ինքնակալության տապալումը և բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակն ազդարարող «Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին» մանիֆեստը։ 1917-ի ապրիլից, ՌՍԴԲԿ(բ) VII կոնֆերանսում լեգալ պայմաններում գործող նոր Կենտկոմ ընտրվելուց հետո, Ռուս, բյուրոն դադարեցրել է իր գործունեությունը։
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Լենինգրադում, ՍՍՀՄ–ում ռուս, արվեստի խոշորագույն թանգարանը։ Հիմնադրվել է 1895-ին, որպես գեղարվեստական և պատմամշակութային թանգարան (պաշտոնական անվանումը մինչև 1917-ը՝ Կայսր Ալեքսանդր III-ի Ռ․ թ․)։ Բացվել է 1898-ին նախկին Միխայլովյան պալատում (1819–1825, ճարտ․՝ Կ․ Ի․ Ռոսսի), որը հատակագծում П-աձև շինություն է, Արվեստների հրապարակի համալիրի դոմինանտը։ Շենքի գլխ․ ճակատը զարդարված է ութսյուն կորնթական պորտիկով և Վ․ Ի․Դեմուտ–Մալինովսկոլ քանդակային գոտիով, այգու կողմի ճակատը՝ լոջաների սյունաշարով։ Ներսում՝ սենեկաշարերնեն, որոնցից նախասրահներն ու Սպիտակասյուն դահլիճը պահպանել են նախկին հարդարանքը (ճարտարապետաքանդակագործական հարդարանքը՝ Ռոսսի, Դեմուտ–Մալինովսկի, Ս․ Ա․ Պիմենով, գեղանկարները՝ Զ․ Բ․ և Պ․ Սկոտտի, Ա․ Վիգի, Բ․ Մեդիչի), մյուսները վերակառուցվել են XIX դ․ վերջին (ճարտ․՝ Վ․ Ֆ․ Սվինին)։ 1914–16-ին կից կառուցվել է արմ․ մասնաշենքը (ճարտ․՝ Լ․ Ն․ Բենուա)։ Ռ․ թ–ի հիմնական հավաքածուն կազմվել է էրմիտաժից, Գեղարվեստի ակադեմիայից և մի շարք պալատներից ստացված գործերով, 1898–1917-ին լրացվել նվիրատվություններով ու ձեռքբերումներով։ Որպես Ռ․ թ–ի մաս բացվել են՝ 1902-ին ազգագրական, իսկ 1913-ին՝ պատմակենցաղային բաժինները (1934-ին առանձնացվել ՄԱ թանգարանից)․ 1917-ից հեաո Ռ․ թ–ի հավաքածուն մեծապես աճել է։ Սովետական շրջանում թանգարանը հարստացել է ժող․ և դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներով (նախկինում համարյա բացակայում էին)։ 1932-ին թան գարանում ստեղծվել է սովետական արվեստի բաժին։ 1975-ին Ռ․ թ–ում պահվող գործերի քանակը կազմել է 316,000 միավոր (1917-ին եղել է 7000 միավոր)։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է հին ռուս, սրբանկարիչներից մինչև սովետական շրջանի վարպետների երփնագրերն ու քանդակները (ամենահարուստը ՍՍՀՄում), գրաֆիկան, դեկորատիվ–կիրառական և ժող․ արվեստը։ Ռ․ թ․ ՍՍՀՄ–ի գիտա–գեղարվեստական առաջատար հիմնարկություններից է, լայնորեն մասսայականացնում է հավաքածուն (էքսկուրսիաներ, դասախոսություններ, մշտական և շարժական ցուցահանդեսներ, խմբակներ), մշակում ռուս, արվեստի պատմության հարցեր։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԼՐԻՎ ԺՈՂՈՎԱԾՈՒ, օրենսդրական ակտերի ժամանակագրական ժողովածու։ Ընդգրկել է ռուս, ցարի հաստատած բոլոր տեսակի ակտերը (մանիֆեստներ, շնորհագրեր, Պետ․ խորհրդի «բարձրագույն հաստատված» կարծիքներ, խորհրդի և կոմիտեի մատյաններ ևն)՝ բացառությամբ եկեղեցական կառավարման, արքունական տանն ու պալատական գերատեսչությանը վերաբերող ակտերի։ Առաջին հրատարակությունը (հ․ 1–45, 1830, Մ․ Սպերանսկու ղեկավարությամբ) ընդգրկել է 1649–1825-ի օրենսդրական գործող և չգործող ավելի քան 30 հզ․ ակտ (առաջին 40 հատորը՝ օրենսդրական ակտերը, 41-ը՝ ժամանակագրական ցուցիչը, 42-ը՝ այբբենական–առարկայական ցուցիչը, 43–44-ը՝ զինվորական, ռազմածովային և քաղաքացիական աստիճանների հաստիքները, 45-ը՝ տարիֆները)։ Քառահատոր «առդիրները» (գծագրեր, նկարներ, քաղաքների գերբեր ևն) ընդհանուր թվի մեջ չեն մտել։ Թեև կոչվում է լրիվ, սակայն ակտերի մի մասը, հատկապես XVIII դ․, քաղ․ նկատառումներով ժողովածուից դուրս է մնացել։ Երկրորդ հրատարակությունը (հ․ 1–55, 1830–84) ընդգրկել է 1825–81-ի շուրջ 60 հզ․, երրորդ հրատարակությունը (հ․ 1–30, 1884– 1916)՝ 1881 – 1913-ի շուրջ 40 հզ․ օրենսդրական ակտ։ ժողովածուի ստեղծման նպատակը ճորտատիրական կարգերի ճգնաժամի և բուրժ․ հարաբերությունների զարգացման պայմաններում հասարակական