աալիզմի անկման շրջանում, երբ անձնա– վորությունը օտարվում է և քայքարւմ ապրում, Ս․ դիտվում է որպես հնաոճ երևույթ, իսկ նրա տեղը գրավում է [ւր որևէ բաղադրիչ տարրը4 կիրքը, շաէը, մենակությունից փախուստը, փոխհատու– ցումը ևն։ Սոցիալիզմը, ազատագրելով մարդուն և պայմաններ ստեղծելով նրա համակողմանի զարգացման համար, հնա– րավորություն է տալիս իրագործել կո– մունիստական բարոյականության նորմե– րին համապատասխան անհատական IJ․։ Ս–ո տեսակների մեջ հատուկ տեղ է գրավում սեոական Ս․։ Այն օժտված է այնպիսի հարուստ բովանդակությամբ և զգացմունքների լարվածությամբ, որ որոշ հեղինակներ (օրինակ, Զ․ Ֆրեյդ, Վ․ Ս․ Սոչովյով) Ս–ո այլ տեսակները բխեցնել են սեռական Ս–ուց։ ճիշտ է, Ս–ո ունակու– թյունը ձևավորվում է անհատի հասունաց– մանը համընթաց, սակայն ըստ պաա մ․ փաստարկների, նախապես առաջացեւ է վերացական օբյեկտներին (աստված, հայ– րենիք ևն) ուղղված Ս․, որը հետագարււմ դարձել է մարդկային պարզ զգացմունք– ներն արտահայտելու ձև։ Սեռական I –ո մեջ ակնհայտ են Ս–ո ևս մի քանի հատկա– նիշներ․ նախ, տարբերությունները Ս – զգացմունքի և Ս․–փոխհարաբերության միջև։ Առաջինի համար Ս–ո առարկս յի պատասխան զգացմունքը անհրաժեշտ չէ (Ս․ որպես զգացմունքների ուղղվածու– թյուն և սպասելիք)։ Երկրորդը պահան– ջում է պատասխան Ս․, Ս–ո իրագործււմ և սիրային փոխազդեցություն։ Ս․–փոխ– հարաբերությունը թույլ է տալիս անհա– տին ճշտել իր Ս–ո զգացմունքները, գնա– հատել այն ունակությունները և փորձը, որոնք աջակցում են նրա Ս–ո հաստա լռ– մանը, այս իմաստով, Ս․ ինքնաճանաչման միջոց է։ Քանի որ Ս․ անհատի և նրա Ս–ո առարկայի զգացմունքների և հարաբերու– թյունների ինվարիանտն է, ապա Ս․ ոչ ՝՝SOI ւ«4ճ1լ?>սգււր5»այսՆ qj․n- ցես, որի ընթացքում թե՝ անհատը, թւե՝ նրա Ս–ո առարկան, թե՝ նրանց զգացմու1ք– ները և փոխհարաբերությունները պետք է կատարելագործվեն Ս․ պահպանելու համար։ Կատարելագործումը Ս–ո առսր– կան իդեալական պատկերացումներ ւն համապատասխանեցնելը չէ (այս Ան– իմաստ նպատակը հանգեցնում է Ս–ո կոր– ծանման), այլ սիրող կողմերի անհատա– կանությունը լիովին բացահայտելու և առավել մարդկային որակներ ձեռք լե– րելու իրական ձգտում։ Ս․ մարդու կենսա– գործունեությանը կից երևույթ չէ, ււյլ միահյուսված է կենսագործունեությանը և դրսևորվում է նրա բոլոր ոլորտներում՝ երանգավորելով այն։ Ս․ սերտորեն առնչվում է անհաււի կյանքի իմաստին ու նպատակին և Ս–ո առարկայի ու շրջապատի նկատմամբ ur ց․ պատասխանատվության կնիքն է կրում։ Ս․ ենթարկվում է տարիքային փոփոիաւ– թյունների, ընդ որում փոփոխվում է նրա կառուցվածքը (զգայականից դեպի իդեա– լականը), աճում է բովանդակությունը և