Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նուհետե Ս․ վ․ տեղափոխվել է իշխանա– նիստ Շաղատ գյուղաքաղաք, ապա՝ IX դ․, Տաթեի վանք։ Վարդապետարանում ur վո– րել են Թեոդորոս Քռթենւսվորը և Ստեփա– նոս Սյունին։ Դասավանդել են անվանի քերթողներ Պետրոս Սյունեցին, Մաթոսա– ղան, Մովսեսը և ուրիշներ։ Գրկ․ Սաեփանոս Օրբելրւն, Պաամութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ա․ Մաթևու յան

ՍՅՈՒՊԵՐՎԻԵԼ ( Supervielle) ժյուլ (1884– I960), ֆրանսիացի գրող։ Մանկությանն անցկացրել է Հվ․ Ամերիկայում։ Կրթու– թյունն ստացել է Սորբոնի համալսս րա– նում։ «Տխուր հումորեսկներ» (1919) և «Կա– ռամատույցներ» (1922) ժողովածուներից հետո հրատարակել է «Հակումներ» (1925)

ԳԻՐՔԸ, ապա՝ «Օլորոն Սենտ Մարի» (1927), «Անմեղ տաժանակիրը» (1930), «Անծանոթ բարեկամներ» (1934), «Ասք աշխարհի մասին» (1938) ժողովածուները։ Երկրորդ համաշխարհային պատերս զմի (1939–45) ժամանակաշրջանի ստեղծա– գործությունը («Բանաստեղծություն․ ներ տարաբախտ Ֆրանսիայի մասին», 1941, 1942, «1939–1945։ Բանաստեղծություն– ներ», 1946) ներթափանցված է ցավոլ ու դառնությամբ, սակայն զերծ չէ լավատե– սությունից։ Ետպատերազմյան տարինե– րին տպագրվել են Ս–ի «Մոռացկոտ հի– շողություն» (1949), «Ծնունդներ» (H51), «Սանդուղք» (1956), «Ողբերգական ւար– մին» (1959) ժողովածուները։ Ս–ի վաղ շրջանի ստեղծագործությանը բնորոշ են բնության թեման, թափառում– ների ռոմանտիկան, Հվ․ Ամերիկայի 1նա– դարյան մշակույթից վերցված կերպա ւնե– րը, հասուն շրջանի գործերին՝ մելամաղ– ձոտությունը, տագնապները, հետսսըր– քըրությունը մահվան թեմայի նկատմամբ, հակումը դեպի դիցաբանական կերսար– ները և կաթոլիկական կրոնը։ Հրաւոա– րակված են Ս–ի նաև «Մարդը պամււ աս– նեգէւգ»– աոձւանգւ (1926) և դրա շարունակությունը կաօմող «Ողջ մնացածը» (1928), «Երիտասարդը կիրակի օրը․․․» (1955) վեպերը, «Բաց ծո– վի զավակը» (1931 և 1946), «Նոյի տա ղա– նը» (1938) պատմվածքների ժողովածու– ները, «Անտառի գեղեցկուհին» (1932), «Բոլի վար» (1936), «Ռոբինզոն» (1949), «Շեհերազադե» (1949) կատակերգություն– ները։ Ա․Գաացայյան

