Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նսաիրել բոլոր օրգան համակարգերի կառուցվածքը, զարգացումն ու ֆունկցիո– նալ նշանակությունը։ Բացահայտել է կեն– սաբանական և մորֆո–ֆիզիոլոգիակ սն պրոգրեսի և ռեգրեսի բացա– հայտման ուղիներն ու ուղղությունները, ստեղծել ուսմունք օրգանների, ղրււնց ֆունկցիաների ֆիլոգենետիկական փո– փոխությունների տիպերի և կոռելյացիա– յի մասին։ Մշակել է ֆիլէմբրիոգենեզի տեսությունը, որի համաձայն էվոլյուցի ոն իրականացվում է օնտոգենեզի ընթացքի փոփոխությունների ուղիով։ Ս․ մորֆո– լոգ․ էվոլյուցիոնիստների սովետակոն դպրոցի հիմնադիրն է։ 1969-ին սահման– վել է Ս–ի անվ․ մրցանակ։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–5, М․–Л․, 194^> – 1950․

ՍԵՎԻԴ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 150 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ, արհեստներով, առետրով։ Գյու– ղի մոտ կար Ս․ Աստվածածին վանք։ Ուներ վարժարան։ Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Սեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվեւ է գաղթի ճանապարհին։ Աակավաթիվ Փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկսր– ներում։

ՍԵՎԻԼԻԱ (Sevilla), քաղաք և նավահան– գիստ Իսպանիայի հվ, մասում, Անղա– լուզիա պատմական մարզի և Աեիլռա նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Անդալուզյան դաշտավայրում, Գվա– դալքվիվիր գետի ափին, 613 հզ․ բն․ (1978)։ Առետրական, արդ․ և մշակութային կա– րևոր կենտրոն է, տրանսպորտային խո– շորագույն հանգույց։ Կա մեքենաշինու– թյուն, քիմ․, սննդի, տեքստիլ, կաշււի, ապակու, թղթի արդյունաբերության։ Ունի համալսարան (XVI դ․ սկզբից)։ Մ–ի հին մասում նեղ, ծուռումուռ վւո– ղոցutpp լաբիրինթոս է, ուղղանկյուն կա– ռուցապատումը արմ–ում և հվ–արլ–ում է։ ճարտ․ հուշարձաններից են՝ մավրիտա– նական Ալկասար դղյակը (XII դ․ վերջից, ավարտվել է XIV–XVI դդ․), XIII–XIV դդ․ գոթական եկեղեցիներ (Ման Իսիդպ ո, Աան Ւփլ են), ուշ գոթական տաճար (1402 – 1506, գմբեթը՝ 1519, XVI –XVIII դդ․ իսպ․ արվեստի հարուստ հավաքածու), «Կսաա դե Պիլատոս» (XV դ․ վերջ –1553), «Կա– սա Լոնխա» (բորսա, 1583–98, К Բ․ դե էռերայի վերաՓոխված նախագծով), XVII –XVIII դդ․ «չուռիգերեսկո» ոճի եկե– ղեցիներ։

ՍԵՎԾՈՎՏԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ, ՄՄՀՄ ՌԾՆ–ի բաղկացուցիչ մասը։ Հիմնվել է 1783-ին։ Մասնակցել է ռուս–թուրք․, Ղրիմի, առա– ջին համաշխարհային պատերազմներին։ 1905-ին տեղի են ունեցել ապստամբ ււ– թյուններ Մ․ ն–ի «Պոտյոմկին» զրահանա– վի և «Օչակով» հածանավի վրա։ 1918-ին նավերի մի մասը գավթել են հակահեղա– փոխականները, մի մասը, զավթիչների ձեռքը չընկնելու համար, Վ․ Ի․ Լենինի ցուցումով, ջրասույզ է արվել։ Ա․ ն․ սկւել է վերստեղծվել 1920-ի մայիսից։ Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) Մ․ ն․ մասնակցել է Օդեսա ի, Սեաստոպոլի, Հս․ Կովկասի պաշտպա– նությանը, Կերչ–Թեոդոսիայի, Կերչ– էլտիգենի են գործողություններին, Ղրի– մի, Օդեսայի ազատագրմանը։ 1965-ին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշա– նով։

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԵՂՈՒՑՆԵՐԻ ՌԵԺԻՄ, Սեծովյան նեղուցներով (Բոսֆոր, Դար– դանել) նավարկելու միջազգային–իրավա– կան կարգ։ Սահմանվել է Մոնտրյոյում (տես Մոնարյոյի կոնֆերանս 1936)։