և պետ․ կարգի ամրապնդումն էր։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, միապետական դասային բազմազգ պետություն XVIII դ․ սկզբին –XX դ․ սկզբին։ Ձևավորվել է Ռուս, կենտրոնացված պետության հիման վրա, որը 1721-ին Պետրոս I Մեծը հայտարարեց կայսրություն։ Ռ․ կ–յան մեջ էին մտնում՝ XVIII դարից Մերձբալթիկան, Աջափնյա Ուկրաինան, Բելոռուսիան, Լեհաստանի մի մասը, Բեսարաբիան, Հս․ Կովկասը, XIX դարից՝ նաև Ֆինլանդիան, Անդրկովկասը, Ղազախստանը, Միջին Ասիան և Պամիրը։ XIX դ․ վերջին Ռ․ կ–յան տարածքը կազմում էր 22,4 մլն կմ2, բնակչությունը՝ 128,2 մլն մարդ (1897)։
1917-ի Փետրվարյան հեղափոխությունը տապալեց ինքնակալությունը, 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո կազմվեց ՌՍՖՍՀ, ապա և մյուս սովետական հանրապետությունները, որոնք 1922-ին կամավոր միավորվեցին Սովետական Միության մեջ (տես Սովետական Սոցիալիսաական Հանրապետությունների Միություն հոդվածի Պատմական ակնարկը)։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական բազմազգ պետություն, որը ձևավորվել է XV դ․ վերջին – XVI դ․ սկզբին, Մոսկվայի մեծ իշխանության շուրջը, ռուս, հողերի միավորման հետևանքով։ XVI դ․ կեսին ընդունել է դասային ներկայացուցչական միապետության ձև։ Տես Ռուսաստանի Մովետական Ֆեդերատիվ Մոցիաչիստական Հանրապետություն հոդվածի Պատմական ակնարկը։
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, տես Արևելա–Եվրոպական հարթավայր։
ՌՈՒՍԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, տես Արևելա–Եվրոպական պլատֆորմ։
ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՎԵՐ, ձվատու ցեղ։ Ստեղծվել է ՍՍՀՄ–ում, ՌՍՖՍՀ կենար, շրջանների տեղական և լեգհոռն ցեղի հավերի տրամախաչման միջոցով, տարբեր կլիմ․ պայմաններում բուծվող լավագույն հոտերի ներսում տարվել է տոհմային սելեկցիոն, ինչպես նաև տնտ․ պոպուլյացիաների տրամախաչման աշխատանքներ։ Հաստատվել է 1953-ին։ Փետրածածկի գույնը՝ սպիտակ, իսկ ոտքերի հատվածում՝ դեղին։ Աքաղաղների միջին կենդանի զանգվածը՝ 2,8–3, իսկ հավերինը՝ 2,1–2,2 կգ է։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 180–190, իսկ առաջավոր տնտեսություններում՝ 215–225 հատ։ Զվի կշիռը 58–60 գ է։ Թռչունները լավ կլիմայավարժվում են, հարմարվում ինչպես հատակային, այնպես էլ վանդակային պահվածքի պայմաններին։ Ցեղի ներսում ստեղծված են մասնագիտացված, բարձրմթերատու գծեր, ընտանիքներ և միջգծային հիբրիդներ։ Օգտագործվում է նաև միջցեղային տրամախաչման մեջ՝ արդ․ հիբրիդներ ստանալու համար։
ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԳՈՒՆ, ռուսական վարգաձի, թեթև լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է ՍՍՀՄ–ում օրլովյան և ամերիկյան վարգաձիերի վերարտադրական տրամախաչումից։ Հաստատվել է 1949-ին։ Ունի ամուր կոնստիտուցիա և լավ զարգացած մկանունք։ Գլուխը՝ չոր, պարանոցը՝ մկանուտ, կրծքավանդակը՝ խոր, իրանը՝ ուղիղ, վերջավորությունները՝ չոր և ամուր։ Թույրը՝ առավելապես աշխետ, սև, շիկավուն և մոխրագույն։ Հովատակների մարմնի միջին չափերն են (սմ–ով արտահայտված), մնդավի բարձրությունը՝ 161,6, իրանի թեք երկարությունը՝ 162,5, կրծքավանդակի փաթը՝ 184, դաստակինը՝ 20։ Ռ․ վ–ներն արժեքավոր տոհմային և սպորտային ձիեր են։ ՍՍՀՄ–ում և արտասահմանում օգտագործվում է լծկան ձիերի ցեղերի բարելավման գործում, ինչպես նաև ձիասպորտում։ Բուծվում է Կուրսկի, Պոլտավայի, Սարատովի, Սմոլենսկի և այլ մարզերում։
ՌՈՒՍԱԿՈՎ Կոնստանտին Վիկտորովիչ [ծն․ 18(31)․12․1909, Տորոպեց, այժմ՝ Կալինինի մարզում], սովետական կուս․ և պետ․ գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1979)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լենինգրադի Մ․ Ի․ Կալինինի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը (1930)։ 1930–39-ին աշխատել է Լենինգրադի, Լենինականի և Իրկուտսկի շին․ տրեստներում, 1939–57-ին՝ ՍՍՀՄ ձկնարդյունաբերության ժողկոմիսարիաի