կիչներից շատերին և նրանց բնակեցրել Վասպուրականի Շավարշական գավառում, որն այնուհետե կոչվել է Արտազ։ Խուսափելով Արտաշեսի գահաժառանգ որդի Արտավազդի թշնամանքից՝ Ս․ Բ․ հաստատվել է Կորճայք նահանգի Տմորիք գավառում՝ գլխավորելով երկրի Հարավային զորաթևը։ Կյանքի մայրամուսփն ծերունի զորավարը կռվել է հռոմ․ զավթիչների դեմ և հաղթականորեն հասել մինչև Կեսարիա (Մաժաք)։
ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ զինվ․ գործիչ, իշխան (VI դ․ վերջ)։ Մանվելի որդի Ս․ Բ․ Հայաստանի բյուզ․ մասի դուքս Մուշեղ Մամիկոնյանի զորաբանակում մասնակցել է պարսից արքա Խոսրով II Ափարվեզի գահի հավակնորդ Վահրամ Չուբինի դեմ ճակատամարտին։ Բյուզ․ կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի վերաբաժանումից (591) հետո Մ ավրիկիոս (Մորիկ) կայսրը Մ․ Բ-ու հեծելագունդը ( 1000 մարտիկ) փորձել է ուղարկել Թրակիա։ Սակայն Ս․ Բ․ ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել Կ․ Պոլիս։ Կայսերական ատյանը Ս․ Բ–ուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Ս․ Բ․ կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսականների պահանջը, բայց երկյուղելով աննկճելի իշխանից, նրան աքսորել է Աֆրիկա՝ զինվ․ տրիբունի համեստ պաշտոնով։
Սիմեոն Ապարանեցին Ս․ Բ–ուն նույնացրել է Հայոց և Վրկանից մարզպան Սմբատ Բագրաաունի Բազմահաղթին, կարծելով, թե նա աքսորից փախել է Պարսկաստան և նշանավորվել նորանոր քաջություններով։
ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․– 775), Հայոց իշխան 770-ից։ Աշոտ Բագրատունի Կուրացյալի որդին։ Հայոց իշխան Սահակ Բագրաաունու օրոք դարձել է (753) սպարապետ, իսկ նրա մահից (770) հետո՝ փաստորեն նաև Հայոց իշխան (պատրիկ)։ Մասնակցել է Պարտավի եկեղեցական ժողովին։ Միացել է 774-ին Արաբ, խալիֆայության դեմ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած ապստամբ, շարժ–մանը, մղել մի շարք հաղթական կռիվներ։ Զոհվել է արաբների դեմ անհավասար մարտում (տես Արձնիի ճակաաամարա 775)։
ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Ասպետ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IV դ․ հայ զինվ․ գործիչ։ Եղել է Հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի օգնականը և հեծելազորի սպարապետը։ Պարսից բանակի դեմ հաղթական ճակատամարտից (տես Ձիրավի ճակաաամարտ 371) հետո հետապնդել է Մերուժան Սրծրունուն, Կոգովիտ գավառի ճահճուտների մոտ ջախջախել նրա զորախմբի մնացորդները և մահապատժի ենթարկել ուրացյալ իշխանին։ Պսակաձև շիկացած շամփուր դնելով նրա գլխին՝ ասել է․ «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր Հայոց վրա թագավորելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով» (Մովսես խորենացի, «Հայոց պատմություն», 1968, էջ 275)։
ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ, Աբլաբաս (արաբ․՝ Աբուլ–լ Աբաս –«Աբասի հայր»), խոստովանող (ծն․ թ․ անհտ․– 859), Հայոց իշխան 852-ից։ Աշոա Բագրաատունի Մսակերի որդին։ Պատանի հասակում պատանդ է եղել Աբբասյանների արքունիքում։ Հոր մահից (826) հետո դարձել է սպարապետ և ժառանգել Հայաստանի հս․ գավառները, իսկ հվ․ գավառներն անցել են ավագ եղբորը՝ Հայոց իշխան (ապա՝ Իշխանաց իշխան) Բագարատ Բագրատունուն։ 830-ական թթ․ իշխան Սահակ Սյունու հետ միացել է Հայաստանի արաբ ոստիկան Հալիդի (հայկ․ աղբյուրներում՝ Հոլ) դեմ Սևադա ալ–Ջահհաֆի (հայկ․ աղբյուրներում՝ Ավառանշան) ապստամբությանը։ Սակայն Կավակերտի (Հրազդանի ափին) ճակատամարտում ապստամբները պարտություն են կրել, մարտում զոհվել է Սահակ Սյունին։ Հայոց իշխան Բագարատ Բագրատունին չի մասնակցել ապստամբությանը, որն էլ, հավանաբար, պատ– ճառ է դարձել նրա և Ս․ Բ–ու միջև