ՍԵՎՀԱՐՅՈհՐԱԿ ՍՏԻՆՆԵՐ, «Սև հ Ш ր– յ ու ր ա կ», հետադիմական հասարակա– կան կազմակերպությունների անդամներ Ռուսաստանում XX դ․ սկզբին։ Հանդես գալով մեծապետական շովինիզմի հիման վրա միապետության անսասանելիության պահպանման օգտին, հեղափոխական շարժման դեմ պայքարում լրացրել են ցա– րիզմի պատժիչ ապարատը։ 1905–07-ի հեղափոխության ժամանակ դասակար– գային պայքարի սրման հետևանքով առա– ջացել են «Ռուս ժողովրդի միություն» (Պետերբուրգում), «Ռուս մարդկանց միու– թյուն», «Ռուսական միապետական կու– սակցություն» (Մոսկվայում), «Սպիտակ երկգլխանի արծիվ» (Օդեսայում) ևն կազ– մակերպություններ, որոնց սոցիալական բազան խայտաբղետ էր՝ կալվածատերեր, հոգևորականներ, բուրժուաներ ևն։ Ս–ի այդ կազմակերպությունների գործունեու– թյունը ղեկավարում էր «Միացյալ ազնվա– կանության խորհուրդը», որին նյութա– պես և բարոյապես աջակցում էր ինքնա– կալությունը։ Մ․ հրատարակել են «Ռուս– կոյե զնամյա» («Русское знамя»), «Պո– չաևսկի լիստոկ» («Почаевский листок»), «Զեմշչինա» («Земщина»), «Կոլոկոլ» («Колокол»), «Գրոզա» («Гроза»), «Վե– չե» («Вече») ևն թերթեր։ Իրենց ուժերը միավորելու նպատակով Ս․ հրավիրել են չորս համագումար։ 1906-ին ընտրվել է «Միավորված ռուս ժողովուրդ» համասև– հարյուրակային կազմակերաության «Գըլ– խավոր վարչություն»։ 1905–07-ի հեղա– փոխությունից հետո համառուսաստանյան սևհարյուրակային կազմակերպությունը կազմալուծվել է, 1917-ի Փետրվարյան հեղափոխության ընթացքում Ս–ի մնացած կազմակերպությունները պաշտոնապես լուծարքի են ենթարկվել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ կազմա– կերպությունների ղեկավարները և շատ շարքային անդամներ պայքարել են սովե– տական իշխանության դեմ։ «Ս․» տերմինը հետագայում գործածվել է ծայրահեղ հետադիմական, սոցիալիզմի հետևողա– կան հակառակորդներին բնութագրելու համար։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Սեհարյուրակայնու– թյան մասին, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 24։

ՍԵՎՅԱՆ Գաբրիել Մաթևոսի (1․11․1897, գ․ Քարահունջ, Գորիսի շրջան –30․12․ 1970, Երևան), Անդրկովկասում հեղափո– խական շարժումների մասնակից։ Ե․ Սև՜ յանի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆե– սուրան (1933)։ 1913-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ներգրավվել է հեղափոխա– կան շարժման մեջ։ 1918-ին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Կո– մունայի անկումից հետո վերադարձել է Քարահունջ, ընտրվել կոմբջիջի նախա– գահ, մասնակցել Զանգեզուրի քաղաքա– ցիական կռիվներին։ 1920-ի նոյեմբերին հեղափոխական զորամասերի հետ անցել է Սովետական Ադրբեջան։ 1921-ի հունի– սին մասնակցել է Զանգեզուրում սովե– տական կարգեր հաստատելու համար մըղ– ված կռիվներին։ Սովետական օրոք ըն– տրվել է Քարահունջի և Տաթևի հեղկոմի նախագահ, այնուհետև կուսակցական աշ– խատանք է տարել Համամլուում (Սպի– տակ), Ալավերդում, Լենինականում, Դուզ– քենդում (Ախուրյան), Կարմիր պրոֆեսու– րան ավարտելուց հետո՝ Միջին Վոլգայի երկրամասի տարբեր շրջաններում։ 1946-ին տեղաՓոխվել է Հայաստան, որ– տեղ վարել է տնտ․ և այլ ղեկավար պաշ– տոններ։ Պարգևատրվել է Լենինի շքա– նշանով։ Մեւիքյան

ՍԵՎՅԱՆ Եգոր Մաթևոսի (29․6․1885, գ․ Քարահունջ, Գորիսի շրջան –4․6․1920, Ալեքսանդրապոլ), Անդրկովկասում հե– ղափոխական շարժումների մասնակից, Հայաստանում 1920-ի Մայիսյան ապըս– տամբության ղեկավարներից։ Կոմունիս– տական կուսակցության անդամ 1905-ից։ Ե․ Մ․ Սևյան 1901-ից տեղափոխվել է Բաքու և աշխա– տել նավթարդ․ ձեռնարկություններում։ 1906-ից Ս․ Բաքվի արհմիութենական շարժ– ման աչքի ընկնող դեմքերից էր։ Մասնակ– ցեւ է ԲաքԱհ բանվորների 1903–04-ի և 1913–14-ի գործադուլներին։ 1918-ին զենքը ձեռքին պաշտպանել է Բաքվի կո– մունան։ Կոմունայի անկումից հետո մի խումբ կոմունիստների հետ անցել է Ալեքսանդրապոլ, աշխատել շոգեքարշա– յին դեպոյում։ Բոլշևիկների Ալեքսանդրա– պոլի կոմիտեի հանձնարարությամբ ձեռ– նամուխ է եղել քաղաքում կոմունիստա– կան երիտասարդական միության կազ– մակերպման և արհմիութենական կազմա– կերպությունների ամրապնդման աշխա– տանքներին։ Ս․ 1920-ի մայիսյան ցույցե– րի և ապստամբության կազմակերպիչ– ներից էր, Ալեքսանդրապոլի կարմիր գվարդիայի ղեկավարը և ապստամբած քաղաքի պարետը։ Ապստամբության պար– տությունից հետո ձերբակալվել և գըն– դակահարվել է։ Ս–ի անունով է կոչվում Լենինականի երկաթուղայինների կուլտուրայի տունը, քաղաքի փողոցներից մեկը։ 1965-ից նրա ծննդավայրում գործում է տուն–թանգա– րան։ Մեչիքյան

ՍԵՎՈՅԱՆ Սանասար Սիմոնի [1922, գ․ Մեծ Մանթաշ (այժմ4 Արթիկի շրջա– նում)–1962, Մեծ Մանթաշ], Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․6․ 1944, 22․1․1945, 15․5․1946), սերժանտ։