Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1941-ին զորակոչ– վել է կարմիր բանակ։ Կռվել է Հայկա– կան 89-րդ (Թամանյան) դիվիզիայի 390-րդ գնդի շարքերում։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար։ Փառքի շքա– նշանների արժանացել է Ղրիմի ազատա– գրման, Վիսլայի գետանցման և Ֆրանկ– ֆուրտի գրավման մարտերում ցուցաբե– րած խիզախության համար։ 1945-ին զո– րացրվել է։ Մ․ Սահակյան․

ՍԵՎՈՐԴԻՆԵՐ, Մեծ Հայքի Ուտիք նա– հանգում հաստատված ցեղ։ Ենթադրվում է, որ պատկանել են սավիրների ցեղա– խմբին (որոշ ուսումնասիրողներ ազգա– կից են համարում հոներին)։ Սավիրները V–VI դդ․ հաստատվել են Կասպից ծովի արմ․ ափերին, հատկապես Դարբանդի շրջանում և Աղվանքում։ IX դ․ սկզբին նրանց մի մասն անցել է Ուտիք նահանգ և ընդունել քրիստոնեություն։ Ըստ հայ պատմիչների, Հայաստանում նրանք իրենց նահապետ Գևորգ Սևի կամ Սևկոյի անվամբ կոչվել են Ս․, Ուտիք նահանգի մի մասը նրանց անունով հորջորջվել է նաև Սևորդիք կամ Սևորդյաց գավառ (Ստեփա– նոս Տարոնացին Սևորդիք գավառը սխալ– մամբ նշում է Տաշիրում)։ 852-ին Ս–ի իշ– խան Ստեփանոս Կոնին գերել է արաբ, զորավար Բուղան և հայ իշխանների հետ աքսորել Սամառա։ X դ․ Ս․ առանձին զորամաս են ունեցել Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունու բանակում։ 910-ին Ատրպատականի Ցուսուֆ ամիրա– յի դեմ Զկնավաճառի ճակատամարտում Ս–ի զորամասը վճռական պահին դավա– ճանաբար նահանջել է՝ պատճառ դառնա– լով Հայոց բանակի պարտության։ Ս․ աս– տիճանաբար հայացել են և X դարից հետո այլևս չեն հիշվում աղբյուրներում։ Գրկ․ Հովհաննես Դրասխանա– կ և ր տ ց ի, Պատմութիւն Տայոց, Տփղիս, 1912։ Артамонов М․ И․, История ха– зар, JI․, 1962․ Ռ․ Մաթևոսյան․

ՍԵՎՈՐԴՅԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՍՍՀ Թու– մանյանի շրջանում, Գուգարաց լեռնա– շղթայի արմ․ լեռնաբազուկներից մեկը՝ Դեբեդի և Մարց ու Քիստում վտակների միջև։ Սկսվում է Չաթինլեռ գագաթից (2244 մ), ձգվում հս–արմ․ և զառիթափ իջ– նում Դեբեդի հովիտը, Սանահին երկա– թուղային կայարանի մոտ։ Երկարությու– նը 15 կմ է։ Միջին բարձրությամբ ծալքա– բեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված հրա– բխածին–նստվածքային ապարներից։ Լանջերը ժայռոտ են, անտառածածկ, մաս– նատված էրոգիոն խոր հովիտներով։ Զըր– բաժանային մասում ալպյան մարգագե– տիններ են։ Ֆ․ Գևորգյան

ՍԵՎՋՈՒՐ, Արևմտյան Եփրատ գետի ան– վանումը Շամբ Կարնո լճային համակար– գից դուրս գալուց հետո։ Տես Կւսրասու։

ՍԵՎՏԻԿԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Շատախ գավառում։ 1909-ին ուներ 48 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին անասնապահությամբ, արհեստ– ներով (հիմնականում4 շալագործությամբ), մասամբ՝ հողագործությամբ։ Լեռնոտ տե– ղանքում քարերից մաքրված հողակտոր– ներում մշակում էին հացահատիկի ընտիր տեսակներ, հիմնում այգիներ և պարտեզ– ներ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրո– ցով։ Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԵՎՐ (Sevres), քաղաք Ֆրանսիայում, Փարիզի հվ–արմ․ արվարձանը, Սեն գե– տի ափին։ 21 հզ․ բն․ (1978)։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․ արդյունաբե– րությունը, հախճապակե գեղարվեստա– կան իրերի արտադրությունը։ Ունի խեցե– գործության ազգային թանգարան։ Մի– ջազգային չափերի և կշիռների բյուրոյի նստավայրն է։ 1920-ին Ս–ում կնքվել է հաշ– տության պայմանագիր (տես Սերի հաշ– տության պայմանագիր 1920)։

ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԴԻՐ 1920, ստորագրվել է օգոստ․ 10-ին, Սևր քաղաքում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և առա– ջին համաշխարհային պատերազմում (1914–18) հաղթանակած դաշնակից պե– տությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրան– սիա, Իտալիա, ճապոնիա, Հայաստան, Բելգիա, Հունաստան, Հեջազ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, հոր– վաթների ու սլովենների թագավորու– թյուն, Չեխոսլովակիա) միջև։ Վերսաչ– Վաշինգւոոնյան սիստեմի բաղկացուցիչ մասերից էր։ Պայմանագրի հիմքում ըն– կած էին Սայքս–Պիկոյի համաձայնա– գրի (տես Սայքս–Պիկոյի համաձայնա– գիր /9/6) պայմանները և Սան Ռեմոյի կոնֆերանսի (տես Սան Ռեմոյի կոնֆե– րանս 1920) որոշումները։ Ս․ հ․ պ․ կազմ– ված էր 13 մասից և 433 հոդվածներից։ Ըստ պայմանագրի, որպես մանդատային տարածքներ, Պաղեստինն ու Իրաքը տըր– վում էին Անգլիային, Աիրիան և Լիբանա– նը՝ Ֆրանսիային։ Թուրքիան հրաժարվում էր Արաբ, թերակղզու և Հս․ Աֆրիկայի երկրների նկատմամբ ամեն տեսակ հա– վակնություններից, ճանաչում էր Անգլիա– յի պրոտեկտորատը Եգիպտոսի նկատ– մամբ և Կիպրոսի անգլ․ անեքսիան։ Իտա– լիային էին անցնում Դոդեկանեզի կղզի– ները (Եգեյան ծով), Հունաստանին՝ Արլ․ Թրակիան՝ էդիրնեի (Ադրիանուպոլիս) հետ, Գալլիպոլի թերակղզին և Իզմիրը։ Նեղուցների գոտին ենթակա էր լրիվ ապա– ռազմականացման և անցնում էր Անտան– տի ստեղծած Նեղուցների միջազգային հանձնաժողովի հսկողության տակ։ Թուր– քիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն, իսկ նրանց միջև սահմանները (էրզրումի, Տրապիզո– նի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահ– մաններում) որոշելու էր ԱՄՆ–ի պրեզի– դենտը որպես միջնորդ։ Թուրքիայից ան– ջատվում էր Քուրդիստանը, որի սահման– ները որոշելու էր անգլո–ֆրանս–իտալ․ հանձնաժողովը։ Ա․ հ․ պ․ վերականգնում էր կապիտուլյացիաների ռեժիմը, որով փաստորեն հնարավորություն էր ընձե– ռում Անտանտի տերություններին միջա– մտելու Թուրքիայի ներքին գործերին, սահ– մանափակում էր