վածքային վերլուծության արդյունավետ միջոց է։ Այն լայնորեն կիրառվում է ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության, բժշկության, էլեկտրոնային արդյունաբերության մեջ։ Առանձնահատուկ կարևորություն ունի տիեզերական օբյեկտների Ս․ ճ–ման ուսումնասիրումը։ Ա․ ճ–ման օգտագործումով բազմաբնույթ հետազոտություններ են կատարվում Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում։
ՍԻՆԻՐՈՑԻԿԼՈՏՐՈՆ [< սինխրո․․․, հուն, xὑx᾽λοζ–շրջան, օղակ և (էլեկ)արոն], ֆազատրոն, մինչև 1 Գէվ էներգիայով պրոտոնների, դեյտոնների ու a-մասնիկների ցիկլային ռեզոնանսային արագացուցիչ։ էներգիայի այն սահմանափակումը, որը բնորոշ էցիկլոտրոնին, Ս–ում հաղթահարվում է արագացվող մասնիկի զանգվածի աճին համեմատական արագացնող լարման հաճախականությունը փոփոխելու միջոցով։ Դրա շնորհիվ մասնիկի և արագացնող լարման փուլերը արագացման ամբողջ ցիկլի ընթացքում մոտավորապես համընկնում են։ Ս–ի աշխատանքի իմպուլսային բնույթի պատճառով արագացվող մասնիկների թիվն էապես փոքրանում է, քանի որ ցիկլի ընթացքում կարող են արագացվել միայն այն մասնիկները, որոնք ցիկլի սկզբնական շրջանում բավարարում են արագացման ռեժիմում ընդգրկվելու պայմաններին։ Արագացվող մասնիկների միջին հոսանքը չի գերազանցում 1 մկա։ Ս–ում ցիկլերի կրկնման հաճախականությունը որոշվում է մի կարևոր տեխ․ սահմանափակումով՝ արագացնող համակարգի ռեզոնանսային հաճախականության խորը, վերահամալարման անհրաժեշտությամբ։ Աշխարհի խոշորագույն Ա–ներից մեկը՝ 680 Մէվ էներգիայով, գտնվում է Դուբնայում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ում (ՍՍՀՄ)։
ՍԻՆԻՐՈՖԱձԱՏՐՈՆ [< սինխրո․․․, ֆազ և (էւեկ)արոն], պրոտոնային սինխրո տ ր ո ն, լիցքավորված ծանր մասնիկների (հիմնականում պրոտոնների) ցիկլային ռեզոնանսային արագացուցիչ։
ՍԻՆԽՈՒԱ (Նոր Չինաստան), Չինական ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պետ․ հեռագրական գործակալություն։ Հիմն, է 1938-ին, Ցանան քաղաքում։ 1949-ից գտնվում է Պեկինում։
ՍԻՆԿԼԻՆԱԼ (< հուն․ συγxλἱνα–թեք– վել, խոնարհվել), ապարների շերտերի դեպի ներքև ճկված ծալք։ Ս–ի միջուկում տեղադրված են ավելի երիտասարդ ապարներ, քան թևերում։ Տարբերում են կոմպենսացիոն, շրջված, թեքված, սնդուկաձև և այլ Ս․ ծալքեր։
ՍԻՆԿԼԻՆՈՐԻՈՒՄ (< հուն․ σνγxλἱνφ–թեքվել և όρόζ–լեռ), խոշոր սինկլի-նալային ստրուկտուրա, որը բարդացված է մանր ծալքերով (անտիկլինալներ, սինկլինալներ, ֆլեքսուրաներ) և խզումնային խախտումներով։ Ս․, համեմատած անտիկլինորիումի հետ, ունի ավելի պարզ ծալքավոր կառուցվածք։ Նրա կազմում մասնակցում են միջանկյալ, ընդհատվող և լրիվ ծալքավոր ձևեր։ Ս․ հիմնականում առաջանում է երկրագնդի գեոսինկլինալային մարգերի կամ նրանց առանձին մասերի ինվերսիայի ժամանակ, երբ կատարվում է նշված տեղանքի ապարների ծալքավորություն, ինչպես նաև ինտրագեոանտիկլինալի իջեցման, ճկման ժամանակ, և երկրակեղևի այնպիսի խոշոր ճկվածքներում, որոնք տեկտոնական մի ամբողջ ցիկլում ունեցել են իջեցման տենդենց։ Ս–ում խոշոր խզումնային խախտումներ առաջանում են ծայրամասերում, իսկ կենտրոնում նրանք համարյա բացակայում են։ Պայմանավորված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններով՝ հաճախ Ս–ի կազմում նկատվում է աններդաշնակ ծալքավորություն։ ՍՍՀՄ տարածքում են գտնվում Կուրի, Ֆերգանայի, Սևան–Շիրակի և այլ Ս–ներ։
ՍԻՆԿՈՊԱ, սինկոպե (< հուն, ouy- xojrfj – հատում), 1․ անտիկ քերականու-թյան մեջ՝ բառի անշեշտ վանկի կամ ձայնավորի զեղչվելը։ 2․ Երաժշտության մեջ՝ տակտի տևողությունների այնպիսի հաջորդականությունը, որի դեպքում ռիթմական շեշտը չի համընկնում մետրականին։ Առավել բնորոշ ձևն այն է, երբ տակտի թույլ մասում սկսված հնչյունը հաջորդ, նրանից ուժեղ մասում շարունակվում է, և դրա հետևանքով թույլ մասում գոյացած ռիթմական շեշտը ուժեղ մասի մետրական շեշտին գերազանցում է (տեղի է ունենում մետրական շեշտի կարծեցյալ զեղչում)։ Ս․ ռիթմական դինամիկ միջոց է։ Մեղեդիի մոտիվային կառուցվածքը հակադրելով տակտային բաժանմանը՝ այն նաև նպաս– տում է մեղեդիական գծի միաձուլությանը։