ծագած գժտությունների։ Բագարատ Բագրատունին 833-ին գահընկեց է արել կաթողիկոս Հովհաննես Դ Ովայեցուն, իսկ Ս․ Բ․ եկեղեց․ ժողովով նրան վերահաստատել է իր աթոռին։ Հակասություններն եղբայրների միջև շարունակվել են նաև 850– 852-ի ապստամբության ժամանակ, որը ջլատել է արաբների դեմ պայքարի միասնական ճակատը։ Ս․ Բ․ գործակցել է 852-ին Հայաստան ներխուժած արաբ, զորավար Բուղային և ստացել գերեվարված եղբոր թափուր պաշտոնը (արաբ, աղբյուրներում Ս․ Բ․ հիշատակվում է սահիբ ալ–Արման–Հայոց տեր)։ Սակայն Բուղայի դաժանությունները Հայաստանում շուտով Ս․ Բ–ուն հանել են նրա դեմ։ Վրաց․ աղբյուրները վկայում են, որ Հս․ Կովկաս արշավող Բուղային ուղեկցող Ս․ Բ․ լեռնականներին լուր է ուղարկել, որ պատրաստվեն դիմադրության։ Բուղան 855-ին ձերբակալել է Ս․ Բ–ուն և․ տարել Սամառա։ Ս․ Բ․ մերժել է հավատափոխ լինելու պահանջը և նահատակվել, որի համար ստացել է Խոստովանող մականունը։
Ս․ Բ–ու որդիներից Աշոտը (տես Աշոա Ա) 855-ին դարձել է Հայոց թագավոր, իսկ Աբասը՝ սպՄԲԱարապետ (860–892)։
ՍՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Բազմահաղթ, Խոսքով Շում (ծն․ թ․ անհտ․–617), հայ պետ․ և ռազմ, գործիչ։ Եղել է Հայոց մարզպան (մոտ 592–600-ին)։ Աչքի է ընկել պարսից արքա Խոսրով II Ափարվեզի մղած պատերազմներում, դարձել վերջինիս սիրելին և մեծ պատվով ու իրավունքներով 600-ին նշանակվել Վրկան աշխարհի մարզպան։ Այդ պաշտոնում Ս․ Բ․ մեծապես նպաստել է Միջին Ասիա գաղթեցված հայերի մայրենի լեզվի և դպրության ուսուցման կազմակերպմանը։ 607-ին ուղարկվել •է Հայաստան՝ լուծելու այնտեղ ծագած եկեղեց․ վեճերը։ Ս․ Բ․ Դվինում ձեռնամուխ է եղել Աբրահամ Ա Աղբսփանեցու կաթողիկոս ընտրվելուն և Ս․ Գրիգոր մայր տաճարի վերակառուցմանը։ 608-ին Ս․ Բ․ ղեկավարել է քուշանների դեմ պատերազմը, մենամարտում սպանել քուշանների թագավորին։ 610-ից Ս․ Բ․ ապրել և գործել է Տիզբոնում։ Մասնակցել է պարսկ․ տերության հպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով 615-ին հրավիրված եկեղեց․ ժողովին (տես Պարսից ժողով) և ըստ պատմիչ Սեբեոսի, վճռական դեր խաղացել, որ պաշտոնական ճանաչվի Հայոց հավատը։ Ս․ Բ–ու ձեռք բերած դիրքն ու հեղինակությունը մեծաեյես նպաստել է Բագրատունիների հետագա հզորացմանը։
Մխիթար Անեցին և Սիմենոն Ապարանեցին, ինչպես նաև մի շարք ուսումնասիրողներ, Ս․ Բ–ուն նույնացրել են Կ․Պոլսի կրկեսում գազանների դեմ մարտում սխրանքներ գործած Սմբատ Բագրատունուն, որը սակայն չի հաստատվում ժամանակակից պատմիչ Սեբեոսի հաղորդած տվյալներով։
ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏՏԱՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․–726), Հայոց իշխան 693-ից։ Հաջորդել է Ներսեհ Կամսարականին Բյուզանդա–արաբ․ հակամարտության պայմաններում կողմնորոշվել է նախ դեպի Արաբ, խալիֆայությունը, 698-ին Պսակ ճահճոտ դաշտում դիմադրել Հայաստան ներխուժող բյուզ․ զորքերին; Սակայն Հայաստանի (Արմինիա), Վերին Միշագետքի (Ջազիրա) և Ատրպատականի կառավարիչ Մուհամմադ իբն Մրվանի 701-ի ավերիչ արշավանքից հետո ելել է արաբների դեմ, որի համար ձերբակալվել է և Հայոց կաթողիկոս Աահակ Գ Ձորափորեցու հետ ուղարկվել Դամասկոս։ Հաջորդ տարի Ս․ Բ․ Բ․ վերադարձել է (հավանաբար՝ փախել) Հայաստան և հրավիրել հայ նախարարների գաղտնի ժողով, որտեղ որոշվել է՝ քաշվել Բյուզ․ կայսրության սահմանները և սպասել ռսյզմ․ օգնության։ Արաբ, մի զորաբանակ (8 հզ․) հետապնդել է Ս․ Բ․ Բ–ոլ հեռացող 2 (հզ–անոց զորամասին։ Երասխի ափին, Վարդանակերտ ավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ս․ Բ․ Բ․ փայլուն հաղթանակ է տարել (տես Վարդանակերտի ճակատամարտ 703)։ Ս․ Բ․ Բ․ և նրա հետ եղած հայ նախարարները հաստատ–