Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

մար և օգտագործվել ի վնաս հասարակության (ՀՍՍՀ սահմանադրություն, հոդված 13)։ Սեփականատերը գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը կարող է Փոխանցել (ժամանակավոր կամ մշտական) այլ անձանց։

Ս․ ի․ ծագում է գույքի սոցիալիստական ագգայնացման, սոցիալիստական ընդլայնված վերարտադրության, բռնագրավման, հատուցումով բռնագրավման, քաղաքացիաիրավական գործարքների, տիրազուրկ գույքի, գանձի, գտնված իրի, անտնտեսվար պահվող տան և մշակութային արժեքների սեփականացման միջոցով։ Անձնական Ս․ ի․ հիմնականում ձեռք է բերվում անձնական աշխատանքով ստացած եկամտի նկատմամբ։ Բացառություն են կազմում կտակը, նվիրատվությունը, գույքի ժառանգումն ըստ օրենքի։ Ս․ ի․, որպես կանոն, ձեռք է բերվում գույքի հանձնման պահից։ Ձեռքբերում է համարվում ոչ միայն անմիջականորեն գույքի հանձնումը ստացողին, այլև՝ տրանսպորտային կազմակերպությանը, կապի ձեռնարկություններին՝ գույքը ստացողին ուղարկելու հանձնարարությամբ։ Եթե այլ բան չի նախատեսված, ՝հանձնման պահից գույքի կորստի կամ փչացման հնարավոր վտանգը, որպես գույքի սեփականատեր, կրում է ստացողը։ Նույն կարգով սեփականատիրոջն են անցնում նաև գույքից առաջացած եկամուտները։ ,

Ս․ ի․ դադարում է սեփականատիրոջ կամքով կամ հակառակ նրա ցանկության՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում։ Ս․ ի․ պաշտպանվում է վարչական, քրեական, քաղաքացիական իրավունքով։ Սեփականության քաղաքացիաիրավական պաշտպանությունն իրագործվում է վինդիկացիայի (տես Վինդիկացիոն հայց) և ամեն տեսակի խախտումները վերացնելու վերաբերյալ դատարանին հայցադիմում ներկայացնելու միջոցով (տես Նեգատոր հայց)։

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսում մարդկանց միջև պատմականորեն փոփոխվող օբյեկտիվ հարաբերությունների համակարգ, որը բնութագրում է արտադրության միջոցների և սպառման առարկաների յուրացումն անհատի, հասարակական խմբերի, դասակարգերի, պետության և հասարակության կողմից։ Տվյալ սուբյեկտին (սեփականատիրոջը) պատկանող իրերի ամբողջությունը նրա Ս–յան օբյեկտը կամ գույքն է, ուստի Ս–յան հարաբերությունները կոչվում են նաև գույքային հարաբերություններ։ Կ․ Մարքսի բնորոշմամբ, Ս․ վերաբերմունք է արտադրության պայմանների նկատմամբ որպես սեփականի և իրագործվում է միայն հենց արտադրության միջոցով (տես Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, т․ 46, ч․ 1„ с․ 482–83)։

Բոլոր հասարակարգերում առաջատար դերը պատկանում է արտադրության միջոցների Ս–յան հարաբերություններին, որովհետև հասարակության տնտ․ կյանքի հիմքը պատմ․ որոշակի ձևով իրագործվող արտադրությունն է, որը հնարավոր չէ առանց համապատասխան նյութական գործոնների։ Արտադրության միջոցների Ս․ բնութագրում է տվյալ հասարակարգում տիրապետող հարաբերությունների սոցիալ–տնտ․ էությունը։ Այն որոշում է աշխատուժի կողմից արտադրության միջոցները գործողության մեջ դնելու և աշխատանքի պրոցեսն իրագործելու ձևը։ Արտադրության միջոցների Ա․ արտահայտում է սոցիալական զանազան խմբերի տնտ․ հարաբերությունների և Փոխհարաբերությունների բնույթը։

Յուրաքանչյուր հասարակական–տնտ․ ֆորմացիա բնութագրվում է իրեն հատուկ Ս–յան ձևերով։ Հասարակության պատմ․ զարգացման պրոցեսում Ս–յան հարաբերությունները տարբեր գործոնների (ռազմ. նվաճումների, պետ․ օրենսդրության, քաղ․ հեղափոխությունների ևն) ազդեցությամբ փոխվում են և ընդունում հասարակական արտադրության եղանակին համապատասխան ձևեր։ Գոյություն ունեցող Ս–յան հարաբերություններն ամրապնդում և պաշտպանում է պետությունը։ Նա օրենսդրական կարգով սահմանում է իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդկանց միջև գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման հարաբերությունները։ Դրա հետևանքով Ս–յան իրական հարաբերությունները ստանում են իրավական հարաբերությունների ձև, իսկ դրանց սուբյեկտներն օժտվում են Ս–յան որոշակի իրավունքով։ Ս․ և այն կարգավորող իրավական նորմերն ունեն պատմ․ բնույթ։ Դրանք զարգանում և ընդունում են տարբեր ձևեր։ Պատմական առաջին ձևը եղել է հողի, աշխատանքի միջոցների և արդյունքների կոլեկտիվ, համայնական Ս․ (տես Համայնք, Նախնադարյան համայնական հասարակարգ), որը հիմնվել է համատեղ աշխատանքի և համայնքի անդամների սոցիալական հավասարության վրա։ Հողի սեփականացումն իրագործվել է ոչ ոքի չպատկանող հողային տարածքների յուրացման կամ ուրիշ համայնքներից (ցեղերից) դրանց բռնի նվաճման միջոցով։ Պատմ․ երկար ժամանակաշրջանի ընթացքում համայնքները քայքայվել են, և առաջացել է մասնավոր սեփականությունը։ Սկսվել է մարդու շահագործումը մարդու կողմից, հասարակությունը բաժանվել է շահագործող և շահագործվող դասակարգերի (տես Ստրկատիրական հասարակարգ)։ Ս–յան ստրկատիրական ձևը հիմնվել է ստրուկների աշխատանքի յուրացման վրա, որոնք, արտադրության միջոցների հետ, ստրկատերերի Ս․ էին։

