Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս ի մ և n ն․ «Ղուկաս ավետարանիչ», ման– րանկար 1304-ին Նախիջևանում պատկերա– զարդված Ավետարանից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 3722)

ՍԻՄԵՈՆ U ԵՐԵՎԱՆՑԻ (1710, Երևան– 26․7․1780, Վաղարշապաա), եկեղեցական– ք աղ․ գործիչ, մանկավարժ, պատմագիր, տպագրիչ։ Հայոց կաթողիկոս 1763-ից։ Հաջորդել է Հակոբ և Շամախեցուն։ Ուսա– նել, ապա դասավանդել է էջմիածնի Մայր աթոռի դպրոցում։ Եղել է էջմիածնի նվի– րակ Կ․ Պոլսում և Մադրասում։ Կաթողի– կոս ընտրվելուց հետո ամրապնդել է էջմիածնի կաթողիկոսության քաղ․ դերը, հեղինակությունն ու նյութական բարեկե– ցությունը, հետևողական պայքար մղել հայ եկեղեցու միասնության համար, դա– դարեցրել կաթոլիկության քարոզները Ախալցխայում, Ալաշկերտում, Բայազե– տում։ Իրան, և թուրք, տիրապետության ЩШ ււքաՆ՚աւ^ու if„ p․un- Ն․կաՀՈաո․էւ․քՆհրւվ ստիպված է եղել դատապարւոել Հայաս– տանի ազատագրման Հովսեփ էմինի ծրագիրը, ապա նաև Մադրասի խմբակի գործունեությունը։ Սակայն դեմ չի եղել Հայաստանի ազատագրմանը որևէ հզոր քրիստոնեական պետության օգնությամբ, և այդ նպատակով կապ է հաստատել ռուս, արքունիքի հետ։ էջմիածնի կաթողիկոսու– թյան իրավունքը Ռուսաստանի հայկ․ թե– մի նկատմամբ վերականգնելու համար՝ 1766-ի օգոստ․ 1-ի կոնդակով դիմել է կայսրուհի Եկատերինա II-ին, որը 1768-ի հրովարտակով հաստատել է այն։ Աշխու– ժացրել է էջմիածնի դպրոցի գործունեու– թյունը, հիմնել էջմիածնի ապարանը (1771) և թղթի գործարան (1776)։ Հեղինակ է կրոն․, փիլ․, պատմ․ բնույթի մի շարք երկերի։ Հայաստանի տնտ․ կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության արժե– քավոր սկզբնաղբյուր է հատկապես 25 ԳԼխից բաղկացած նրա «Ջամբռ» (1873) աշխատությունը, որտեղ համառոտակի շարադրել է Հայոց եկեղեցու պատմությու– նը, նախորդ կաթողիկոսների գահակալ– ման տարիները, հակաթոռ կաթողիկո– սությունների և պատրիարքությունների անջատողական գործունեության հասց– րած վնասը ևն։ Մի շարք գլուխներում ներկայացնում է Հայոց տերունի (Մայր աթոռին անմիջաբար հարկատու) և առաջ– նորդական վիճակները, դրանց սահման– ները, բնակավայրերը, հասույթների գանձման կարգը, կաթողիկոսի իրավունք– ներն ու արտոնությունները, Աղվանից (Գանձասարի), Աղթամարի և Կիլիկիայի կաթողիկոսությունների սահմանափակ իրավասությունները։ Երկի 20–24-րդ գը– լուխներում բերված է իրան, և թուրք, իշ– խանություններից Հայոց եկեղեցուն (էջ– միածնին) շնորհած հրովարտակների, հրամանագրերի, պաշտոնագրերի բովան– դակությունը։ Վերջին գլուխը նվիրված է Երևանի խանության 21 վանքերին։ «Զամ– բըռը» հայ պատմագրության աչքի ընկ– նող հուշարձան է։ 1958-ին հրատարակվել է ռուս․, Ս․ Մալխասյանի թարգմանու– թյամբ։ Դավանաբանական «Գիրք որ կոչի Պարտավճար» (1779), «Գիրք որ կոչի լու– ծումք արտաքնոց» (անտիպ) երկերը, «Ցիշատակարանը» («Դիվան հայոց պատ– մութեան», հ․ 8, մաս 2, 1908) և մյուս գոր– ծերում արտահայտված փիլ․ հայացքները վկայում են, որ Ս․ Ա Ե․ հայ ավատական դասի շահերի և գաղափարախոսության պաշտպան է, կրոնաիդեալիստական ուղ– ղության ներկայացուցիչ։ Ա․ Ա Ե․ հաս․- քաղ․ կյանքում որոշիչ գործոն է համա– րում մարդկային խիղճը, գտնում, որ մարդ– կությունը խղճի թելադրանքին հետևելով՝ կարող է ստեղծել երանելի և ներդաշնակ հասարակություն։ ժխտելով հեղափոխա– կան գաղավւարները, հայ նորելուկ բուր– ժուազիայի քաղ․ ծրագրերը՝ Ա․ Ա Ե․ հայ ժողովրդի գոյության նախապայմանը հա– մարում է մունջ հպատակությունը՝ մինչև քրիստոնեական որևէ հզոր տերության օգնությամբ ազատագրվելը։ Չնայած կղերաֆեոդ․ աշխարհայացքին, Ա․ Ա Ե․ լուսավորության ջատագով է, անհրա– ժեշտ է համարում բարձրացնել ժողովրդի կրթական մակարդակը։ Գրել Հ նաև եկե– ղեցական, հայրենասիրական, հայ ժողո– վըրդի ծանր ներկան ողբացող տաղեր և աղոթքներ («Գիրք աղոթից, որ կոչի Զբօ– սարան հոգեւոր», 1772)։ Լրացրել, կար– գավորել և հրատարակել է հայ եկեղեցու «Տօնացոյցը» (հ․ 1–2, 1774)՝ նպատակ ունենալով միաձևություն մտցնել ծեսերի ու արարողությունների մեջ։ Այն գործա– դրվել է 1777-ի սկզբից։ Ա․ Ա Ե․ պարսպա– պատել է էջմիածնի վանքը, կառուցել կամ վերանորոգել վանական մի շարք շինու– թյուններ։ Թաղվել է Ս․ Գայանեի գավթի հարավակողմը։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Վ․ Բայբուրդյան