ՍԻՆԿՐԵՏԻԶՄ (< հուն․ συγx– միացում), 1․ որևէ երևույթի նախնական, չզարգացած վիճակին բնորոշ ոչ մասնատվածությունը (օրինակ, նախնադարյան մշակույթի արվեստը, երբ երաժշտությունը, երգը, պարը, պոեզիան մեկը մյուսից բաժանված չէին, երեխայի զարգացման վաղ շրջանի հոգեկան ֆունկցիաների ոչ մասնատվածությունը են)։ 2․ Անհամասեռ տարրերի ոչ օրգանական միացումն ու զուգակցումը, ինչպես օրինակ, հելլենիզմի դարաշրջանում կրոն․ Ա․ հանդես է գալիս տարբեր կրոն, ուսմունքների ու հավատալիքների տարրերի զուգակցման ու միաձուլման ձևով։ Փիլ–յան մեջ Ա․ էկլեկտիկայի տարատեսակությունն է։
ՍԻՆՀԱԼԵՐԵՆ, սինհաչների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն։ Խոսողների թիվը՝ 10,5 մլն (1978)։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական խմբին։ Ծագել է սինհալական պրակրիտից։ Հնչյունական կազմը միտում է ձայնային ներդաշնակության։ Ձևաբանական կառուցվածքն աչքի է ընկնում կցականության ուժեղ տարրերով։ Բառապաշարում շատ են փոխառությունները (մեծ մասամբ դրավիդյան, ինչպես նաև արևմտաեվրոպական լեզուներից)։ Ս․ օգտագործում է հվ–հնդ․ գրատեսակներից մեկը։ Հնագույն արձանագրությունները՝ մ․ թ․ ա․ III դարից։ Դրական Ս․ զարգացել է XIII–XIV դդ․, հին ձևը պահպանվել է մինչև XIX դ․։ Ավելի ուշ կենդանի խոսակցական լեզվի հիմքի վրա ձևավորվել է գրական Ս–ի նոր ձևը, որը պարունակում է մեծ թվով սանսկրիտաբանություններ։ խոսակցական լեզվի (որը կորցրել է խոնարհման կարգը) և գրականի միջև էական տարբերություն կա։
ՍԻՆՀԱԼՆԵՐ, Սինհալցիներ, ազգ, Շրի Լրիլանկա Հանրապետության և կղզու հիմնակսն բնակչությունը։ Թիվը՝ ավելի քան 1C,5 մլն (1978)։ Մարդաբանորեն պատկանում են եվրոպեոիդ ռասային և ազգակից են Հս․ Հնդկաստանի ժողովուրդներին։ Խոսում են սինհաւերեն։ ճնշող մեծամասնությունը դավանում է բուդդայականություն, փոքրամասնությունը՝ քրիստոնեություն (առավելապես՝ կաթոլիկություն)։ Ս–ին ընդունված է բաժանել երկու խմբի՝ հարթավայրային և լեռնային։ Լեռնային Ս․ անվանումն (կանդիացիներ) ստացել են Շրի Լանկայի տարածքում գոյատևող սինհալական վերջին անկախ պետության (1815-ին զավթել է Մեծ Բ փտանիան) մայրաքաղաք Կանդիից։ Ս–ի մեծ մասն զբաղվում է հողագործությաւ՚բ, առափնյա վայրերում՝ ձկնոր– սությամբ։ Ս․ կազմում են նաև պետ․ ծառայողների հիմնական խավը:
ՍԻՆՁ (Tragopogon), այծեմորուս, բարդածաղկավորների ընտանիքի երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Տերևները գծային են կամ նշտարաձև, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանի, մանուշակագույն։ Ցողունը և տէ րևները կաթնահյութ են պարունակում։ Հայտնի են Ս–ի մոտ 150 (ՍՍՀՍ^ում՝ 80, ՀՍՍՀ–ում՝ 12) տեսակ՝ տարածված Հին Աշխարհի բարեխառն գոտում։ Ս–ի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։ Առավել հաճախ հանդիպում են մարգագեւոիններում, տափաստաններում, անտառային բացատներում և աղբոտ վայրերում։ Ս–ի որոշ տեսակների, հատկապես ՀՍՍՀ–ում լայնորեն տարածված հացազգատ երե Ս–ի (T․ graminofolius) ցողունները, տերևները և արմատներն օգտագործվում են սննդի մեջ Ս–ի առանձին տեսակներ մեղրատու են, կերաբույսեր և դեղաբույսեր են։ Արմ․ Եվրոպայի որոշ երկրներում ստեղծված են Ս–ի պլանտացիաներ։
ՍԻՆՅԱԿ (Signac) Պոլ (1863–1935), ֆրանս ւացի նկարիչ։ Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին․ 1886-ին ժ․ Սյորւսյի և Կ․ Պիսառոյի ազդեցությամբ դիմել է նեոիմւյրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջս տար վարպետներից և տեսաբա