Ֆեոդ, հասարակարգի հիմքը (տես Ֆեոդաչիզմ) հողի ֆեոդ․ Ս․ էր և անձնապես կախյալ գյուղացիների՝ ճորտերի, շահագործումը։ Ի տարբերություն ստրուկի, ճորտը Ս–յան հարաբերությունների մասնակից էր, քանի որ ուներ հողակտոր և այն մշակելու համար անհրաժեշտ արտադրության միջոցներ։ Նա հողային ռենտայի ձևով հարկադրաբար սեփականատիրոջն էր տալիս հավելյալ արդյունքը։ Ֆեոդալիզմի համար բնորոշ է եղել հողի նկատմամբ առանձին անձի ոչ բացառիկ Ս․։ Փոխհարաբերություններն ինչպես ֆեոդալների դասակարգի (սենիորների, վասալների) ներսում, այնպես էլ հողասեփականատերերի և անմիջական արտադրողների միջև հիմնվել են անձնական տիրապետման և ենթարկման վրա։ Դա ոչ թե հողի ազատ և լրիվ մասնավոր Ս․ էր, այլ պայմանական, հիերարխիկ հարաբերություններով սահմանափակված անձնական կախվածության հողային Ս․, որի վրա հիմնվում էր ֆեոդալների դասակարգի քաղ․ և ռազմ. իշխանությունը։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարակարգերում գոյություն են ունեցել վաճառքի համար արդյունքներ արտադրող ազատ գյուղացիների և քաղաքային արհեստավորների Ա–յան հարաբերություններ։ Կապիտալի նախասկզբնական կուտակման հետևանքով, որն ուղեկցվել է արտադրողական ուժերի և ապրանքային արտադրության զարգացմամբ, առաջացել է կապիտալիստական կամ բուրժ․ մասնավոր Ս․, դրա հետ նաև4 ձևականորեն ազատ, բայց ամեն ինչից զուրկ, միայն սեփական աշխատուժը տնօրինող մարդկանց զանգվածը՝ վարձու բանվորների դասակարգը (տես Կապիտալիզմը)։ Կապիտալիստական մասնավոր Ս–յան պայմաններում անմիջական արտադրողը լրիվ անջատված է աշխատանքի իրային պայմաններից։ Այն հիմնված է կապիտալիստական ապրանքային արտադրության, ձևականորեն հավասար և ձևականորեն ազատ մասնավոր անձանց՝ որպես Ս–յան սուբյեկտների վրա։ Կապիտալիստական մասնավոր Ս–յան հիմքն ուրիշի աշխատանքի արդյունքների անհատույց յուրացումն է, հավելյալ արժեքի ստեղծման ձևով մարդու շահագործումը մարդու կողմից։ Մոնոպոլիստական, հատկապես պետական–մոնուցուիստական կապիտաչիզմի առաջացմամբ տիրապետող է դառնում կապիտալիստական արտադրության կազմակերպման բաժնետիրական ձևը։ Հետևաբար ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում բուրժ․ Ս–յան ասոցիացված, կոլեկտիվ ձևերը, խոշորագույն բաժնետերերի որոշակի խմբերի Ս․։ Սակայն այդ ձևերը չեն փոխում նրա կապիտալիստական բնույթը, քանի որ բանվոր դասակարգը մնում է արտադրության միջոցներից զուրկ։ Ասոցիացված Ս․ իր բնույթով կապիտալիստական է։ Դա բուրժ․ հասարակության տնտ․ և քաղ․ կյանքում տիրապետող մոնոպոլիստական միություններում ընդգրկված խոշորագույն կապիտալիստների Ս․ է։

Կապիտալիստական երկրներում գիտատեխ․ հեղափոխությունը, Ս–յան ասոցիացված ձևերի հետագա զարգացմանը զուգընթաց, մեծացնում է պետ․ կապիտալիստական Ս–յան տնտ․ դերը։ Պետ․ Ս․ է դառնում դրամական և արտադրողական կապիտալի շարունակ աճող մասը։ Պետ․ բյուջեի միջոցով վերաբաշխվում է ազգ․ եկամտի 25–30% –ը։ Զգալի է կապիտալ ներդրումների մեջ պետության բաժինը։ Կապիտալիստական շատ երկրներում ազգայնացմամբ (տես Սզգայնացում) կամ սեփական ներդրումների հաշվին ստեղծված տնտեսության պետ․ սեկտորում արտադրվում է համախառն հասարակական արդյունքի 20–40% –ը։ Որոշ երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա) պետ․ ձեռնարկությունները գերիշխում են