ՍՏՈՒՐՄԵԼՅԱՆ (Surmelian) Լևոն–Զս վեն (Այուրմելյան Զավեն Լեռնի) (ծն․ 1907, Տրապիզոն), ամեր․ հայազգի գրող, գրա– կանագետ։ Կալիֆոռնիայի համալսս բա– նի պրոֆեսոր։ 1915-ին զրկվել է ծնողնե– րից, ապաստանել տարբեր որբանոցնե– րում, եղել է Երևանում, Նոր Բայազետում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովակւսն), Բաթումում։ Սովորել է Արմաշի երկրագոր– ծական դպրոցում, ապա Կ․ Պոլսի Կեդրո– նական վարժարանում, որտեղից ուղարկ– վել է ԱՄՆ՝ ուսանելու Կանզաս Սիթիի երկրագործական կոլեջում։ Ստեղծագոր– ծել է 15 տարեկանից։ 1924-ին Փարիզում լույս է տեսել «Լոյս զվարթ» (առաջաբանը՝ Վ․ Թեքեյանի, լրիվ հրտ․ 1950, Նյու Ցււրք, Վ․ Թեքեյանի՝ իր հոգեզավակ Ա–ին հղած նամակներով) հայերեն բանաստեղծու– թյունների անդրանիկ և վերջին ժողովա– Լ–Զ․ Սյուրմելյան ծուն։ Հետագայում գրել է միայն անգլե– րեն։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» (1945, հայ․ հրտ․ 1980, «Երկու խոսք»-ը՝ Վ․ Սա– րոյանի) ինքնակենսագրական վեպը, որ– տեղ, նկարագրելով առաջին համաշխար– հային պատերազմին նախորդած շրջա– նում իր հայրենիքում կատարված ողբեր– գական իրադարձությունները, Ս․ հետըզ– հետե բարձրացել է դեպի համաշխարհա– յին շրջագիծ, ցույց տվել այն դաժանու– թյունները, որ ծնում են պատերազմն ու մարդատյացությունը։ Վեպը թարգման– վել է իտալ․, շվեդ․, գերմ․, չեխ․, հուն, և այլ լեզուներով, ընդունվել ջերմորեն։ Հ․ Սանը այն անվանել է «Գեղեցիկ ավանդ համաշխարհային գրականության մեջ, չնայած իր ողբերգական հնչերանգին»։ 1950-ին լույս է տեսել Ս–ի «98,6°» ինքնա– կենսագրական վեպը, որը հատկանըշ– վում է նյութի խոր իմացությամբ, հերոս– ների ներաշխարհի հոգեբանական նուրբ վերլուծության վարպետությամբ։ Ս․ հայերենից անգլ․ է թարգմանել«Սաս– նա ծռեր» (1965) էպոսը և հայկ․ ժող․ հե– քիաթներ («Անմահության խնձորներ», 1968, ժող․)։ Ս–ի գրականագիտական հե– տազոտություններն ամփոփված են «Վի– պագրության տեխնիկա» աշխատության մեջ, որը ամեր․ բարձրագույն դպրոցնե– րում օգտագործվում 1; որպես ձեռնարկ։ Ս․ արժանացել է Հայաստանի գրողների և Ժուռնալիստների միությունների Խա– չատուր Աբովյանի անվան մրցանակին (1983)։ Մ․ Մաքսաւցետյան

ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ Խաչատուր (1751, Կ․ Պո– լիս –8․5․1827, Վենետիկ), հայ բառա– րանագիր, թվաբան, տոմարագետ։ Վե– նետիկի Մխիթարյան միաբանության ան– դամ, քահանա (1773)։ Լույս են տեսել Ս–ի «Համառօտ թուաբանութիւն» (1778) և «Տոմարագիտութիւն․․․» (1818) աշխատու– թյունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով, Ս․ քննում է թվաբանության գործողությունները, դը– րանք դիտում համապատասխան համա– կարգերի մեջ, պարզաբանում մտավար– ժության լրացուցիչ խնդիրներով։ «Տոմա– րագիւոութիւն»-ը օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամ– բողջական ուսումնասիրություն է։ Ս–ի գրչին են պատկանում նաև «Նոր բառ– գիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1836– 1837) բառարանի (համահեղինակներ՝ Գ․ Ավեաիքյան, Մ․ ՆԼվգերյան) Բ–Զ տա– ռերի բառահոդվածները։ վ․ Համրարձումյան