գիտակցվածության մակարդակը։ Գրկ․ էն գելս Ֆ․, Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծագոււ ը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ եր յ․, հ․ 3, Ե․, 1978։ Բ և բ և լ Ա․, Կնոջ ներկա և ապագա դրությունը, Թ․, 1924։ Ադոյան Ա․ Գ․, Սիրո և ընտանիքի էվոլյուցիան, գիրք 1–2, Ե․, 1967 – 72։ Рюриков Ю-, Три влечения, М․, 1968; Кон И․ С․, Психо– логия юношеского возраста, М․, 1980․ Ա․ Աղիբեկյան «ՍԵՐ», մանկավարժական, քաղ․ հանդես։ Լույս է տեսել 1860–64-ին, Կ․ Պոլսում, անկանոն պարբերականությամբ։ Պաշտո– նական պատասխանատու (խմբագիր)՝ Ա․ ճևեհիրյան, տնօրեն՝ Պ․ Պառնասյան։ Ազգային–հասարակական կյանքի առաջ– ընթացի գրավականն է համարել ուսման, առևտրի, երկրագործության զարգացումը, ազգերի համագործակցությունը և բարի– դրացիական հարաբերությունները։ Հա– մակրանք է հայտնել եվրոպ․ երկրներում ազգային–ազատագր․, հատկապես գարի– բալդիական, շարժման նկատմամբ։ Քննա– դատել է ազգ․ երեսփոխանների ու այլ գործիչների ապաշնորհությունը։ «Նկա– րագիր երևելի մարդկանց» խորագրով պարբերաբար ներկայացրել է համաշ– խարհային նշանավոր դեմքերին։ «Ս․» կարևոր վիճակագրական տեղեկություն– ներ է հրապարակել ժամանակի առևտր․ հարաբերությունների, հումքի համաշ– խարհային հանույթի վերաբերյալ։ Լու– րեր է հաղորդել նաև Մուրատ–Ռափայել– յան, Վիեննայի Մխիթարյան և այլ վար– ժարանների գործունեության մասին, տպագրել գրական ստեղծագործություն– ներ, զվարճալի պատմություններ, հայ– տարարություններ, մամուլի տեսություն– ներ։
ՍԵՐԱԿՈՎՍԿԻ (Sierakowski) Զիգմունտ (Սիգիզմունդ) (1826–1863), լեհ․, ռուս, և լիտվ․ հեղափոխական–ազատագրական շարժման գործիչ։ 1845-ին սովորել է Պե– տերբուրգի համալսարանում։ Արտասահ– ման փախչելու փորձ կատարելու համար 1848-ին ձերբակալվել է և որպես շար– բայիՆ զինվոր աքսորվել Օրեեբուրգ– յան կորպուս (այստեղ մտերմացել Հ Տ․ Գ, Շևչենկոյի հետ)։ 1856-ին վերադարձել է աքսորից, 1859-ին ավարտել Գլխ․ շտաբի ակադեմիան, 1861-ից ծառայել է Գլխ․ շտաբում։ Կապված է եղել Ն․ Գ․ Չեռնի– շևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Ա․ Ի․ Գեր– ցենի և Ն․ Պ․ Օգարյովի հետ, աշխատակ– ցել է «Սովրեմեննիկ»-ին, հանդիպել Զ․ Գարիբալդիին։ 1857-ին, Պետերբուր– գում հիմնել է հեղափոխական խմբակ, որի նպատակն էր պայքարել սոցիալա– կան, ազգ․ և կրոն, ճնշման դեմ, հանուն Ռուսաստանում բուրժուա–դեմոկրատ․ վե– րափոխումների, հանուն ագատ և ան– կախ Լեհաստանի։ 1862–63-ի լեհ․ ապըս– տամբության նախօրեին Ս․ նշանակվել է ժեմայտիայի (Լիտվայի հս–արմ․ մաս) ապստամբական ուժերի զորապետ։ 1863-ի սկզբին Ս․ ստեղծել է ապստամբա– կան խոշոր միավորում (որտեղ կռվել է Ա․ Մացկյավիչյուսի ջոկատը), համագոր– ծակցել աեյստամբ բելոռուս գյուղացի– ների ղեկավար Կ․ Կէսչինովսկու հետ։ 1863-ի գարնանը վիրավորվել է և գերի ընկել։ Դաշտային դատարանի վճռով կա– խաղան է բարձրացվել։ Գրկ․ Смирнов А․ Փ․, С․ Сераковский, М․, 1959․