ՍԻՄԵՈՆ ԱՊԱՐԱՆԵՑԻ [1540-ական թթ․, գ․ Ապարանք (Մոկք նահանգի Մամրտենք գավառում)–1614, Վան], հայ պատմա– գիր, բանաստեղծ, մանկավարժ։ Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Քաջբերունիքի Մեծոփի մենաստանը։ Բաղեշի Խնդրակատար վանքի, ապա Ոս– տանի դպրոցում կրթվելուց հետո, Մեծո– փում, Կարինում, Վանում դասավանդել է փիլիսոփայություն, աստվածաբանու– թյուն, քերականություն, բանաստեղծա– կան արվեստ, պատմություն, գրչություն ևն։ Հռչակվել է րաբունապետ, եղել իր ժամանակի ամենանշանավոր մանկա– վարժներից։ Գրել է Հայաստանի հերոսա– կան ժամանակաշրջաններին վերաբերող չափածո պատմ․ գործեր՝ քաղ․ ծանր կա– ցության մեջ գտնվող հայ ժողովրդի մեջ ազգ․ գիտակցություն և ազատագրության գաղափար արթնացնելու նպատակամղու– մով։ Նշանավոր է 1590-ին ստեղծած «Վի– պասանութիւն սակս Պալհավունեացն զարմի և Մամիկոնեանցն սեռի» պոեմը (առաջին անգամ հրատարակվել է 1870-ին), որտեղ Ղազար Փարպեցու, Մով– սես Խորենացու, Սեբեոսի, Ղևոնդի և այլ պատմիչների երկերից (մոտ 20 աղբյուր) քաղած նյութի հիման վրա Ս․ Ա․ շարա– դրել է հայ նախնիների և հատկապես Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի ազգանվեր գործերը։ Ենթադրվում է, որ Ս․ Ա–ու օգտագործած աղբյուրների օրի– նակները ոչնչացվել են հետագայում, և այս առումով երկն ունի նաև աղբյուրա– գիտ․ արժեք։ Գեղարվեստ, տեսանկյու– նից առավել ուշագրավ են Ս․ Ա–ու ողբերը («Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ․․․», «Ողբ ցաւագին ի վերայ Մեծոփոյ․․․», «Ի վերայ առման Թաւրիզոյ․․․», «Պատմու– թիւն Ապարանից Սուրբ Նշանին»), որոնք օժտված են քնարական անմիջականու– թյամբ, հագեցած ժանրին բնորոշ դիմառ– նության, երկխոսության, հռետորական դիմումի, հանդիպադրության, պատկերա– վորման ու արտահայտչական այլ միջոց– ներով։ Այդ գործերը գրված են հայ դասա– կան ողբերի նմանությամբ, հատկապես առկա է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» երկի ազդեցությունը։ Փայլատակում են լավատեսության և հույսի տողեր, որոնք նորամուծություն են հայ դասական ողբի ժանրում։ Երկ․ Բանաստեղծություններ, Ե․, 1976։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, հայապատում, Վնտ․, 1901․ Ակին յան Ն․, Րաղնշի դպրոցը, Վնն․, 1952։ Խաչատրյան Պ․, Հայ միջ– նադարյան պատմական ողբեր, Ե․, 1969։ Սուքիասյան Կ․ Սիմեոն Ապարան– ցու վիպասանության աղբյուրները, <ԼՀԳ>, 1970, № 8։

ՍԻՄԵՈՆ ԱՐՃԻՇԵՑԻ (ծն․ թ․ անհտ․– 1311), հայ գրիչ և մանրանկարիչ։ Վասպու– րականի մանրանկարչության դպրոցի նոր փուլի սկզբնավորողներից։ Ապրել և ստեղ– ծագործել է XIII դ․ վերջին –XIV դ․ սկըզ– բին, Արճեշում։ Հայտնի է Ա․ Ա–ու գրչա– գրած և պատկերազարդած վեց Ավետա– րան, որոնցից չորսը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ (1288 թ․, JST» 4851, 1297 թ․, N« 4867, 1305 թ․, H 2744 և JSf․ 4819), մեկը՝ Երուսաղեմի Ս․ Հակոբյանց վանքի (1309 թ․, № 1786), մյուսը՝ Վենետիկի Մխիթարյանների (XIV դ․, Հ․ Քյուրտյանի հավաքածու) մատենադարաններում են։ Տերունական պատկերների լրիվ շարը պահպանվել է Nb 2744 ձեռագրում, որտեղ և դրսևորվել են ձեռագիր–մատյանների գե– ղարվեստական հարդարանքի վասպուրա– կանյան սկզբունքները։ Տոնական պատ– կերաշարում ընդգրկված են նաև Հիսուսի հրաշագործությունների թեմաները՝ աշ– խարհիկ–կենցաղային երանգավորումով։ Հնամենի պատկերագրությամբ են ներ– կայացված «Աբրահամի զոհաբերությու–