թուրք, զինված ուժերը՝ 50 հզ․ զինվոր և սպա, այդ թվում 35 հզ․՝ ոստիկանություն։ Թուրքիայի քեմալական կառավարությունը չընդունեց, իսկ սուլ– թանը չհամարձակվեց վավերացնել պայ– մանագիրը։ Ս․ հ․ պ․, ըստ էության լինելով ստրկա– ցուցիչ պայմանագիր Թուրքիայի համար, այն ւքիաժամանակ արծարծում էր Օսման– յան կայսրության կեղեքված ժողովուրդ– ները՝ արաբների, հայերի, քրդերի և մյոսների ինքնուրույնության ու անկախ պետականություն ունենալու հարցը։ Արաբ, երկրները, թոթափելով թուրք, դա– րավոր լուծը և դաոնալով իմպերիալիստա– կան Անգլիայի ու Ֆրանսիայի մանդատա– յին տարածքներ, հետագայում ձեռք բե– րեցին անկախություն։ Մինչդեռ Արևմըտ– յան Հայաստանը, Կիլիկիան ու Քուրդիս– տանը, բռնի կերպով թողնվելով Թուր– քիայի կազմում, իրենց վրա կրեցին քե– մալական ազգայնամոլ քաղաքականու– թյան ծանր հետևանքները։ Մ․ հ․ պ–ի՝ Հա– յաստանին վերաբերող հոդվածները թղթի վրա հաստատում էին հայ ժողովրդի պաամ․ անվիճելի և արդարացի հողային պահանջներն ու իրավունքները, հատկա– պես նրա բնօրրանի՝ Արևմտյան Հայաս– տանի այն նահանգների նկատմամբ, որ– տեղ հայերը, թուրք, կառավարության բազ քադարյան հայահալած ու ջարդարա– րական քաղաքականությունից հետո էլ, մինչև 1915-ի եղեռնը (տես Մեծ եղեռն), հարաբերական մեծամասնություն էին կազմում։ Արձանագրելով հայ ժողովրդի պահանջները և հուսադրելով ու հրահրե– լով Հայաստանի բուրժ․ հանրապետու– թյան դաշնակցական կառավարությանը՝ հան լես գալու քեմալականների դեմ, Ան– տանտի իմպերիալիստները իրական ոչ մի օգնություն ցույց չտվեցին հայ ժողո– վըրւին։ Թուրք, կառավարությունը ոչ միա ն չճանաչեց Մ․ հ․ պ․, այլև գլխավո– րեց այդ պայմանագրի վերացման համար շարժումը՝ հմտորեն օգտագործելով նաև Ա․ հ․ պ–ի վերանայման շուրջը Անգլիայի ու Ֆրանսիայի միջև ծագած սուր հակա– սությունները։ Լոգանի 1923-ի պայմանա– գրու (տես Լոզւսնի կոնֆերանս 192(1– 1923) Ա․ հ․ պ․ չեղյալ հայտարարվեց։ Գրկ․ ՝’Հայաստանը միջազգային դիվանագի– տության և սովետական արտաքին քաղաքա– կան г ւթ յան փաստաթղթերում (1828–1923), Ե․, 1972։ Արզումանյան Մ․ Վ․, Արհա– վիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Севрский мир– ный цоговор и акты подписанные в Лозанне, М․, 11927․ Ռ․ Սահակյան

ՍԵՎՐՅՈՒԳԱ (ռուս, севрюга), տես Զութ– խի։

ՍԵՎՈՒԿ (Brassica napus ssp․ oleifera), կաղսմբազգիների (խաչածաղկավորներ) ընտ սնիքի միամյա աշնանացան կամ գար– նանացան բույս։ Վայրի ձևով չի հանդի– պում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ| 4 հզ․ տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։ Արմատն առանցքային է, իլի– կաձև։ Ցողունի բարձրությունը՝ 50–150 սմ, ճյուղավորված, ծածկված է մոմաշերտով, կապտամոխրագույն է, երբեմն կանաչ, որոշ ձևեր ունեն մանուշակագույն երան– գավորում։ Վարդակի տերևները կոթու– նավոր են, փետրաձև, կտրատված, քնա– րաձև։ Ցողունային տերևները քնարաձև են (աերքևինը), երկարավուն (միջին մա– սինո) և նշտարաձև (վերևինը)։ Ծաղկա– բույլը ողկույզ է։ Ծաղիկները մանր են, դեղին, հազվադեպ՝ սպիտակ։ Պտուղը