, ծիսականորեն կոտրված ամանե– ղեն ևն) պարունակող 11 փոսերով։ Ոսկ– րաբանական նյութի հիման վրա պարզվել Է, որ սրբարանի՝ դեպի հրապարակ ուղըղ– ված ճակատամասը զարդարված է եղել եղջերուների, այծերի, ցուլերի ու խոյերի գլուխներով։ Գտածոների մեջ եզակի ար– ժեք ունեն սև փայլով ձիակերպ կավանո– թը, այծերի հարթաքանդակներով գավա– թի ]՝եկորը և բրոնզե դաշույնի կոթը։ Շի– նություններում հայտնաբերված մի շարք նյութեր վկայում են Հայաստանի լայն կապերը Հռոմի ու Պարսկաստանի հետ։ Վերին սանդղավանդում բացվել է մոտ 1200 ւՐ տարածքով պալատական համա–