է պապուլայի, այնուհետև նույն հատվածում գոյանում է կարմրավուն շճահեղուկ պարունակող բշտիկ։ Վերջինս պատռվելուց հետո առաջանում է խոց, որի հատակը դառնում է սև և շատ կարծր։ Արագորեն այտուցվում են շրջակա հյուսվածքները։ Հատկանշական է Ս–ի կարբունկուլի և այտուցված հյուսվածքի հատվածում ցավ չզգալը (հիվանդն այդ շրջանում չի զգում նույնիսկ ասեղի ծակոցները)։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38–39°C, նկատվում է ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում։ 3–6 օր անց հիվանդները մեծ մասամբ ապաքինվում են։ Աղիքային ձևը զարգանում է վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի դողով, սարսուռով, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39–40°C, նկատվում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, ցավեր որովայնի և գոտկային շրջանում։ Լյարդը և փայծաղը մեծանում են։ Հիվանդությունը սովորաբար տևում է 1–4 օր, գրեթե միշտ ավարտվում է մահով։ Թոքային ձևը բացառապես պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Հիվանդությունը չափազանց բուռն է ընթանում և ուղեկցվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ (39–40°C), կրծքավանդակի շրջանի ցավերով, հազով, արյունախառն փրփրոտ խորխարտադրությամբ։ Հիվանդը 2–3-րդ օրը մահանում է կոլապսի և թոքերի այտուցի հետևանքով։ Սեպտիկ ձևն արտահայտվում է մաշկի արյունազեղումային երևույթներով, ընդհանուր թունավորմամբ և 1 – 2-րդ օրն» ավարտվում է մահով։ Ախտորոշումը․ կլինիկական և մանրէաբանական մեթոդներով։ Բ ու ժ ու մ ը․ հակասիբիրախտային գամմագլոբուլին և անտիբիոտիկներ (պենիցիլին, ստրեպտոմիցին)։ Կանխարգելումը․ անասնաբուժասանիտարական և բժշկասանիտարական համալիր միջոցառումների կիրառում։
ՍԻԲԻՐԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, Հս․ Ասիայի կենտրոնական մասի հին (մինչռիֆեյան) խոշոր պլատֆորմ։ Ս․ պ–ի կառուցվածքում առանձնացնում են արխեյ-պրոտերոզոյան ծալքավոր բյուրեղային հիմքը և նրա վրա մեղմ տեղադրված ռիֆեյ–ֆաներոզոյան ծածկոցը։ Բյուրեղային հիմքը տեղտեղ (Անաբարի զանգված, Ալդանի վահան ևն) մերկանում է Երկրի մակերևույթին, իսկ մնացած վայրերում ծածկված է 10–12 կմ հաստության նստվածքներով, մասնատվել է առանձին բլոկների և իջել տարբեր խորություններ։ Ս․ պ–ի հիմքը կազմված է արխեյի և պրոտերոզոյի բյուրեղային ապարներից (գնեյսներ, թերթաքարեր, մարմարներ ևն), նստվածքային ծածկոցը՝ վերին քեմբրիից մինչև անթրոպոգենի հասակի նստվածքներից, որոնցից լայնորեն տարածված են ռիֆեյի, քեմբրիի և օրդովիկի բեկորային, կարբոնաաային և աղաբեր հաստվածքները։ Ս․ պ–ի սահմաններում են գտնվում Տունգուսկայի կարբոնի ու պերմի, Իրկուասկի յուրայի ածխաբեր ավազանները։ Տունգուսկայի սինեկլիզի ծայրամասերում կան հիմքային հրային ապարներ՝ ւորապներ, որոնք առաջացնում են դայքեր, երակներ և ծածկոցներ, ինչպես նաև կիմբեռլիտներ՝ իրենց ալմաստաբեր փողակներով։ Ս․ պ–ի հիմքային ապարներին հարում են երկաթի, փայլարի, պիեզոքվարցի, ապատիտի, նստվածքային ծածկոցի ապարներին՝ նավթի, այրվող և բիտումինային թերթաքարերի, գազի, ածխի (Լենայի, Տունգուսկայի, Իրկուտսկի ավազաններ), քարաղի, գիպսի, երկաթի, ֆոսֆորիտների, մանգանի, ցրոնային ոսկու և այլ հանքավայրեր։ Տրապային ֆորմացիայի ապարների հետ կապված են մագնետիտի, նիկելի, պղնձի, ազնիվ մետաղների, գրաֆիտի, իսլանդական սպաթի և ալմաստի հանքավայրերը։
ՍԻԲԻՐՅԱԿՈՎ», «Ալեքսանդր Սիբիրյակով», սովետական սառցահատ շոգենավ։ Կառուցվել է Գլազգոյում, 1909-ին՝ Արկտիկայում գազանորսական արդյունաբերության համար։ Ջրատարողությունը 1383 Ы է, ընթացքի արագությունը՝ 13 հանգույց (23 կմ/ժ)։ 1916-ին գնել է ռուս. կառավարությունը և անվանելիս․» [ի պատիվ ոսկու արդյունաբերող, Սիբիրի հետախույզ Ա․ Մ․ Սիբիրյակովի (1849–93)]։ 1932-ին առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում «Ս․» անցել է Հյուսիսային ծովային ուղին (արշավախմբի ղեկավար Օ․ Յու․ Շմիդտ)։ 1942-ի օգոստ․ 25-ին Կարայի ծովում գերմ․ «Ադմիրալ Շեր» ծանր հածանավի դեմ անհավասար մարտում ջրասույզ է եղել։ 1945-ին «Ս․» է անվանվել նոր սառցահատ։
ՍԻԲԻՐՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՅԾ (Capra sibirica), այծերի սեռի երկկճղակավոր կենդանի։ Մարմնի երկարությունը՝ 160, բարձրությունը մինչև 100 սմ է, միջին կենդանի զանգվածը՝ մինչև 100 կգ (էգերն ավելի փոքր են)։ Եղջյուրները թրաձև են, առջևի մասում ունեն խոշոր ելուններ։ Նոխազների եղջյուրների երկարությունը՝ մինչև 130, իսկ էգերինը մինչև 40 սմ է։ Մարմնի մազածածկի գույնը սպիտակից (կողմնային մասերում և կրծքավանդակում մուգ հատվածներով) մինչև գորշ շագանակագույն է։ Տարածված է Հվ․ Սիբիրի, Միջին և Կենտր․ Ասիայի լեռներում։ Արժեքավոր որսարդյունագործական կենդանի է (օգտագործում են միսը և մորթին)։ Գլխաքանակը վերջին տարիներին նվազել է և կարիք ունի պահպանության։
ՍԻԲԻՐՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԽՈԶԵՐԻ ՑԵՂ, մսաճարպատու խոզերի ցեղ։ Բուծվել է Սիբիրի անասնաբուծության ԳՀԻ–ի տնտեսություններում և Տոմսկի մարզի կոլտնտեսություններում, տեղական մերունների ու սպիտակ խոշոր խոզերի ցեղի վարազների տրամախաչումից։ Խոզերը հարմարված են Սիբիրի խստաշունչ կլիմայական պայմաններին։ Մարմինը ծածկված է երկար և խիտ մազերով։ Գույնը սպիտակ է։ Վարազների միջին կենդանի զանգվածը՝ 300–330 (երբեմն՝ 400), իսկ մերուններինը 225–250 կգ է։ Մերունների մեկ ծնի պտղատվությունը 10–12 խոճկոր է։ Մատղաշները մսային բտման դեպքում 6 ամսականում կշռում են մինչև 100 կգ, 1 կգ քաշաճի համար կերի ծախսը 3,8–4 կերային միավոր է։ Մպանդային ելքը 70–75, իսկ մսի ելքը 50–56% է։ Ցեղն օգտագործվում է խոշոր սպիտակ և լանդրասի հետ արդ․ տրամախաչման մեջ։ Բուծվում է Սիբիրում և Հեռավոր Արևելքում։
ՍԻԲԻՈՒ (Sibiu), քաղաք Կենտրոնական Ռումինիայում, Չիբին գետի ափին։ Սի– բիու գավառի վարչական կենտրոնն է։ 161 հզ․ բն․ (1981)։ Արդ․ կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Զարգացած են մեքենաշինությունը, տեքստիլ, սննդի, թեթև, փայտամշակման, քիմ–, պոլիգրաֆ արդյունաբերությունը, տուրիզմը։ Պահպանվել են XIII –XIX դդ․ ճարտ․ հուշարձաններ, գոթական եկեղեցի (XIII- XVI դդ․), քարե ամրությունների մնացորդ– ներ (XIII – XIX դդ․), Բրուկենթալի պա– լատը (XVIII դ․)։
ՍԻԲՈՐԳ (Seaborg) Գլեն Թեոդոր (ծն․ 1912), ամերիկացի ֆիզիկոս։ Ավարտել է Լոս Անջելեսի համալսարանը (1934)։ Աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում (1945-ից՝ պրոֆեսոր, 1958–61-ին՝ համալսարանի պրեզիդենտ)։ 1942–46-ին Չիկագոյի մետալուրգիական լաբորատորիայում զբաղվել է պլուտոնիումի արդ․ ստացման պրոբլեմով։ 1954–61-ին և 1971-ից՝ Բերկլիի ճառագայթային լաբորատորիայի երկրորդ դիրեկտոր։ 1961 – 1971-ին՝ ԱՄՆ–ի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ։ Մի խումբ գիտնականների հետ սինթեզել է պլուտոնիումը (1940–41), հայտնագործել ամերիկիումը, կյուրիումը (1944), բերկլիումը (1949), կալիֆոռնիումը (1950), էյնշտեյնիումը (1952), ֆերմիումը (1953), մենդելեևիումը (1955)։ Հետագա տարիներին մասնակցել է ավելի ծանր տարրերի սինթեզման աշխատանքներին։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971-ից)։ Նոբելյան մրցանակ [1951, ամերիկացի ֆիզիկոս է․ Մ․ Մակմիլանի (McMillan, ծն․ 1907) հետ]։
ՍԻԳԲԱՆ, Զիգբան (Siegbahn), Կայ Մանե (ծն․ 1918), շվեդ ֆիզիկոս։ Կ․ Մ․ Գ․ Սիգբանի որդին։ Ավարտել է ուպսալայի համալսարանը (1939)։ 1941–43-ին աշխատել է նույն համալսարանում, 1944– 1954-ին՝ Ստոկհոլմի բարձրագույն տեխ․ դպրոցում (1951-ից՝ պրոֆեսոր)։ 1954-ից՝ Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են միջուկային և ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիային։ Մշակել է մագնիսական սպեկտրաչափերի օգնությամբ β-սպեկտրների ուսումնասիրման ճշգրիտ մեթոդներ։ Աշխատանքներ ունի նաև իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդների վերաբերյալ։ Կարևոր ավանդ է ներդրել քիմ․ վերլուծության համար էլեկտրոնային սպեկտրասկոպիայի մեթոդի ստեղծման ու զարգացման գործում։ Նոբելյան մրցանակ (1981)։