ՍՅՈՒՐՄԵՅԱՆ Արտավազդ (աշխարհա– կան անունը՝ Տիգրան, 16․5․1889, Ակն –27․9․1951, Փարիզ), ձեռագրագետ, պատմաբան–բանասեր։ Արքեպիսկոպոս (1932-ից)։ Սովորել է Կ․ Պոլսի Արամյան, ապա՝ Կեդրոնական ու Պերպերյան վար– ժարաններում։ Եղել է ուսուցիչ, ապա տե– սուչ՝ Բիլեջիկի, էսկիշեհիրի վարժարան– ներում։ 1918-ին կարգվել է Գոնիայի առաջնորդական փոխանորդ։ Հայ ազգա– բնակչությանը օգնելու համար աքսոր– վել է Կարին։ 1923-ին վերադարձել է Կ․ Պոլիս, նվիրվել բարեգործական–խնա– մակալական գործունեության։ 1945-ին այցելել է Աովետական Հայաստան։ Ա․ հրատարակել և խմբագրել է «Հայ քնար» (1906), «Սասուն» (1909), «Հայ խոսնակ» պարբերականները (1924–25), «Տաթե» տարեցույցը (1925–30)։ Ս․ հե– ղինակ է ձեռագրագիտական շատ գործե– րի՝ «Սայր ցուցակ հայերեն ճեռագրաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի» (հ՜․ 1,1948), «Ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի Ա․ Քառասուն Մանկունք եկեղեց– վո և մասնավորաց» (1935), «Մայր ցու– ցակ հայերեն ձեռագրաց Հալեպի և Ան– թիլիասի ու մասնավորաց» (հ․ 2, 1936), «Նկարագիր Օշին թագավորի ձեռագիր ժամագիրքին․․․») (1933), «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Եվրոպայի մասնա– վոր հավաքումներու» (հ․ 1, 1950)։ Պատ– մագիտական բնույթի երկերից առավել կարեոր են «Պատմություն Հալեպի Հա– յոց» (հ․ 1–3, 1940–50), «Պատմություն Հալեպի ազգային գերեզմանատանց և արձանագիր հայերեն տապանաքարեր ու» (1935), «Հայկական կյանքն ու մշակույթը Հալեպում XVII դարում» (ֆրանս․, 1934) ուսումնասիրությունները։ Տեղագրական բնույթի աշխատանքներից են «Պաղրասի բերդը» (1937), «Դամասկոս»-ը (1938), «Աամարիա»-ն (1941)։ Ա․ հրատարակել է նաև նովելների ժողովածու («էրթողրուլ», 1914, «Թշվառի զգայնություններ» (1947), «Դեպի Հայաստան» (1946), «Արամյանի և Կեդրոնականի ուսուցիչներ» (1949) հու– շագրական գործերը, «Հովհաննես Կո– լոտ Բաղիշեցի և Բաբգեն աթոռակից Կի– լիկեցի» (1938) աշխատությունը։ Պատմաբանասիրական և հուշագրական հոդվածներով աշխատակցել է «Բազմա– վեպ», «Հանդես ամսօրյա», «Հայաստա– նի կոչնակ», «էջմիածին» և այլ պարբերա– կանների։ Երբեմն ստորագրել է Աոսի։ Ս․ Քոչանշյան

ՍՅՈՒՐՅՈՒՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Ղարադաղի Քեյվան գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 209 հայ բնակիչ (33 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացա– հատիկի մշակությամբ, անասնապահու– թյամբ, արհեստներով, առետրով։ Գյու– ղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնա– կիչները 1946-ին ներգաղթել են Աովետա– կան Հայաստան։

ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄ (ֆրանս․ surrealisme, բա– ռացի՝ գերռեալիզմ, գեր իրապաշտու– թյուն), ավանգարդիստական ուղղություն XX դ․ գրկ–յան և արվեստի մեջ։ Ծագել է Ֆրանսիայում։ Տեսականորեն և կազմա– կերպորեն ձեավորվել է 1920-ական թթ․ կեսերին, երբ հրապարակվել են Ա․ Բրե– տոնի «Սյուրռեալիզմի մանիֆեստը»