ՍԵՐԱՊԻՍ, Մ ա ր ա պ ի ս (հուն․ 2ёра- Я1£, 2араЯ1б), պտղաբերության, բնու– թյան տարերային ուժերի, ինչպես նաև անդրշիրիմյան աշխարհի աստվածը հել– լենիստական Եգիպտոսում։ Եգիպտացի քուրմ Սանեթոնի և աթենացի քուրմ Տի– մոթեոսի գործակցությամբ Ս–ի պաշտա– մունքը մտցրել է Պտղոմեոս I Սոտեր թա– գավորը (մ․ թ․ ա․ 305–283)՝ կրոն, հիմքի վրա Եգիպտոսի բնիկներին և հույն գաղու– թարարներին մերձեցնելու նպատակով։ Բայց Ս–ի պաշտամունքը տարածվել է գե– րազանցապես հուն, (հետագայում՝ հռոմ․) միջավայրում։ Ս–ի կերպարում միավորվել են եգիպտ․ աստվածներ Օսիրիսի և Ապի– սի (սկզբում հնչել է Օսարապիս) պաշտա– մունքային գծերը։ Ս–ին վերագրվել են նաև ջրային ոգու և հեղեղումների (այդ հատկանիշով նմանվել է Պոսիդոնին և նրա պատկերը զետեղել են նավերի ցռու– կին), ինչպես նաև արևի աստծո (Ապոլլո– նի) հարագործություններ։ Ս․ դիտվել է նաև իբրև ապագայի իմաստուն գուշակ, հիվանդություններ ամոքող, դժբախտ պա– տահարներից փրկող ոգի։ Հաճախ նույ– նացվել է նաև Զևսին։ Ս․ պատկերվել է միջին տարիքի, առնացի կերպարանքով, հուն, զգեստով, խիտ մազերով ու մորու– քով, գլխին՝ պտուղներով լեցուն զամ– բյուղ։
ՍԵՐԱՖԻՍ՚ՈՎԻՁ (Պոպռվ) Ալեքսանդր Սե– րաֆիմովիչ (1863–1949), ռուս սովետա– կան գրող։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է Դոնի զորքի յասավուլի ընտանիքում։ IX․ Ս․ ՍերաֆիՄովիչ 1883–87-ին սովորել է Պետերբուրգի հա– մալսարանի ֆիզմաթ ֆակ–ում։ Ձերբա– կալվել է Ա․ Ի․ Ուլյանովի ու մյուսների գործի (1887) կապակցությամբ և աքսոր– վել Արխանգելսկի նահանգ։ Վերադառնա– լով Դոն (1890)՝ կապեր է հաստատել ս–դ․ խմբակների հետ։ Վաղ շրջանի ստեղծա– գործությունները («Սառցաբեկորի վրա», 1899, պատմվածք ևն) գրված են աքսորի տպավորությունների տակ։ 1901-ին հրա– տարակվել է Ս–ի «Ակնարկներ և պատմ– վածքներ» առաջին գիրքը։ 1902-ին փո– խադրվել է Մոսկվա, մտել «Չորեքշաբթի» գրական խմբակի մեջ, ծանոթացել է Մ․ Գորկու հետ, աշխատակցել «Գիտելիք» հրատարակչությանը։ «Գիշերվա կեսին», «Ջարդ», «Պրեսնյայում» և այլ ակնարկնե– րում ու պատմվածքներում արտացոլված են 1905–07-ի հեղափոխության իրադար– ձությունները։ Հեղափոխությունից հետո Ս–ի ստեղծագործության մեջ ուժեղացել է պատմականությունը։ «Քաղաք տափաս– տանում» (1912) վեպը ռուս․ արդ․ կապի– տալիզմի ընդհանրացված պատմությունն է։ Ս–ի 1914–18-ին գրած ակնարկներն ու